«Տարօրինակ դեպքեր» սերիալի հերոսների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաֆեր եղբայրները և Տարօրինակ դեպքերի երկրոդ եթերաշրջանի դերասանական կազմը 2017 թվականին Սան Դիեգոյում ընթացող Comic-Con-ի ժամանակ

«Տարօրինակ դեպքերը» ամերիկյան գիտական ֆանտաստիկա և սարսափ ժանրի սերիալ է՝ ստեղծված Դաֆեր եղբայրների կողմից Նեթֆլիքսի համար։ Իրադարձությունները զարգանում են 1980-ականներին Ինդիանա նահանգի Հոքինս քաղաքում։ Առաջին եթերաշրջանը զարգանում է 1983 թվականին և կենտրոնանում է Ուիլ Բայերսի անհետացման հետաքննության, քաղաքում կատարվող առեղծվածային իրադարձությունների ֆոնի մեծացման և տելեկինետիկ կարողություններով աղջկա հայտնվելու վրա, ով օգնում է Վիլի ընկերներին գտնել նրան[1]։ Երկրորդ եթերաշրջանը ընթանում է առաջինից մի տարի անց, երբ երեխաները փորձում էին վերադառնալ նորմալ կյանք և համակերպվել անցած տարի կատարված իրադարձությունների հետ։ Այս եթերաշրջանը ավելացնում է նոր հերոսների՝ Մաքս Մեյֆիլդին, նրա դաժան եղբայր Բիլլի Հարգրովը և Ջոյսի նոր սիրեցյալ Բոբ Նյուբին[2]։ Երրորդ եթերաշրջանը ընթանում է 1985 թվականի ամռանը և ցույց է տալիս երիտասարդ ընկերների պայքարը դեռահասական կյանքի դժվարությունների և կյանքի նետած նոր մարտահրավերների դեմ, մինչդեռ քաղաքին նոր վտանգ էր սպառնում։ Այս եթերաշրջանում ավելանում է նոր հերոս՝ Ռոբին Բաքլին։ Չորրորդ եթերաշրջանը ընթանում է 1986 թվականի գարնանը և ներկայացնում է հերոսների կյանքը երրորդ եթերաշրջանի բաժանումից հետո։ Չորրորդ եթերաշրջանը ավելացնում է նոր հերոսնրի՝ Էդի Մանսենը, Արջեյլը և Վեքնան։

Առաջին եթերաշրջանի ութ սերիաները թողարկվել են Նեթֆլիքսում ՝ 2016 թվականի հուլիսի 15-ին[3]։ Ինը դրվագից բաղկացած երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին[4], երրորդ եթերաշրջանի ութ սերիաները դուրս են եկել 2019 թվականի հուլիսի 4-ին[5]։ Չորրորդ եթերաշրջանը բաժանվեց երկու հատվածի` առաջին հատվածը՝ յոթ սերիաներով, թողարկվեց 2022 թվականի մայիսի 27-ին, իսկ երկրորդ հատվածի երկու սերիաները՝ 2022-ի հուլիս 1-ին։

Սերիալի հիմնական դերասանական կազմի անդամներն են՝ Վայնոնա Ռայդերը, Դեյվիդ Հարբորը, Ֆին Վուլֆհարդը, Միլլի Բոբբի Բրաունը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը, Նատալիա Դայերը, Չարլի Հիթոնը, Քարա Բուոնոն և Մեթյու Մոդինը։ Նոա Շնափը և Ջո Քիրին առաջին եթերաշրջանում երկրորդական դեր էին կատարում, մինչև երկրոդ եթերաշրջանում միացան հիմնական դերասանական կազմին՝ Սեյդի Սինկի, Դակրե Մոնտգոմերիի, Շոն Էսթինի և Փոլ Ռեյզերի հետ միասին։ Երրորդ եթերաշրջանում անձնակազմին է միանում Մայա Հոուքը, իսկ Փրիա Ֆերգյուսոնը բարձրացվում է մինչև հիմնական կազմ։ Բրեդ Գելմանը կրկնվող դերեր ուներ երկրոդ և երրոդ եթերաշրջաններում, մինչև չորրոդ եթերաշրջանում միացավ հիմնական կազմին։ Ջոզեֆ Քուինը, Էդուարդո Ֆրանկոն և Ջեյմս Քեմբել Մ․ Բաուերը նույնպես միանում են հիմնական անձնակազմին չորրոդ եթերաշրջանում։

Այս ցուցակը իր մեջ ներառում է հիմնական կազմը, հրավիրված աստղերի,ովքեր ամբողջ սերիալի ընթացքում կատարել են կրկնվող դերեր և այլ աչքի ընկնող հյուրերին։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

     = Գլխավոր
     = Նույնպես գլխավոր դեր կատարող
     = Կրկնվող
     = Հրավիրված

Հիմնական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԵրոս Դերասան Եթերաշրջան
1 2 3 4
Ջոյս Բայերս Վայնոնա Ռայդեր Գլխավոր
Ջիմ Հոփեր Դեյվիդ Հարբոր Գլխավոր
Մայք Ուիլեր Ֆին Վուլֆհարդ Գլխավոր
Տասնմեկ/ Ջեյն Հոփեր Միլլի Բոբբի Բրաուն Գլխավոր
Դասթին Հենդերսոն Գեյթեն Մատարացո Գլխավոր
Լուկաս Սինքլեր Քալեբ Մաքլաֆլին Գլխավոր
Նենսի Ուիլեր Նատալիա Դայեր Գլխավոր
Ջոնաթան Բայերս Չարլի Հիթոն Գլխավոր
Քարեն Ուիլեր Քարա Բուոնո Գլխավոր Նույնպես գլխավոր
Մարթին Բրեներ Մեթյու Մոդին Գլխավոր Կրկնվող Գլխավոր
Ուիլ Բայերս Նոա Շնափ Կրկնվող Գլխավոր
Մաքս Մեյֆիլդ Սեյդի Սինկ Գլխավոր
Սթիվ Հարինգտոն Ջո Քիրի Կրկնվող Գլխավոր
Բիլլի Հարգրով Դակրե Մոնտգոմերի Գլխավոր Հրավիրված
Բոբ Նյուբի Շոն Էսթին Գլխավոր Հրավիրված
Սեմ Օուենս' Փոլ Ռեյզեր Գլխավոր Հրավիրված Գլխավոր
Ռոբին Բաքլի Մայա Հոուք Գլխավոր
Էրիկա Սինքլեր Փրիա Ֆերգյուսոն Կրկնվող Գլխավոր
Մյուրեյ Բաուման Բրեդ Գելման Կրկնվող Գլխավոր
Էդդի Մանսեն Ջոզեֆ Քուին Նույնպես գլխավոր
Արջեյլ Էդուարդո Ֆրանկո Նույնպես գլխավոր
Վեքնա/Մեկ/Հենրի Քրիլ Ջեյմս Քեմբել Մ․ Բաուեր Նույնպես գլխավոր

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԵրոս Դերասան Եթերաշրջան
1 2 3 4
Թեդ Ուիլեր Ջո Քրեսթ Կրկնվող
Քելվին Փաուել Ռոբ Մորգան Կրկնվող Հրավիրված Կրկնվող
Լոննի Բայերս Ռոսս Պատրիջ Կրկնվող
Բարբարա (Բարբ) Հոլլանդ Շենոն Փրսեր Կրկնվող Հրավիրված
Ֆիլ Կալահան Ջոն Փոլ Ռեյնոլդս Կրկնվող Հրավիրված Կրկնվող
ԴԵմոգարգոն Մարկ Սթեգեր Կրկնվող
Քոննի Ֆրեյզեր Քեթրին Դայեր Կրկնվող
Սքոթ Քլարք Ռենդի Հևենս Կրկնվող Հրավիրված
Գլխավոր գործակալ Թոբիաս Էլինեկ Կրկնվող
Ջեյմս Դանթե Քեյդ Ջոնս Կրկնվող
Հոլլի Ուիլեր Էնիսթն Փրայս և Թինսլի Փրայս Կրկնվող
Ֆլորենս Սյուզան Շալհուբ Լարքին Կրկնվող Հրավիրված
Թրոյ Ուոլշ Փեյթոն Ուիչ Կրկնվող
Թոմմի Հագան Չեսթեր Ռաշինգ Կրկնվող
Քերոլ Փերկինս Չելսի Թոլմեջ Կրկնվող
Քալի/Ութ Լիննի Բերթելսեն Կրկնվող
Քլաուդիա Հենդերսոն Քեթրին Քյորթին Հրավիրված Կրկնվող Հրավիրված Կրկնվող
Թերրի Այվս Այմի Մալինս Հրավիրված Կրկնվող Հրավիրված
Բրյուս Ջեյք Բյուզի Կրկնվող
Գրիգորի Անդրեյ Իվչենկո Կրկնվող
Թոմ Հոլոուեյ Միշել Պարկ Կրկնվող
Հեդեր Հոլոուեյ Ֆրանչեսկա Ռիլ Կրկնվող
Ալեքսեյ Սմիրնով Ալեկ Ոտգրոֆ Կրկնվող
Լարի Քլին Քերի Էլվես Կրկնվող
Դորիս Դրիսքոլ Փեգգի Մայլի Կրկնվող
Ջեյսոն Քարվեր Մեյսոն Դայ Կրկնվող
Վիքի Էմիբեթ ՄաքՆալթի Կրկնվող
Անջելա Էլոդի Գրեյս Օրկին Կրկնվող
Տաս Քրիստիան Գանիեր Կրկնվող
Երկու Թրիսթան Սփոն Կրկնվող
Պատրիկ ՄաքՔինի Մայելզ Թրույիթ Կրկնվող
Դմիտրի "Էնզո" Անտոնով Թոմ Վլաշիհա Կրկնվող
Էնդի Քլեյթոն Ջոնսոն Կրկնվող
Սյուզան Հարգրով Ջենիֆեր Մարշալ Հրավիրված Կրկնվող
Փոխգնդապետ Սալիվան Շերման Օգաստես Կրկնվող
Մելնիկով Վայդոտաս Մարտինաիտիս Կրկնվող
Ուեյն Մանսեն Ջոել Ստոֆեր Կրկնվող
Գործակալ Սթինսոն Փարիս Բենջամին Կրկնվող
Յուրի Իսմաիլով Նիկոլա Դուրիչկո Կրկնվող
Օլեգ Պաշա Լիչնիկով Կրկնվող
Իվան Նիկոլայ Նիկոլաեֆ Կրկնվող

Գլխավոր Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոյս Բայերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայնոնա Ռայդեր

Ջոյս Բայերսը՝ Ջոնաթանի և Ուիլի մայրն է, ով բաժնաված էր նրանց հորից՝ Լոնի Բայերսից։ Ջուսը անչափ ուժեղ ու հոգատար կին է, աշխատում է Հոքինսի կենտրոնում գտնվող հանրախանութում՝ որպես վաճառողուհի։ Նա ծնվել և մեծացել էր Հոքինսում և Հոփերի ու Բոբի հետ հաճախել էր Հոքինսի միջին դպրոցը։ Երրորդ եթերաշրջանում Ջուսը որոշում է վաճառել տունը և հեռանալ քաղաքից Հոփերի մեծ հիասթափությամբ, ով փորձում էր նրան ժամադրության հրավիրել։ Չնայած նրա, որ Ջուսը ևս զգացմունքներ ուներ Հոփերի հանդեպ, նա փորձում էր խուսափել նոր հարաբերություններից։ Նրան ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչու էին իր սառնարանի մագնիսները անընդհատ ընկնում, որի ուսումնասիրության ժամանակ Հոփերի հետ բացահայտում են ռուսական գաղտնի ծրագրերը այն բանից հետո, երբ նրանք ներխուժում են նորաբաց Սթարքորտ մոլը, որի տակ ռուսները փորձում էին բացել մեկ ուրիշ պորտալ դեպի հակառակ կողմը։ Ջոյսին ոչինչ չի մնում անելու, քան պայթեցնել մեքենան, որը բացում էր պորտալը, երբ Հոփերը գտնվում էր մեքենայի մոտ, որից նա հավանաբար մահանում է։ Ջոյսը դառնում է Տասնմեկի մայրը այն բանից հետո, երբ դստեգրում է նրան Հոփերի հնարավոր մահից հետո։ Բայերսների ընտանիքը Տասնմեկի հետ տեղափոխվում են Կալիֆորնիա Հոփի հնարավոր մահից երեք ամիս անց։ Ջոյսը անցնում է տանից աշխատանքի, երբ ԽՍՀՄ-ից ծանրոց է ստանում, որի մեջ տիկնիկ էր՝ գաղտնի հաղորդագրությամբ, որտեղ գրված էր Հոփերի ողջ լինելու մասին։ Նա և Մյուրեյը զանգահարում են նշված հեռախոսահամարով և կապնվում «Էնզո»-ի հետ՝ բանտի հսկիչի, որին Հոփերը կաշառել էր։ Նա պահանջում է Քառասուն հազար դոլար Հոփերի ազատության դիմաց։ Ջոյսը ու Մյուրեյը հավաքում են գումարը ու մեկնում Ալյասկա, որտեղ հանդիպում են Յուրի Իսմաիլովին` ռուս մաքսանենգին, ով ապօրինի ապրանքներ էր տեղափոխում դեպի Ռուսաստան։ Յուրին, հասկանալով, թե ինչ շահույթ կարող է ստանալ ամերիկայի քաղաքացիներին վաճառելուց, թմրեցնում է նրանց և տեղափոխում է Ռուսաստան։ Ճանապարհին Ջոյսին ու Մյուրեյին հաջողվում է ուշաթափ անել Յուրիին, սակայն կորցնելով ինքնաթիռի կառավարումը ենթարկվում են ավիավթարի։ Նրանք ստիպում են, որ Յուրին նրանց բանտ տանի, որտեղ Մյուրեյը ներկայանում է որպես Յուրի, իսկ Ջոյսն ու Յուրին՝ որպես ամերիկացի գերիներ։ Բանտում նրանք Հոփերի հետ միասին կռվի են բռնվում Դեմոգարգոնի դեմ, բայց Ջույսին հաջողվում էի փրկել Հոփերին և վերամիավորվել նրա հետ։

Ջիմ Հոփեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Հարբոր

Ջիմ Հոփերը կամ Հոփը Հոքինսի շերիֆն է։ Հոփերը համարյա ամբողջ կյանքը անցկացրել էր Հոքինսում, Ջոյսի ու Բոբի հետ հաճախել էր Հոքինսի միջին դպրոցը։ Հոփերը ամուսնալուծվել էր այն բանից հետո, երբ նրա փոքրիկ դուստր Սառան մահացել էր քաղցկեղից, ինչի հետևանքով նա հարբեցողությամբ էր զբաղվում։ Վերջ ի վերջո նա ավելի պատասխանատու է դառնում՝ Ուիլին Դեմոգարգոնից փրկելուց և Տասնմեկին իր խնամակալության տակ վերցնելուց հետո։ Երրորդ եթերաշրջանում նա փորձում է բաժանել Մայքին ու Տասնմեկին, քանի որ, ըստ նրա, երեխաների հարաբերությունները շատ արագ էին զարգանում։ Ջոյսի միջոցով Հոփը ներքաշվում է առեղծվածների ուսումնասիրության մեջ, ինչի շնորհիվ բացահայտում են Ռուսների ծրագրերը։ Ըստ երևույթի ՝նա մահանում է Առևտրի կենտրոնի տակ պայթյունի ժամանակ, որը առաջացրել էր դեպի Հակառակ կողմ պորտալ բացող մեքենայի վնասազերծումից հետո։ 2020 թվականի փետրվարի 14-ին չորրորդ եթերաշրջանի «Սիրով Ռուսաստանից» անվանումով թողարկված անոնսում ցուցադրվում է, որ Հոփը ողջ է։ Փրկվելով պայթյունից՝ Հոփը գերի է ընկնում Ռուսների մոտ, որոնք նրան տեղափոխում են Կամչատկայում գտնվող ռազմագերիների ճամբար, որտեղ մյուս բանտարկյալների հետ միասին աշխատում են երկաթգծի կառուցման վրա։ Բանտում նա կաշառում է հսկիչ Դմիտրի Անտոնովին և աշխատում նրա հետ՝ բանտից փախչելու համար։ Նրան հաջողվում է փախչել բանտից մոտակայքում գտնվող քաղաքը, բայց նրան բռնում են։ Անտոնովի մասին ճշմարտությունը իմանալուց հետո նրան նույնպես բանտարկում են Հոփերի հետ։ Խնջույքի ժամանակ նա հասկանում է, որ նրանց պահում են որպես սնունդ Դեմոգարգոնի համար։ Նա կրակով է պատում զենքը և բավական ժամանակ դիմակայում է հրեշին, մինչև Ջոյսը փրկում է նրանց։ Ջոյսն ու Հոփը վերամիավորվում են և խոստովանում են միմյանց իրանց զգացմունքների մասին։ Հոփերը, Ջոյսը, Մյուրեյը, Անտոնովը և Յուրին բացահայտում են, որ բանտում ուսումնասիրում են Հակառակ կողմի արարածներին։ Հասկանալով, որ իրենց երեխաները վտանգի մեջ են, նրանք միասին աշխատում են, որպեսզի սպանեն հրեշներին՝ թուլացնելով Հակառակ կողմի ուժերը և առավելություն տալով երեխաներին Վեքնայի դեմ պայքարում։ Հետո Հոփերը և Ջոյսը վերադառնում են Հոքինս, որտեղ Հոփերը միավորվում է Տասնմեկի հետ։ Սակայն Հակառակ կողմը սկսել էր թափանցել Հոքինս։

Մայք Ուիլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆին Վուլֆհարդ

Մայքլ Ուիլերը՝ Քարեն և Թոդ Ուիլերների որդին է, Նենսիի կրթսեր և Հոլլիի ավագ եղբայրը։ Նրա մոտ ընկերներն էին Լուկասը, Դասթինը և Ուիլը։ Մայքլը խելացի ու բարեխիղճ աշակերտ էր։ Dungeons & Dragons-ում Մայքը պալադին է։ Նա զգացմունքներ ունի Տասնմեկի հանդեպ այն բանից հետո, երբ աղջկան իր տուն է բերում և օգնում նրան փախնել «վատ մարդկանցից»։ Տասնմեկը իր հերթին օգնում է Մայքին և ընկերներին գտնել Ուիլին։ Առաջին եթերաշրջանի վերջում Մայքն ու Տասնմեկը համբուրվում են։ Բայց հայտնվում է Դեմոգարգոնը, Տասնմեկը հրաժեշտ է տալիս Մայքին և ըստ երևույթի՝ մահանում է՝ սպանելով Դեմոգարգոնին։ Երկրորդ եթերաշրջանում Մայքը ընկճված էր Տասնմեկի անհետացումից և ամեն գիշեր հաղորդագրություն էր ուղարկում Տասնեմեկին՝ հույս ունենալով, որ աղջիկը կպատասխանի իրեն։ Նրան նյարդայնացնում էր Հելոուինի խնջույքը,և նա թշնամաբար էր տրամադրված Մաքսի հանդեպ։ Ուիլը Մայքին պատմում է Հակառակ կողմի տեսիլքների մասին, և նա Ջոյսի ու Բոբի հետ միասին ուղեկցում է Ուիլին լաբորատորիա վերջինիս վիճակի վատացումից հետո։ Տասնմեկի վերադարձից հետո Մայքը անտանելի զայրանում է Հոփի վրա, ով մեկ տարի թաքցրել էր աղջկան իրենից։ Մայքը կարևոր դեր է խաղում Ուիլի հիշողության վերականգման գործում։ Երբ Տասնոմկը մեկնում է դարպասները փակելու, Մայքը նրան խոստովանում է, որ այլևս չի դիմանա աղջկա անհետացմանը։ Տասնմեկը խոստանում է, որ անպայման կվերադառնա։ Դարպասները փակելուց մեկ ամիս անց Մայքը Տասնմեկին հրավիրում է ձմեռային պարահանդեսին, որտեղ նրանք համբուրվում են։ Հաջորդ ամռանը նրանք սկսում են հանդիպել, սակայն Հոփերին հաջողվում է նրանց բաժանել, քանի որ վերջիններս միմյանց հետ շատ ժամանակ էին անցկացնում։ Երբ Տասնմեկը և Մաքսը իմանում են, որ Մայքը խաբել է իր տատիկի հիվանդության մասին,Տասնմեկը վերջնականապես բաժանվում է նրանից։ Նրանք հաշտվում են միայն հիվանդանոցում՝ Նենսիին սպասելու ժամանակ։ Երբ Տասնոմկը իր ուժերով փորձում է գտնել Բիլլիին, Մայքը սրտնեղում է, որ բոլորը շահագործում են նրան,և խոստովանում է, որ սիրում է աղջկան։ Տասնմեկի խայթոց ստանալուց հետո Մայքը փորձում է իր զգացմունքների մասին ասել, բայց չի կարողանում գտնել ճիշտ բառեր արտահայտվելու համար։ Վերջին օրը, երբ Տասնմեկը Բայերսների հետ մեկնում է, Մայքը խոստանում է, որ միշտ նրա հետ կապի մեջ կլինի և կայցելի տոներին։ Տասնմեկը հայտնում է, որ սիրում է Մայքին,և համբուրում է նրան՝ Բայերսների հետ հեռանալով Հոքինսից։ Գարնանային արձակուրդներին Մայքը մեկնում է Կալիֆորնիա՝ Տասնմեկին այցելելու, և պարզում է, որ նրան ծաղրում է Տասնմեկի համադասարանցի Անժելան և իր ընկերները։ Հետո Մայքը Բայերս եղբայրների և նրանց ընկեր Արգայլի հետ ամբողջ ԱՄՆ-ով մեկ փնտրում են Տասնմեկին, որպեսզի նրան պաշտպանեն ԱՄՆ-ի բանակից։

Տասնմեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլլի Բոբբի Բրաուն

Տասնմեկը՝ տելեկինետիկ կարողություններով աղջիկ է, և Հոփերի խորթ դուստրը։ Նա մեծացել և փորձերի էր ենթարկվել Հոքինսի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում էին իր ուժերը։ Նրա փախուստից հետո նա ընկերանում է Մայքի, Լուկասի և Դասթինի հետ, որոնք կարծում են, որ նա կարող է օգնել իրենց Ուիլի փնտրտուքներում։ Առաջին եթերաշրջանի մեծ մասում նա թաքնվում էր այսպես ասված «վատ մարդկանցից»՝ լաբորատորիայի աշխատողներից։ Առաջին եթերաշրջանի ավարտին նա ենթադրաբար մահանում է Դեմոգարգոնի հետ կռվի ժամանակ, բայց հայտնվում է Հակառակ կողմում։ Երկրորդ եթերաշրջանում նա դուրս է գալիս Հակառակ կողմից դպրոցում բացված դարպասների միջով։ Հոփերը, գտնելով նրան, դառնում է Տասնմեկի խորթ հայրը, և անվտանգությունից ելնելով՝ նրան թույլ չի տալիս հանդիպել Մայքի,Լուկասի և Դասթինի հետ։ Իրեն մեկուսացված զգալով՝ Տասնմեկը փախչում է տնից՝ փնտրելու իր կենսաբանական մորը՝ Թերի Այվսին։ Նաև հայտնվում է Չիկագոյում, որտեղ հանդիպում է Քալիին (008) և նրա ջոկատին։ Ինքն Իրեն ավելի բացահայտելով՝ Տասնմեկը որոշում է վերադառնալ Հոքինս՝ օգնելու ընկերներին։ Հոփերի հետ գնում է Լաբորատորիա և փակում է Դարպասները։ Երկրորդ եթերաշրջանի ավարտին Հոփերը պաշտոնապես դստեգրում է Տասնմեկին։ Երրորդ եթերաշրջանում նա սկսում է հանդիպել Մայքի հետ այն ժամանակ, երբ նրան հետապնդում էր նոր վերադարձած Միտքա Զավթողը։ Տասնմեկը կորցնում է իր ուժերը և Հոփերին ու Բայերսների ընտանիքի հետ մեկնում է Լենորա-Հիլզ, Կալիֆորնիա։ Տասնմեկը սկսում է հաճախել դպրոց և պայքարում է ուժերի կորստի և դպրոցում Անժելայի ու իր ընկերների ծաղրանքի դեմ։ Կորցնելով հավասարակշռությունը՝ նա ուժեղ հարվածում է Անժելային՝ ծանր վնասվածքներ պատճառելով նրան։ Տասնմեկին ձերբակալում են և տեղափոխում անչափահասների գաղութ, բայց բժիշկ Օուենսը ազատում է նրան և տեղափոխում հատուկ հաստատություն` Տասնմեկի ուժերը վերականգնելու նպատակով։ Այնտեղ Տասնմեկը վերհիշում է Հոքինսի լաբորատորիայում անցակացրած տարիների և Հենրի Քրիլին Հակառակ կողմ ուղարկելու մասին։ Հետո նա տելեկինետիկորեն փրկում է Մաքսիմին Վեքնայից և վերակենդանացնում, երբ նա մահանում է ստացած վնասվածքներից։

Դասթին Հենդերսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյթեն Մատարացո

Դասթին Հենդերսոնը՝ Քլաուդի Հենդերսոնի միակ երեխան է ու Մայքի, Լուկասի և Ուիլի ընկերը:Հիմարիկ ու հնարամիտ է և իր Անրակա-գանգային դիզաստոսի պատճառով թլատ է։ D&D-ում Դասթինը Բարդ է և ընկերներից ամենաբանիմացն է խաղի մասին,հատկապես՝ հրեշների մասին։ Նա սիրահարված էր Նենսիին։ Չնայած որ երկրորդ եթերաշրջանում նա և Լուկասը հավանում էին Մաքսին, վերջում Մաքսը Լուկասին է ընտրում։ Դասթինը նաև ընկերություն էր անում Սթիվի հետ, ով նրան աղջիկների հետ ծանոթանալու խորհուրդներ էր տալիս։ Երրորդ եթերաշրջանից առաջ Դասթինը մեկ ամիս անցկացնում է գիտական ճամբարում, որտեղ Սթիվի խորհուրդներով սկսում է հանդիպել Սյուզիի հետ, ում ներկայացնում է որպես հանճար և «ավելի կրքոտ քան Ֆիբի Քեյթսն է»։ Ընկերները նրան չեն հավատում՝ կարծելով, որ նա ամբողջը հորինում է, քանի որ Դասթինը չէր կարողանում կապվել Սյուզիի հետ իր սեփական «Ցերբերո» ռադիոաշտարակով։ Դրա փոխարեն նա հայտնաբերում է Ռուսական գաղտնի հաղորդագրություն և Սթիվի Ռոբինի ու Էրիկայի հետ ներխուժում է ստորգետնյա Ռուսական բազա։ Եթերաշրջանի վերջում նա ապացուցում է Սյուզիի գոյությունը, երբ նրանից օգնություն է խնդրում Պլանկի հաստատունի մասին։ Ավագ դպրոցում Դասթինը, Մայքը և Լուկասը միանում են D&D-ի «Դժոխքի կրակի» ակումբին, որը ղեկավարում էր էքսցենտրիկ Էդի Մանսենը։ Այն բանից հետո, երբ Քրիսի Քենինգեմը սպանվում է անհայտ արարածի կողմից, Դասթինը արարածին անվանում է Վեքնա։ Դասթինը և Էդին կարողանում են շեղել դեմոչղջիկներին Նենսիից, Ռոբինից և Սթիվից, բայց Էդիի թրեյլերում նրանք ծուղակն են ընկնում։ Դասթինին պաշտպանելով՝ Էդին դուրս է գալիս թրեյլերից և չղջիկներին հեռու տանում։ Կռվի ժամանակ Էդին մահացու վիրավորվում է։ Դասթինը մահացող Էդիին ապահով տեղ է տանում։ Երկու օր անց նա հանդիպում է Էդիի հորեղբորը, ով Էդիի անհետացման մասին հայտարարություններ էր կախում։ Դասթինը նրան հայտնում է զարմիկի մահվան մասին և Էդիին հերոս անվանում։

Լուկաս Սինքլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալեբ Մաքլաֆլին

Լուկաս Չարլզ Սինքլերը՝ Սյու և Չարլզ Սինքլերների ավագ զավակն է և Էրիկայի ավագ եղբայրը, Մայքի, Դասթինի և Վիլի ընկերը։ Լուկասը սկզբում զգուշանում էր Տասնմեկից, բայց ավելի ուշ նրանք ընկերանում են։ Երկրորդ եթերաշրջանում սիրահարվում է Մաքսիմին։ Լուկասը D&D-ում ռեյնջեր է և հմտորեն կարողանում է օգտվել պարսատիկից, որին ընկերները անվանում էին «դաստակի հրթիռ»։ Պարսատիկը երբեք էլ չէր օգնում Լուկասին հրեշների դեմ պայքարում, բայց երրորդ եթերաշրջանում նրան հաջողվում է պարսատի շնորհիվ փրկել ընկերների կյանքը։ Չորրորդ եթերաշրջանում Լուկասը միանում է «Դժոխքի կրակի» ակումբին և դպրոցի բասկետբոլի թիմին և ամեն գնով փորձում է գտնել ժամանակ երկու ակումբների համար։ Գերեզմանոցում Դասթինի և Սթիվի հետ օգնում է Մաքսին փախչել Վեքնայի ճիրաններից։ Ավելի ուշ Քրիլների տանը Լուկասը փորձում է կրկին փրկել Մաքսին, սակայն նրան չի հաջողվում, և Վեքնան սպանում է Մաքսին։

Նենսի Ուիլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալիա Դայեր

Նենսի Ուիլերը՝ Քարեն և Թոդ Վիլերների ավագ դուստրն է, Մայքի և Հոլլիի ավագ քույրը։ Դպրոցում բոլորի կողմից անտեսված էր՝ մինչև Սթիվին հանդիպելը։ Նրանց հարաբերությունները ձգվում են մինչև երկրորդ եթերաշրջանի ավարտը, երբ Նենսին սկսում է հանդիպել Ջոնաթանի հետ Մյորեյի մոտ գտնվելու ընթացքում։ Նենսին կարողանում է հրաշալի օգտվել հրազեններից։ Չնայած որ նա ոչ մի պատրաստություն չէր անցել, սերիալի ընթացքում նա օգտագործում է Ռեվալվերներ, Ատրճանակ, հրացան և ավտոմատ։ Երրորդ եթերաշրջանում Նենսին և Ջոնաթանը աշխատում են Հոքինս Պոստ-ում, որտեղ Նենսին ենթարկվում էր սաքսիստական վերաբերմունքի տղմարադ աշխատողների կողմից։ Վերջ ի վերջո նրան և Ջոնաթանին ազատում են, քանի որ նրանք բացահայտել էին գործը՝ իրենց ղեկավարի կամիքն հակառակ։ Բայց Նենսին շարունակում է հետաքննությունը, որի ժամանակ բազմիցս հանդիպում է Միտք զավթողիի բանակին՝ Բիլիի գլխավորությամբ։ Չորրորդ եթերաշրջանում Նենսին Ֆրեդ Բենսոնի հետ աշխատում էր դպրոցական թերթում՝ որպես խմբագիր։ Երբ Վեկնան սպանում է Քրիսիին,Նենսին ու Ֆրեդը քննում են դեպքի վայրը, որտեղ Նենսին զրուցում է Մաքսի հարևանի հետ, ով նրան պատմում է Վիկտոր Քրիլի մասին, ով սպանել էր իր ողջ ընտանիքին և հիմա գտնվում էր քաղաքի հոգեբուժարանի բանտում։ Երբ Վեքնան սպանում է Ֆրեդին, Նենսին միանում է ընկերներին և իմանում է Վեքնայի մասին։ Ավելի ուշ Վեքնան տրանսի մեջ է գցում նրան, որտեղ Նենսին իմանում է, որ իրականում Վեքնան Վիկտոր Քրիլի որդին է՝ Հենրի Քրիլը, ով սպանել էր իր ընտանիքին և մեղքը գցել էր հոր վրա։ Վերջ ի վերջո Նենսին, Սթիվը և Ռոբինը լուրջ վիրավորում են Վեքնային՝ Հակառակ կողմում գտնվող Քրիլների տանը։

Ջոնաթան Բայերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլի Հիթոն
  • Դերասան՝ Չարլի Հիթոն[7]
  • Հայտնվում է։ 1,2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ

Ջոնաթան Բայերսը՝ Ջոյսի ավագ որդին է և Ուիլի ավագ եղբայրը, նա շատ կապված էր մոր ու եղբոր հետ, ամաչկոտ էր, զուսպ ինչպես նաև սկզբնակ նկարիչ էր, ում Հոքինսի դպրոցում մշտապես ենթարկում էին ծաղրանքի։ Ջոնաթանը և Նենսին սկսում են հանդիպել երկրորդ եթերաշրջնի ավարտին։ Նրանք երկուսն էլ աշխատանքի են անցնում Հոքինս Պոստում, սակայն հեռացվում են արգելված հոդվածը շարունակելու պատճառով։ Նա օգնում է ընկերներին Միտք զվթողի դեմ պայքարում, ինչպես նաև փորձում է հեռացնել Տասնմեկին խայթելուց հետո նրա մարմնի մեջ մնացած մակաբույծին։ Երրոդ եթերաշրջանի ավարտին նա ընտանիքի և Տասնմեկի հետ հեռանում է Լենոլա Հիլզ, Կալիֆորնիա։ Չորրոդ եթերաշրջանում նա ընկերանում է Արգայլի հետ։ Ջոնաթանը որոշել էր Նենսիի հետ միասին քոլեջ գնալ, սակայն Արգայլին հայտնում է, որ հայտ է ներկայացրել Լենորա Հիլզի տեղական քոլեջին։ ՆԻՆԱ-ի համարը ստանալով՝ Ջոնաթանը, Վիլը, Մայքը և Արգայլը օգնություն են խնդրում Սյուզիից,ով ապրում է Սոլթ-Լաքյ—Սիթի ում։ Սյուզին օգնում է,գտնում է ՆԻՆԱ-ի կորդինատները։ Կորդինատները իմանալով՝ տղաները հասնում են այնտեղ այն ժամանակ, երբ Տասնմեկը պայքարում է ԱՄՆ-ի բանակի դեմ։ Ջոնաթանը մասնակցում է Տասնմեկի համար մեկուսիչ ռեզեռվուար պատրաստելուն, որի օգնությամբ աղջիկը կռվում է Վեքնայի դեմ՝ պաշտպանելով Մաքսին։ Եթերաշջանի վերջում Ջոնաթանը վերադառնում է Հոքինս և հայտնաբերում է, որ Հակառակ կողմը թափանցում է քաղաք։

Քարեն Ուիլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարա Բուոնո
  • Դերասան՝ Քարա Բուոնո[8]
  • Հայտնվում է։ 1,2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ

Քարեն Ուիլերը՝ Նենսիի, Մայքի և Հոլիի մայրն է և Թեդի կինը։ Չնայած նա հոգում սիրում էր իր երեխաներին, սակայն շատ դեպքերում չգիտեր, թե ինչ էր կատարվում նրանց կյանքում։ Նա չգիտեր անգամ քաղաքի ավերածությունների հիմնական պատճառ Վեքնայի մասին։ Քարենը, շատ ժամանակ չհասկանալով երեխաներին,փորձում էր նրանց հետ ուղիղ կապի դուրս գալ։ Նենսին կարծում էր, որ իր մայրը ամուսնացել էր հոր հետ միայն նրա համար, որ համապատասխաներ «ատոմային ընտանիքի» ստանդարտներին։ Երկրորդ եթերաշրջանի վերջում և Երրոդի սկզբում Քարենի մոտ հայտնվում է սիրային հետաքրքրություն Բիլլի Հարգրովի հանդեպ, քանի որ ամուսնու հետ համատեղ կյանքը ձանձրացնում էր նրան։ Քարենը որոշում է չտրվել զգացմունքներին և չկործանել իր ընտանիքը։ Սակայն նրանց կարճատև շփումը բացահայտում է, որ Բիլլիին գրավել է Միտք Զավթողը։ Վերջապես Քարենը հասկանում է Նենսիին և ոգեշնչում է նրան շարունակել հոդվածը, որի պատճառով նրան ազատել էին աշխատանքից։

Մարթին Բրեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Matthew Modine
  • Դերասան՝ Մեթյու Մոդին
  • Հայտնվում է։ 1,2,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Մահացած
  • Մահանում է։ Եթերաշրջան 4

Բժիշկ Մարտին Բրեներ(Մեթյու Մոդին)։ Տասնմեկը և մյուս երեխաները, որոնց վրա Բրեները փորձեր էր անցկացնում անվանում էին նրան «Հայրիկ»։ Բրենները Հոքինսի լաբորատորիայի գլխավոր գիտնականն է։ Նա անսիրտ և դաժան մարդ է, ով Տասնմեկին գողացել էր նրա մորից՝ Թերի Այվզից, ում հետագայում էլեկտրաշոկային թերապիայի էր ենթարկել, որի պատճառով վերջինս կորցրել էր հիշողությունը։ Բրեները բազմաթիվ փորձեր է կատարում Տասնմեկի վա, որոնցից մեկի ժամանակ նա պետք է կապ հաստատեր հակառակ կողմի հետ։ Տասնմեկի փախուստից հետո Բրեները և իր անձնակազմը փնտրում են աղջկան ողջ Հոքինսով։ Փնտրտուքների ժամանակ նրանք փորձում են քողարկել Դեմոգարգոնի ավերածություները, որին պատահաբար ազատ էին արձակել Հակառկ Կողմի հետ շփման ժամանակ։ Առաջին եթերաշրջանի ավարտին Բրեները սպանվում է Դեմոգարգոնի կողմից։ Ավելի ուշ Հոքինսի լաբորատորիայի նախկին աշխատակից Ռեյը Քալիին և Տասնմեկին հավաստիացնում է, որ Բերենրը ողջ է։ Չորրորդ եթերաշրջանում պարզվում է, որ Բրեները ողջ է և բժիշկ Սեմ Օենսի հետ միասին աշխատում է նախագիծ ՆԻՆԱ-ի վրա։ ՆԻՆԱ-ն սենսորային ռեզերվուար է, որի օգնությամբ Տասնմեկը հայտնվում էր 1979 թվականի հիշողությունների մեջ։ Հիշողություններից պարզվում է, որ Բրեները աշխատել է առնվազն տասներեք երեխանրի հետ։ Բոլոր երեխաները, բացի Տասնմեկից սպանվել էին 001-ի կողմից (Հենրի Քրիլ)։ Տասնմեկը հաղթում և հակառակ կողմ է վտարում Հենրրին, ինչից հետո ուշաթափվում է և կորցնում է հիշողության մեծ մասը։ Հետագայում Բրեները փորձում էր վերականգնել Տասնեկի ուժերը։ Պարզվում է, որ Հակառակ կողմի հետ կապ հաստատելու փորձի ժամանակ, Բրեները հույս ուներ գտնել Հենրիին։ ՆԻՆԱ նախագծին հաջողվում է վերադարձնել Տասնմեկի ուժերը։ Սակայն ԱՄՆ-ի բանակային զորքերը, գեներալ Սալիվանի հրամատարությամբ, հարձակվում են լաբորատորիայի վրա, որի ժամանակ սպանում են ողջ անձնակազմին։ Տասնմեկին փրկելու ժամանակ Բրեները վիրավորվում է։ Այն բանից հետո, երբ Տասնմեկը հաղթում է զորքերին, մահացող Բրեները ներողություն է խնդրում աղջկանից, բայց Տասնմեկը հրաժարվում է ներել նրան։

ՈՒիլ Բայերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոա Շնափ
  • Portrayed by Նոա Շնափ
  • Հայտնվում է։ 1,2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ

Ուիլ Բայերսը՝ Ջոյսի կրտսեր որդին և Ջոնաթանի կրտսեր եղբայրն է՝ ամաչկոտ, բարի և խոցելի տղա։ D&D-ում Ուիլը քլիրիկ է, բայց ժամանակ առ ժա հանդիսանում է որպես Դանջի վարպետ, ինչի պատճառով նրան անվանում են «Ուիլ Իմաստուն»։ Առաջին եթերաշրջանում նա կորում է Լաբորատորիայում Հակառակ կողմի դարպասների բացման օրը, երբ դարպասների միջով փախած հրեշը առևանգում է նրան։ Երկրորդ եթերաշրջանում Ուիլը սկսում է տեսիլքներ տեսնել, ոտեղ նա Հակառակ կողմում էր և միշտ փախչում էր հսկա, ֆիզիկական մարմին չունեցող սև հրեշից։ Հոգնելով անընդհատ փախչելուց՝ Ուիլը որոշում է դիմադրել հրեշին, բայց հրեշը կարողանում է տիրանալ նրան։ Դասթինը հրեշին անվանում է Միտք Զավթող։ Ջոյսին, Ջոնաթանին և Նենսիին հաջողվում է փրկել Ուիլին՝ նրա մարմնից հրեշին դուրս մղելով։ Երրորդ եթերաշրջանում իրեն մեկոսւացված է զգում, երբ բոլոր ընկերները ձեռք էին բերել ընկերեւհինռր և ավելի քիչ ժամանակ էին հատկացնում D&D-ին։ Նրա և Միտք զավթողի կապի շնորհիվ Ուիլը զգում է, որ հրեշը կրկին հայտնվել է, և հայտնում է ընկերներին։ Եթերաշրջանի ավարտին նա ընտանիքի և Տասնմեկի հետ հեռանում է Հոքինսից։ Չորրորդ եթերաշրջանում Ուիլը, Մայքը, Ջոնաթանը, և Արջեյլը փրկում են Տասնմեկին և օգնում են նրան՝ մեկուսիչ ռեզերվուար պատրաստելով, որի միջոցով Տասնմեկը պայքարում է Վեքնայի դեմ։ Վերադառնալով Վեքնայի բացած դարպասների պատճառով ավերված Հոքինս՝ Վիլը զգում է Հակառակ կողմի աճող ազդեցությունը, ինչը ապացուցում էր Վեքնայի ներկայությունը։

Մաքս Մեյֆիլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյդի Սինկ
  • Portrayed by Սեյդի Սինկ
  • Հայտնվում է։ 2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ, գտնվում է կոմայի մեջ

Մաքսիմ (Մաքս) Մեյֆիլդը՝ Սյուզան Հարգրովի կենսաբանական դուստրն է և Բիլլի Հարգրովի խորթ քույրը։ Նա հմուտ սքեյթբորդիստ է, ով գրավում է Լուկասի ուշադրությունը «Dig Dug[9]» խաղում նոր ռեկորդ սահմանելով։

Երրոդ եթերաշրջանում բազում բաժանումներից հետո սկսում են հանդիպել։ Տասնմեկը նրանից խորհուրդ է հարցնում, երբ կասկածում է, որ Մայքը ստում էր նրան։ Մաքսը օգնում է նրան ճանաչել արտաքին աշխարհը և ավելի լավ հասկանալ ինքն իրեն։ Նաև պարզվում է, որ Մաքսը Հրաշք Կնոջ մեծ երկրպագուհին է։

Չորրորդ եթերաշրջանում Մաքսը պայքարում էր Բիլիի մահից հետո առաջացած դեպրեսիայի դեմ և դպրոցի հոգեբանի հետ պարբերական հանդիպումներ էր ունենում։ Մաքսը տեսնում է, թե ինչպես է Էդդին Քրիսսիին տանում իր թրեյլերը։ Քրիսսիի մահից հետո Մաքսը ամենը պատմում է Դասթինին, և ճշմարտությունը իմանալու նպատակով նրանք որոշում են գտնել փախուստի դիմած Էդդիին։ Գտնելով Էդիի ընկերներից մեկի տվյալները նրանք կարողանում են հայտնաբերել Էդդիի թաքստոցը։ Համոզվելով, որ Էդդին կապ չունի Քրիսսիի սպանության հետ, և իմանալով երկրոդ զոհի մասին Մաքսը հիշում է, որ Քրիսսին նույնպես այցելում էր հոգեբանի մոտ։ Նա ընկերների հետ ներխուժում է դպրոց և ուսումնասիրում է Հոգեբանի գրառումները աշակերտների մասին, որտեղ բացահայտում է, որ Վեքնայի երկրորդ զոհը՝ Ֆրեդը նույնպես հաճախում էր հոգեբանի մոտ։ Համեմատելով նրանց մասին գրառումները իր մասին գրառումների հետ, Մաքսը բացահայտում է, որ նրանք նույնպես տառապում էին դեպրեսիայից և հասկանում է, որ Վեքնայի հաջորդ զոհը ինքն է։ Նա նամակներ է գրում բոլոր հարազատներին և ընկերներին։ Գերեզմանոցում Բիլլիին հասցեագրված նամակը կարդալու ժամանակ Վեքնան հարձակվում է նրա վրա։ Լուկասը, Դասթինը և Սթիվը կապվում են Ռոբինի և Նենսիի հետ և կարողանում են փրկել նրան՝ միացնելով իր սիրած երգը։ Այն բանից հետո, երբ Սթիվը, Ռոբինը, Նենսին և Էդդին հայտնվում են Հակառակ կողմում Մաքսը ընկերների հետ մեկնում է Ուիլլերների տուն, որտեղ լույսերով կապ են հաստատում Հակառակ կողմում գտնվող ընկերների հետ։ Նրանք մեկնում են Էդդիի թրեյլեր և ազատում են ընկերներին Հակառակ կողմից։ Վեքնայի հետ վերջնական կռվի ժամանակ Մաքսը Լուկասի հետ գնում է Քրիլների առանձնատուն և հանդես է գալիս որպես խայծ և ընկնում է Վեքնայի գերության մեջ։ Փորձելով պաշտպանվել Մաքսը հիշում է իր ամենաերջանիկ հիշողությունը՝ որտեղ միջին դպրոցում առաջին անգամ պարում է Լուկասի հետ։ Բայց նրա ծրագիրը ձախողվում է, և չնայած Տասնմեկի պայքարին՝ Վեքնան՝ հասնելով իր նպատակին զավթում է Մաքսին, և նա մահանում է ստացված վնասվածքներից։ Տասնմեկը վերակենդանացնում է աղջկան, սակայն Մաքսը գիտակցության չգալով հայտնվում է կոմայի մեջ։ Նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ Լուկասը խնամում է նրան։

Սթիվ Հարինգտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Քիրի
  • Portrayed by Ջո Քիրի
  • Հայտնվում է։ 1,2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ

Սթիվ Հարինգտոնը կամ Սթիվ «մազոտ» Հարինգտոնը՝ դպրոցի արքան էր, ով փորձում էր կարգավորել իր հարաբերությունները Նենսիի հետ և դպրոցում շարունակ ծաղրում էր Ջոնաթանին, որի համար հետագայում զղջում է[10]։ Երկրորդ եթերաշրջաում Սթիվը ավելի կարևոր դեր է կատարում՝ Ընկերանալով Դասթինի հետ, և դառնալով երեխաների հիմնական պաշտպանը։ Սթիվին էր պատկանում այսպես կոչված «չղջիկը»՝ բեյսբոլի մահակ պատված բազում խոշոր մեխերով, որի հեղինակը Ջոնաթանն էր, ով այն պատրաստել էր Դեմոգարգոնի վրա որսի ժամանակ։ Սթիվը «չղջիկով» պայքարում է Հոքինս ներխուժած դեմո շների դեմ։ Երրոդ եթերաշրջանում Սթիվը Ռոբինի հետ միասին աշխատանքի է անցնում սթարքորտ մոլում։ Այնտեղ Սթիվը Ռոբինի, Դասթինի և Էրիկայի հետ միասին ներխուժում են գաղտնի ռուսական բազա, որտեղ նրան և Ռոբինին գերեվարում են և տանջանքների ենթարկում։ Չորրոդ եթերաշրջանում՝ մոլի ավերումից հետո Սթիվը աշխատանքի է անցնում Ռոբինի հետ տեսասկավառակների խանութում։ Սթիվը և Ռոբինը միանում են Նենսիին և երեխաներին, որպեսզի ուսումնասիրեն Քրիլների առանձնատունը՝ Վեքնայի մասին տեղեկություններ գտնելու համար։ Լճի հատակին Հակառակ կողմի նոր դարպասները գտնելուց հետո Սթիվը սուզվում է, որպեսզի ուսումնսիրի այն, ինչի ժամանակ ծուղակն է ընկնում՝ հայտնվելով Հակառակ կողմում։ Ռոբինի, Էդդիի և Նենսիի օգնությամբ նա փրկվում է և վերադառնում է մեր աշխարհ։ Վեքնայի սպանության փորձի ժամանակ Սթիվը, Նենսին և Ռոբինը վերադառնում են Հակառակ կողմ՝ Քրիլների առանձնատուն, որտեղ ուժեղ վնասվածքներ են հասցնում նրան Մոլոտովի կոկտեյլներով, սակայն Վեքնան կարողանում է փախչել և ավարտին է հասցնում իր ծրագիրը՝ ահռելի ավերածություներ առաջացնելով Հոքինսում։ Սթիվը, Ռոբինը և Դասթինը կամավոր օգնում են տուժած քաղաքացիներին։

Բիլլի Հարգրով[խմբագրել | խմբագրել կոդը]

Դակրե Մոնտգոմերի
  • Portrayed by Դակրե Մոնտգոմերի
  • Հայտնվում է։ 2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Մահացած
  • Մահանում է։ Եթերաշրջան 3

Ուիլյամ (Բիլլի) Հարգրովը՝ Մաքսի դաժան ու կոպիտ խորթ եղբայրն է։ Պարզվում է, որ Բիլլիի վարքքագիծը պայմանավորված էր մանուկ հասակում հոր կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու հետ։ Երրոդ եթերաշրջանում Բիլլին դառնում է Միտք Զավթողի զորքերի հրամանատարը։ Տասնմեկին հաջողվում է Բիլլիի մոր մասին լավ հուշերով նրան ազատել գերությունից։ Բիլլին զոհում է իրեն, որպեսզի փրկի Տասնմեկին։ Միտք զավթողի անհետացումից հեոտ Բիլլին ներողություն է խնդրում Մաքսից և մահանւմ նրա ձեռքերի մեջ։ Չորրոդ եթերաշրջանում հայտնվում է Տեսիլքի ձևով, երբ Վեքնան Մաքսին տրանսի մեջ է գցում, որտեղ նա մեղդրում է քրոջը իր մահվան համար։

Բոբ Նյուբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Sean Astin
  • Portrayed by Շոն Էսթոն[11]
  • Հայտնվում է։ 2,3 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Մահացած
  • Մահանում է։ Եթերաշրջան 2

Բոբ Նյուբին՝ Ջոյսի ու Հոփերի նախկին դասընկերն էր, ում պատկանում էր Radio-Shack էլեկտրոտեխնիկայի խանութը։ Երկորդ եթերաշրջանում հանդիպում էր Ջոյսի հետ։ Բարեհոգի մարդ լինելով՝ նա իրեն հաճախ «սուպերհերոս» էր անվանում։ Բայերսները սկզբում թաքցնում էին նրանից Հակառակ կողմի գոյությունը, սակայն վերջում նրանից են օգնություն խնդրում Հոփերի փնտրելու համար։ Նա, Հոփերը, անգիտակից Ուիլը, Ջոյսը, բժիշկ Օուենսը և Մայքը հայտնվում են Միտք Զավթողի ծուղակում՝ մնալով արգելակված և հոսանքազրկված լաբորատորայում։ Լինելով միակը, ով կարող էր բացել դռները՝ Բոբը ինքնակամ անում է այն։ Դռները բացելուց հետո Ջոյսի աչքերի առաջ նրա վրա են հարձակվում դեմոշները և սպանում ու հոշոտում են նրան։ Բոբի հիշատակը մշտապես պահվում է հաջորդ եթերաշրջաններոըմ։

Սեմ Օուենս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Portrayed by Փոլ Ռեյզեր
  • Հայտնվում է։ 2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ
Փոլ Ռեյզեր

Բժիշկ Սեմ Օուենսը՝ Էներգետիկայի նախարարության վստահված անձն է, ով Հոքինսի լաբորատորիայում փոխարինում է բժիշկ Բրեներին։ Ինչպես իր նախորդը but Օուենսը նույնպես համառ էր և հակված էր ուսումնասիրելու Հակառակ կողմը, բայց ավելի զգայուն էր այնտեղի բնակիչների հանդեպ։ Նա ղեկավարում էր Ուիլի բուժումն ու հետազոտումը։ Երկրորդ եթերաշրջանի ավարտին Օուենսին հեռացնում են, երբ լաբորատորիայի վրա են հարձակվում Հակառակ կողմի հրեշները։ Նա Հոփերին է տալիս Տասնմեկի ծննդյան վկայականը, որի շնորհիվ հոփերը դստեգրում է աղջկան։ Երրոդ եթերաշրջանի ավարտին Օուենսը օգնություն է ուղարկում Հոքինս, երբ բացահայտվում է ռուսական գաղտնի բազան և դեպի Հակառակ կողմ նոր պորտալ բացելու նրանց փորձերը։ Չորրոդ եթերաշրջանում Օուեսը գաղտնի աշխատում է Բրեների հետ ՆԻՆԱ նախագծի վրա, որը, ըստ բժիշկների, կկարողանար վերադարձնել Տասնմեկի ուժերը։ Օուենսը Տասնմեկին բերում է գաղտնի լաբորատորիա, երբ Հոքինսում սկսվում են սերիական սպանությունները։ Աղջիկը սկզբում ընդդիմանում է, երբ իմանում է Բրեների մասնակցության մասին, բայց ուժերի կարճատև վերադարձը փոխում են նրա որոշումը։ Վերջնական արդյունքում նախագիծը հաջողվում է, և Տասնմեկի ուժերը վերադառնում են, բայց Ամերիկայի զինված ուժերը փոխգնդապետ Ջեք Սալիվանի գլխավորությամբ հարձակվում են լաբորատորիայի վրա՝ մեղադրելով Տասնմեկին Հոքինսում կատարվող սպանությունների մեջ։

Ռոբին Բաքլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Հոուք
  • Portrayed by Մայա Հոուք
  • Հայտնվում է։ 3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ

Ռոբին Բաքլին[12]՝ Սթիվի գործընկերն էր Սթարքորտում, ում հաջողվում է գաղտնալսել ռուսական գաղտնի հաղորդագրությունը, որից հետո գտնել և ներխուժել ռուսական հատուկ բազան Սթիվի,Դասթինի և Էրիկայի հետ։ Թմրանյութերի ազզդեցության տակ Ռոբինը խոստովանում է, որ սիրահարված է եղել Սթիվի երկրպագուհի Թեմմի Թոմսոնին՝ բացահայտելով, որ լեզբուհի է։ Չորրոդ եթերաշրջանում շարունակում է աշխատել սթիվի հետ տեսասկավառակների խանութում։ Էդիին գտնելով՝ Ռոբինը ու Նենսին այցլեում են գրադարան, որտեղ իմանում են, որ Վիկտոր Քրիլը իր ընտանիքի սպանության մեջ մեղադրում էր ոմն հրեշի, ով անիծել էր իրենց տունը։ Մտածելով, որ դա Վեքնան է՝ Ռոբինն ու Նենսին այցելում են Քրիլին հոգեբուժարանում, որտեղ նա պատմում է իր ընտանիքի սպանության ճշմարտությունը։ Ավելի ուշ Ռոբինը, Սթիվը և Նենսին գնում են Հակառակ կողմում Քրիլների առանձնատուն և փորձում են սպանել Վեքնային։

Էրիկա Սինքլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Priah Ferguson

Էրիկա Սինքլերը[13]՝ Սյու և Չարլզ Սինքլերների կրտսեր երեխան է և Լուկասի կրտսեր քույրը։ Նա շատ գռեհիկ, չարախոս ու չարաճճի է և հաճախ Լուկասին ու իր ընկերներին ներդ է անվանում, չնայած շատ ժամանակ կաևող է բավականին բարեհամբույր լինել։ Երրոդ եթերաշրջանում էրիկան օգնում է Դասթինին, Սթիվին և Ռոբինին ներխուժել Սթարքորտի տակ գտնվող ռուսական լաբորատորիան։ Այդ ընթացքում Դասթինը ապացուցում է Էրիկային, որ նա նույնպես ներդ է և խորհուրդ է տալիս համակերպվել դրա հետ։ Երրորդ եթերաշրջանի ավարտին Էրիկան ստանում է Վիլի D&D-ի ձեռնարկը։ Չորրորդ եթերաշրջանում Էրիկան համակերպվում է իր ներդ լինելու հետ և զբաեցնում է «Դժոխքի կրակի» ակումբում եղբոր տեղը։ Վեքնայի սպանության գործում Էրիկան կապ էր հաստատում ընկերների բաժանված խմբերի միջև։

Մյուրեյ Բաուման[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդ Գելման
  • Portrayed by Բրեդ Գելման
  • Հայտնվում է։ 2,3,4 եթերաշրջաններ
  • Կարգավիճակ։ Ողջ

Մյուրեյ Բաումանը՝ անձնական դետեկտիվ էր, ում վարձել էին Բարբարա Հոլանդի ծնողները իրենց դստեր անհետացումը բացահայտելու համար։ Երկրորդ եթերաշրջանում նա օգնում է Նենսիին և Ջոնաթանին փակել Հոքինսի ազգային լաբորատորիան։ Երրորդ եթերաշրջանում նա օգնում է Հոփերին և Ջոյսին ներխուժել Ռուսական բազա, որտեղ ցուցաբերում է Ռուսերենի լավ իմացություն։ Չորրոդ եթերաշրջանում նա Ջոյսի հետ մեկնում է Կամչատկա, որպեսզի փրկեն Հոփերին։

Էդդի Մանսեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Քուին
  • Portrayed by Ջոզեֆ Քուին
  • Հայտնվում է։ 4րդ եթերաշրջան
  • Կարգավիճակ։ Մահացած
  • Մահանում է։ Եթերաշրջան 4

Էդվարդ (Էդդի) Մանսենը՝ Հոքինսի միջին դպրոցի էքսցենտրիկ աշակերտ էր և Մայքի ու Դասթինի ընկերը, «Դժոխքի կրակի» ակումբի հիմնադիրն ու ղեկավարը։ Քրիսի Քեննինգեմին թմրանյութեր վաճառելուց ականատես է լինում, թե ինչպես է Վեքնան մտովի սպանում Քրիսիին։ Հասկանալվ, որ իրավապահ մարմինները չեն հավատա իրեն՝ Էդդին փախուստ է դիմում, որից հետո Սթիվը, Ռոբինը, Մաքսը և Դասթինը գտնում են նրան և պատմում Հակառակ կողմի գոյության մասին։ Ոստիկանությունը հայտարարում է, որ Էդդին համարվում է գլխավոր կասկածյալ Վեքնայի սպանությունների գործում։ Դպրոցի բասկետբոլի թիմը Քրիսիի ընկեր Ջեյսոն Քարվերի գլխավորությամբ ինքնուրույն հետախուզություն են սկսում, որպեսզի բռնեն Էդդիին՝ կարծելով, որ նա սատանիստական ակումբի անդամ է։ Ընկերները հասկանում են, որ պետք է մաքրեն Էդդիի համբավը։ Լճում Հակառակ կողմի նոր դարպասները գտնելուց հետո Էդդին սուզվում է Սթիվի հետևից, ում Հակառակ կողմի շոշափուկները քաշում են ներս, և այդպես Էդդին առաջին անգամ առընչվում է Հակառակ կողմի հետ։ Վեքնայի հետ վճռական կռվին պատրաստվելու ժամանակ նրանք գնում ու պատրաստում են զենքեր, Էդդին ու Դասթինը նորից վերադառնում են Հակառակ կողմ, որպեսզի շեղեն դեմոչղջիկներին այն ժամանակ, երբ ընկերները սողոսկում էին Վեքնայի որջը։ Շեղելու նպատակով Էդիին կատարում է Metallica խմբի "Master of Puppets" երգը։ Վերջում նա մնում է ու զուհում է իրեն, որպեսզի ավելի երկար շեղի Վեքնայի չղջիկներին, մինչդեռ ընկերները պայքարում էին հրեշի դեմ։ Այն բանից հետո, երբ Վեքնայի դարպասները առաջացնում են հսկայական ճաքեր, որոնք ավերում են Հոքինսը, քաղաքաբնակները դեռ շարունակում են մեղադրել Էդիին կատարված սպանությունների մեջ։ Դասթինը հանդիպում է Էդիի հորեղբայրին, ում պատմում է, որ նրա զարմիկը իրական հերոս է, ով զոհվել է քաղաքը պաշտպանելու ժամանակ։

Արջեյլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջեյլը՝ Ջոնաթանի ընկերն է, ով աշխատում էր վարորդ պիցցերիայի համար։ Նա փախցնում է Ջոնաթանին, Ուիլին և Մայքին, երբ ԱՄՆ-ի բանակը հարձակվել էր վերջիններիս տան վրա։ Արջեյլը միանում է տղաներին Տասնեմեկի որոնումների գործում։ Նրանք օգնություն են խնդրում Սոլթ-Լեյք-Սիթիում ապրող Դասթինի ընկերուհի Սյուզիից, ում տանը Արջեյլը հանդիպում և սիրահարվում է Սյուզիի ավագ քույր Իդենին։ Տասնմեկի համար սենսորային ռեզերվուար պատրաստեոլու համար Արջեյլը գտնում է բոլոր անհրաժեշտ պարագաները։

Վեքնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Քեմբել Բաուեր
Ռաֆաել Լյուս
  • Portrayed by Ջեյմս Քեմբել Մ․ Բաուերը՝ մեծ տարիքում և Ռաֆաել Լյուսը՝ փոքր տարիքում
  • Հայտնվում է։ 4րդ եթերաշրջան
  • Կարգավիճակ։ ողջ

Վեքնան՝ արյունախում արարած էր հակառակ կողմից,ով առաջին անգամ հայտնվում է չորրորդ եթերաշրջանում։ Նա հետապնդում էր մարդկանց, ովքեր ապաքինվել էին անցյալում տեղի ունեցած դժբախտ դեպքերից։ Սպանելուց առաջ նա զոհի մոտ առաջացնում էր սարսափազդու տեսիլքներ, որից հետո տելեկինետիկորեն կոտրում էր զոհի ոսոկորները, ապա պայթեցնում էր նրա ակնագնդերը։ Վեքնան բնակվում էր հակառակ կողմում՝ Քրիլների առանձնատանը։ Պարզվում է, որ նա սերիալի գլխավոր չարագործն է, ով տարիներ շարունակ ահաբեկում է Հոքինսը՝ սկսած Ուիլի առևանգումից։ Պարզվում է, որ Վեքնան Հենրի Քրիլն է՝ Վիկտոր Քրիլի որդին, ով ծնվել էր տելեպատիկ կարողություներով։ Հենրին մեծանում էր՝ մեծ ատելություն տածելով մարկանց հանդեպ, ինչի պատճառով օտարվում է բոլորից։ Նա ատում էր իր ընտանիքին նրանց կեղծավորության համար՝ իմանալով, որ հայրը երկրոդ համաշխարհային պատեչազմի ժամանակ պատահաբար խաղաղ մարդկանց տուն էր պայթեցրել։ 1950-ականներին սեփական տանը Հենրին ահաբեկում և սպանում է մորն ու քրոջը, սակայն շատ ուժ գործադրելուց հյուծվում է և ընկնում կոմայի մեջ, իսկ հորը մեղադրում են կատարված սպանությունների մեջ։ Հենրրին անցնում է բժիշկ Մարտին Բրեների խնամակալության տակ, որտեղ նա փորձում էր վերստեղծել Հենրիի կարողությունները ուրիշ երեխաների մոտ։ Մեծանալով Հենրին դառնում է սանիտար Հոքինսի Լաբորատորիայում, որպեսզի օգնի Բրեներին շարունակել փորձերը կորողություններով մի խումբ երեխաների վրա՝ ներառյալ Տասնմեկին։ Բրեները Հենրիի վզի մեջ տեղադրում է իմպլանտ (Սոթերիա), որը արգելակում էր նրա կարողությունները։ 1979 թվականին Հենրին ընկերանում է Տասնմեկի հետ և նրան ասում է, որ բոլոր երեխաները՝ ներառյալ Հենրրին, լաբորատորիայի բանտարկյալներն են։ Տասնմեկը ականատես է լինում, թե ինչպես է Բրեները պատժում տղային և խղճալով նրան՝ ոչնչացնում է Սաթերիան՝ վերականգնելով Հենրիի ուժերը։ Հենրին սպանում է բոլոր երեխաներին և անձնակազմի մեծ մասին, հետո փորձում է սպանել Տասնմեկին այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվում է միանալ Հենրիին մարդկությանը ոչնչացնելու գործում։ Տասնմեկը հաղթում է Հենրիին և նրան ուղարկում է Հակառակ կողմ, որտեղ նա այլանդակվում է կայծակներից և երկար ժամանակ թունավոր մթնոլորտում մնալուց։ Հակառակ կողմում Հենրին հայտնաբերում է բազում արարածների և իր ուժերի օգնությամբ ենթարկեցնում է նրանց և ստեղծում է Միտք Զավթողին։ 1986 թվականին որոշակի դադարից հետո, որի ժամանակ Հենրին ավելի ուժեղ է սկսում կառավարել Հակառակ կողմը, նա սկսում է ահաբեկել Հոքինսը՝ սպանելով մի խումբ դեռահասների՝ Քրիսի Քենինգեմին, Ֆրեդ Բենսոնին և Պատրիկ ՄաքՔինիին։ Դասթինը և Էդդին նրան անվանում են Վեքնա, քանի որ նա նման էր D&D-ի նույնանուն հերոսին։ Վեքնան համարյա սպանում է Մաքսին, երբ ընկերներին հաջողվում է կոտրել Վեքնայի իշխումը երգի միջոցով։ Ավելի ուշ Վեքնան գրավում է Նենսիին և բացահայտում է իր անցյալը և ներկայացնում ապագան, որտեղ Հոքինսը կործանվում է, որից հետո ազատում է աղջկան։ Նենսին ընկերների հետ ենթադրում է, որ Վեքնային հարկավոր է բացել չորս դարպասներ, որ իրագործի իր ծրագիրը։ Չորս դարպասներից երեքը արդեն բացվել էին նախկին սպանությունների վայրերում։ Մաքսը փորձում է շեղել Վեքնային, մինչդեռ ընկերները մեկնում են Հակառակ կողմ, որպեսզի սպանեն նրան։ Տասնմեկը, ում պատճառով տեղի էին ունեցել Հակառակ կողմի նախկին հարձակումները, մտնում է Մաքսի բանականության մեջ, որպեսզի պայքարի Վեքնայի դեմ։ Վեքնան տիրանում է Մաքսին և սպանում է նրան, մինչև Տասնմեկը կարողանում է հաղթել նրան։ Այդ ժամանակ Սթիվը, Նենսին և Ռոբինը լուրջ վիրավորում են Վեքնայի ֆիզիկական կերպարանքը, մինչև նա փախուստի է դիմում։ Չնայած այն բանի, որ Տասնմեկը վերակենդանացնում է Մաքսին, բայց նրա կարճատև մահը բավարար էր, որպեսզի բացվեր չորրորդ դարպասը դեպի Հակառակ կողմ՝ առաջացնելով հսկայական ճեղքեր, որոնք ավերում են Հոքինսը՝ թույլ տալով Հակառակ կողմին թափանցել քաղաք։

Հակառակ կողմի արարածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտք Զավթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանում ներկայացվում է որպես կիսաֆիզիկական էություն, որը բնակվում էր զուգահեռ հարթությունում, որը կոչվում է Հակառակ կողմ։ Հակառակ կողմի յուրաքանչյուր կենդանի արարած ծառայում է Միտքա Զավթողի սարդոստային մի մաս, որոնց միջոցով նա փորձում է ներթափանցել մեր իրականություն։։ Առաջին եթերաշրջանի իրադարձությունները Միտք Զավթողին թույլ տվեցին Ուիլ ԲԱյերսի միջոցով գաղտնի ներթափանցել Հոքինս այն բանից հետո, երբ նա գտնվելով Հակառակ կողմում անգիտակցաբա վարակվել էր և իր մեջ բերել էր ինկուբացված դեմոգարգոններ։ Երկրորդ եթերաշրջանում Միտք Զավթողի գոյությունը բացահայտվեց, քանի որ այն տեսիլքների ձևով կառավարում էր ՈՒիլին և դեմոշների միջոցով ոչնչացնում էր նրաց, ովքեր խանգարում էին նրան՝ գրավել երկիրը։ Մինչ Տասնմեկը կարողացավ փակել դարպասը՝ Միտք Զավթողի և երկրի կապը կտրելու համար, նրա մի մասնիկը ապաստան գտավ Բրիմբորն Սթիլ Ուորքսում՝ Ուիլի միջից արտաքսվելուց հետո։ Երրորդ եթերաշրջանի իրադարձությունների ժամանակ ռուսների կողմից բացված նոր դարպասը թույլ տվեց Միտք Զավթողին արթնացնել ապաստան գտած մասնիկը, որի միջոցով վարակելում կենդանի էակներին և կլանում նրանց ողջ կենսազանգվածը՝ ֆիզիկական մարմին ստեղծելու նպատակով։ Միտք Զավթողին գրեթե հաջողվում է սպանել Տասնմեկին, բայց նա պարտվում է, երբ Հոփերը և Ջոյսը փակում են ռուսական դարպասը։ Չորրորդ եթերաշրջանում բացահայտվում է, որ «Միտք Զավթողը» ձևավորվել և կառավարվել է Հենրի Քրիլի (Վեքնա) կողմից, ով հայտնաբերեց էությունը որպես անձև զանգված Հակառակ կողմում (Տասնմեկի կողմից այնտեղ ուղարկվելուց հետո) և այն հպատակեցրեց և տվեց սարդանման տեսք՝ նմանեցնելով իր մանկության ընկերներին՝ սև այրիներին։ Հոփերը, Ջոյսը և Մյուրեյը հայտնաբերում են Միտք Զավթողի մեկ այլ հատված Կամչատկայի ռուսական հետազոտական հաստատությունում, որտեղ այն ի վերջո ազատվում է և արթնացնում է հաստատության ներսում գտնվող մյուս դեմոգորգոններին։ Չորրորդ եթերաշրջանում բացահայտվում է, որ «Միտք Զավթողը» ձևավորվել և կառավարվել է Հենրի Քրիլի (Վեքնա) կողմից, ով հայտնաբերեց էությունը որպես անձև զանգված Հակառակ կողմում (Տասնմեկի կողմից այնտեղ ուղարկվելուց հետո) և այն հպատակեցրեց և տվեց սարդանման տեսք՝ նմանեցնելով իր մանկության ընկերներին՝ սև այրիներին։ Հոփերը, Ջոյսը և Մյուրեյը հայտնաբերում են Միտք Զավթողի մեկ այլ հատված Կամչատկայի ռուսական հետազոտական հաստատությունում, որտեղ այն ի վերջո ազատվում է և արթնացնում է հաստատության ներսում գտնվող մյուս դեմոգորգոններին։

Դեմոգարգոններ, դեմոշներ և դեմոչղջիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչ արարածներ են հակառակ կողմից, որոնք ծառայում են Միտք Զավթողին և կազմում են նրա հարձակման սկզբնական ուժը՝ արյունախում են ունեն սահմանափակ բանականություն։ Դեմոգարգոնները զարգանում են կողինջանման արարածներից, որոնք ինկուբացվում են զոհի մարմնում՝ և աստիճանաբար նմանվում են շերեփուկի, որից զարգանում է դեռահաս ձևը, որը կոչվում է «դեմոշուն», նախքան լրիվ հասունանալը։ Չափահաս դեմոգորգոնը, որին մարմնավորում է Մարկ Շտեգերը, Հոքինսում հայտնվում է այն բանից հետո, երբ պատահաբար բացվեց դեպի հակառակ կողմ տանող դարպասը։ Դեմոգարգոնը կարողանում է ճեղքեր առաջացնել սովորական աշխարհի և հակառակ կողմի միջև։ Դեմոգարգոնը ի վերջո սպանվեց, սակայն ՈՒիլ Բայերսի մեջ ինկուբացված դեմոգարգոնները կարողանում են դուրս գալ արտքաին աշխարհ, որտեղ նրանց հաջողվում է սպանել։

Երրոդ եթերաշրջանի ավարտին բացահայտվում է մեկ այլ չափահաս դեմոգարգոնի մասին, որը որպես գերի պահվում էր Կամչատկայի բանտարկյալների ճամբարում, որտեղ պարբերաբար մահապատիժներ էին իրակացվում, որոնց ժամանակ բանտարկյալները սնունդ էին ծառայում հրեշի համար։ Չորրոդ եթերաշրջանում Հոփերը մյուս բանտարկյալների հետ կռվի են բռնվում դեմոգարգոնի հետ։ Հոփերին և Էնզոյին հաջողվում է բոցավառ նիզակով հետ պահել նրան, մինչև Մյուրեյը և Ջոյսը օգնում են փախչել նրանց։ Բանտի ներսում նրանք հայտնաբերում են մի խոիմբ դեմոգարգոնների, ինչպես նաև Միտք Զաբթողի մասնիկ։ Բանտապահների հրաձգությունների ժամանակ դեմոգարգոնները պատահաբար ազատ են արձակվում, բայց Հոփերին և Մյուրեյին հաջողվում է սպանել նրանց։

Գոյություն ունեն նաև չղջիկի նման արարածներ, որոնք կոչվում են Դեմոչղջիկներ:Առաջին անգամ ներկայացվում են չորրորդ սեզոնում, երբ Սթիվ Հարինգթոնը անցավ Ուոթերգեյթով՝ Սիրահարների լճի հատակին գտնվող դարպասը, որը բացվեց, երբ Պատրիկ ՄաքՔինին սպանվեց Վեքնայի կողմից։ Դեմոչղջիկները հարձակվեցին Սթիվի վրա, բայց նրան պաշտպանեցին Նենսի Ուիլերը, Ռոբին Բաքլին և Էդի Մանսենը։ Ավելի ուշ Էդդին նվագեց «Տիկնիկների վարպետը»՝ դեմոչղջիկների ուշադրությունը շեղելու համար, և վերջում սպանվեց նրանց կողմից։ Վեքնայի պարտությունից հետո նրանք կարծես անկենդանացան։

Զավթիչի բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմին Երկրաբնակ էակների համար, որոնց տիրապետում է Միտքա Զավթողը, երկրորդ եթերաշրջանում ՈՒիլ Բայերսը այդպիսի տիրապետման առաջին դեպքն է, մինչև Զավթիչը րի հեռացվում նրա մարմնից։ Երրորդ եթերաշրջանում հեռացված հատվածը սկսում է տիրանալ առնետներին իսկ հետո նաև մարդկանց։ Նրա բոլոր հպատակները սկսում էին ընդունել թունավոր քիմիկատներ, որպեսզի քայքայվելով ֆիզիկական մարմին ստեղծեին Միտք Զավթողի համար՝ Տասնմեկին սպանելու համար։

Կրկնվող հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում հայտնվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո Քրեստ— Թեդ Ուիլեր՝ Քարենի ամուսինը, Նենսիի, Մայքի և փոքրիկ Հոլլիի հայրը։ Չնայած ընտանիքի ղեկավարն է, նա հաճախ չի հասկանում իր երեխաների և կնոջ հուզական վիճակը և հաճախ քնած է։ Նաև վառ պահպանողական է, ինչը նրան դարձնում է շատ հերոսների զվարճանքի թիրախ։
  • Երկվորյակներ Էնիսթոն և Թինսլի Փրայսեր— Հոլլի Ուիլեր՝ Քարենի և Թեդի դուստրը, Նենսիի և Մայքի կրտսեր քույրը։ Չնայած Հոլին բավականին փոքր է, սակայն նա ավելի տեղեկացված է քաղաքում տեղի ունեցող իրադարձություններից, քան իր ծնողները։ Չորրորդ եթերաշրջանում ցուցադրվում է, որ նա շատ ավելի անկախ է։
  • Ռենդի Հևենս— Սքոթ Քլարկ՝ տղաների ուսուցիչը։ Նա խրախուսում է նրանց հետաքրքրությունը գիտության և տեխնիկայի նկատմամբ և օգնում է տղաներին գիտական հարցերում։
  • Ռոբ Մորգան— Քելվին Փաուել՝ Հոփերի օգնականներից մեկը։ Հոփերի անհետացումից հետո դառնում է Հոքինսի ոստիկանապետ։
  • Ջոն Փոլ Ռեյնոլդս— Ֆիլ Քալահան՝ Հոփերի մյուս օգնականը։
  • Սյուզան Շալհուբ Լարկին— Ֆլորենս (Ֆլո)՝ Հոքինսի ոստիկանական բաժանմունքի քարտուղարուհին, ով միշտ անհանգստանում է Հոփերի առողջության համար։
  • Շենոն Փրսեր— Բարբարա «Բարբ» Հոլանդ՝ Նենսի Ուիլերի լավագույն ընկերուհին։ Նա սրտնեղում էր, որ Նենսիի հետ իր ընկերությանը կարող էր խոչընդոտել Սթիվի հետ Նենսիի հարաբերությունները։ Բարբը Դեմոգորգոնի առաջին զոհերից է։
  • Ռոս Փարթրիջ— Լոնի Բայերս՝ Ջոյս Բայերսի նախկին ամուսինը, Ջոնաթանի և Ուիլի կենսաբանական հայրը։ Նա ունի շատ ավելի երիտասարդ սիրուհի, որի անունը Սինտիա է։
  • Քեթրին Դայեր— Կոննի Ֆրեյզեր՝ Բրենների աջ ձեռքը, ով լիովին հնազանդվում էր նրան, եթե նույնիսկ այդ հրամանները կապված էին սպանությունների հետ։ Առաջինին եթերաշրջանի վերջում նա, ի վերջո, սպանվում է Տասնմեկի կողմից։
  • Թոբիաս Ելինեկ— Հոքինսի ազգային լաբորատորիայի գլխավոր գործակալ։
  • Պեյթոն Վիչ— Թրոյ Ուոլշ՝ տղա, ով թշնամի է Մայքին, Լուկասին և Դասթինին։ Տասնմեկի կողմից հրապարակայնորեն նվաստացվելուց և Մայքի նկատմամբ հաշվեհարդարի փորձից հետո, Թրոյը առաջին եթերաշրջանից հետո այլևս չի երևում։ «The Bully» կոմիքսում բացահայտվում է, որ նա և իր ընտանիքը հեռացել են քաղաքից, որի պատճառներից էր նրա վատ պահվածքը։ Կոմիքսում Թրոյը կարծես թե փոխվում է դեպի լավը և զղջում է իր արարքների համար՝ իմանալով, որ հայրը հեռացվել է աշխատանքից ներողություն խնդրելուց հրաժարվելու համար։
  • Քեյդ Ջոնս— Ջեյմս Դանթե՝ Թրոյի լավագույն ընկերը։ «The Bully» կոմիքսում պատմվում է, որ Ջեյմսը հոգնել էր Թրոյի հրամաններից և անընդունելի պահվածքից։ Այնուամենայիվ, մինչ Թրոյը և նրա ընտանիքը կհեռանային, վերջինս ներողություն է խնդրում Ջեյմսից։ Ներկայումս Ջեյմսը բնակվում է Հոքինսում
  • Չեսթեր Ռաշինգ— Թոմի Հեգան՝ Սթիվի նախկին լավագույն ընկերը և Քերոլի սիրեցյալը։ Թոմին ագրեսիվ է և հպարտանում է իր հայտնիությամբ։ Երկրոդ եթերաշրջանում նա վերադառնում է, որպես դպրոցի նոր արքա՝ Բիլլի Հարգրովի օգնական։ Երրորդ եթերաշրջանում չի հայտնվում, սակայն Սթիվը հակիրճ հիշատակում է նրան։
  • Չելսի Թալմաջ— Քերոլ Փերքինս՝ Սթիվի նախկին ընկերը և Թոմիի ընկերուհին։ Ինչպես իր ընկերը, Քերոլը ամեն ինչի պատրաստ է իր հայտնությունը պահելու համար։
  • Էմի Մալինզ— Թերի Այվս՝ կին ում դստերըէ Տասնմեկին ծնվելուց անմիջապես հետո գողացել են։ Գիտակցական ծանր վիճակում է և արտաքին աշխարհից կտրված է, քանի որ Ջեյնին գողացող մարդիկ նրան էլեկտրոթերապիայի էին ենթարկել։

Երկրորդ եթերաշրջանում հայտնվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիննեա Բերթելսեն— Քալի՝ 008։ Տասնմեկի հետ միասին գտնվել է Հոքինսի լաբորատորիայում, սակայն հետագայում կարողացել է փախչել։ Կարողանում է տելեկինեզի միջոցով մարդկանց մոտ պատրանքներ առաջացնել։ Նա ունի հոգատար կողմ, թեև դա հաճախ ծածկված է նրա վրեժխնդիր անհատականությամբ։
  • Վանաթի Կալայ Պարթիբան— կրտսեր Քալի Հոքինսի լաբորատորիայի Ծիածանի սենյակում 2-րդ և 4-րդ եթերաշրջաններում։
  • Քեթրին Քերթին— Քլաուդիա Հենդերսոն՝ Դասթինի սիրալիր և հոգատար մայրը։ Վերջինս Դասթինին միայնակ էր խնամում, և հաճախ անտեղյակ էր քաղաքում կատարվող իրադարձություններից։
  • Ջենիֆեր Մարշալ— Սյուզան Հարգրով` Նիլի կինը, Մաքսի մայրը և Բիլիի խորթ մայրը։ Մինչ նրա ամուսինը դաժան և անսիրտ է, նա շարունակում է բարյացակամ լինել Բիլլիի նկատմամբ և կարծես թե ինչ-որ չափով սիրում է իր խորթ որդուն։

Երրորդ եթերաշրջանում հայտնվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյք Բյուսի— Բրյուս Լոու՝ Hawkins Post-ի լրագրող, ով պարբերաբար անհանգստացնում և ծաղրում է Նենսիին պայմանավորված Նենսիի կին լինելով։ Նրան տիրում է Միտք զավթողը։ Նենսին, կրակմարիչով ծեծելով, սպանում է Բրյուսին, երբ նա հարձակվում է աղջկա վրա։ Նրա դիակը միաձուլվում է Թոմի դիակին՝ դառնալով սարդակերպ հրեշ։
  • Անդրեյ Իվչենկոն— Գրիգորի՝ ռուս մարդասպան, ով աշխատում էր Հոքինսում գտնվող ռուս գիտնականների հետ։ Նա սպանվում է Հոփերի կողմից երրորդ եթերաշրջանի վերջում։
  • Մայքլ Պարկ— Թոմ Հոլոուեյ՝ Hawkins Post-ի խմբագիր և Հեդեր Հոլոուեյի հայրը, ում տիրում է Միտք զավթողը։ Նա սպանվում է Ջոնաթանի կողմից ինքնապաշտպանության ժամանակ, ինչից հետո նրա դիակը միաձուլվում է Բրյուսի դիակին՝ դառնալով սարդակերպ հրեշ։
  • Ֆրանչեսկա Ռեյլի— Հեդեր Հոլոուեյ՝ հայտնի աշակերտուհի և փրկարար Հոքինսի քաղաքային լողավազանում։ Նրան տիրում է Միտք զավթողը։
  • Ալեք Ուտգոֆ— դոկտոր Ալեքսեյ՝ ռուս գիտնական, ով աշխատում էր կարմիր բանակի հետ՝ որպեսզի բացեր դարպաս դեպի Հակառակ կողմ։ Ավելի ուշ Հոփերը և Ջոյսը առևանգում են նրան՝ ռուսների մասին տեղեկություններ իմանալու համար։ Նրանց հետ լինելով, Ալեքսեյը մեծ սեր է տածում ամերիկյան ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են cherry Slurpees-ը, Burger King-ը, Woody Woodpecker-ը և Looney Tunes-ը։ Նա ընկերանում է Մյուրեյի հետ, նախքան Գրիգորին տոնավաճառի հրապարակում սպանում է նրան։
  • Քերի Էլվես— քաղաքապետ Լարի Քլայն՝ կոռումպացված քաղաքական գործիչ, ում սպառնում են ռուսների համար աշխատելու համար։
  • Փեգի Մայլի— Դորիս Դրիսկոլ՝ Հոքինսի տարեց բնակիչ, որին այցելում են Ջոնաթանը և Նենսին, երբ հետաքննում են առնետների առեղծվածային վարքագիծը։ Նարան տիրում է Միտք զավթողը

Չորրորդ եթերաշրջանում հայտնվողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեյսոն Դայ— Ջեյսոն Քարվեր՝ Հոքինսի ավագ դպրոցի բասկետբոլի թիմի ավագը և Քրիսի Քենինգհեմի ընկերը։ Քրիսիի մահից հետո նա որս է սկսում Էդիի վրա, քանի որ կարծում է, որ նա սատանայական պաշտամունքի հեղինակն ու առաջնորդն է։ Քրիլների տանը նա կռվի է բռնվում Լուկասի հետ, և Լուկասին հաջողվում է հաղթել նրան։ Ջեյսոնը սպանվում է, երբ Վեքնան բացում է չորրորդ դարպասը, որը կիսում է նրան։
  • Էմիբեթ ՄաքՆալթի— Վիքի՝ Հոքինսի ավագ դպրոցի նվագախմբի աշկերտուհի և Ռոբինի սիրային հետաքրքրությունը։
  • Տրիստան Սփոն— Երկու՝ 002, Հոքինսի լաբորատորիայում հետազոտվող երեխաներից մեկը, ով ահաբեկում է Տսանմեկին։
  • Քրիստիան Գանիեր— Տասը՝ 010, Հոքինսի լաբորատորիայում հետազոտվող երեխաներից մեկը։
  • Մայլս Թրյուիթ— Պատրիկ ՄակՔիննի՝ բասկետբոլի թիմի խաղացող։ Նա Վեքնայի երրորդ զոհն է։
  • Քլեյթոն Ռոյալ Ջոնսոն— Էնդի՝ բասկետբոլի թիմի խաղացող։
  • Թոմ Վլաշչիհա— Դմիտրի Անտոնով/«Էնզո»՝ Կամչատկայի բանտի հսկիչ, որին Հոփերը կաշառում է բանտից փախչելու գործում օգնելու համար։ Սակայն Նա նույնպես բանտարկվում է պետությանը դավաճանելու համար։ Եթերաշրջանի վերջում Մյուրեյին և Ջոյսին հաջողվում է ազատել նրան և Հոփերին բանտից։
  • Վայդոտաս Մարտինաիտիս— Մելնիկով՝ Կամչատկայի բանտապահ։
  • Նիկոլա Ջուրիչկո— Յուրի Իսմայլով՝ ամերիկյան ապրանքների մաքսանենգ, ուղևորափոխադրող դեպի Ռուսաստան և Անտոնովի օգնականը, ում հետ Ալյասկայում հանդիպում են Ջոյսը և Մյուրեյը։ Սակայն նա մատնում է Անտոնովին ռուսներին և որոշում է Ջոյսին և Մյուրեյին առևանգել և հանձնել որպես լրտեսներ ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալիքով։ Ջոյսին ու Մյուրեյին հաջողվում է նրան վնասազերծել և օգտագործել բանտ ներխուժելու համար, որպեսզի փրկեն Հոփերին։ Անտոնովը համոզում է Յուրիին օգնել նրանց փախչել Ռուսաստանից։
  • Շերման Օգյուստ— փոխգնդապետ Ջեք Սալիվան՝ ԱՄՆ բանակի պաշտոնյա, ով ղեկավարում էր Տասնմեկի որոնումները՝ հավատալով, որ նա է պատասխանատու վերջին ժամանակներում Հոքինսում կատարվող սպանությունների համար։
  • Ջոել Ստոֆեր— Ուեյն Մանսեն՝ Էդիի հորեղբայրը։ Չնայած Էդդիի մասին քաղաքաբնակների համոզմունքներին՝ Ուեյնը խորապես հոգ է տանում իր սիրելի եղբորորդու մասին և գիտի, որ նա անմեղ է։ Քաղաքի ավերածություններից հետո Դասթինը մխիթարում է Ուեյնին՝ պատմելով նրան, որ Էդին հերոս է ով զոհաբերել է իրեն Հոքինսը փրկելու համար։
  • Պաշա Դ․ Լիչնիկոֆ— Օլեգ՝ բանտարկյալ, ով Հոփերի հետ միասին բանտարկված էր Կամչատկայում։
  • Նիկոլայ Նիկոլաև— Իվան՝ Կամչատկայի բանտապահ։

Էպիզոդիկ դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիս Սալիվան— Բենի Համոնդ՝ Benny's Burgers-ի սեփականատեր և շեֆ խոհարարը ինչպես նաև Հոփերի ընկերը։ Նա խնամում է Տասնմեկին նրա փախուստից հետո, սակայն կարճ ժամանակ անց սպանվում է Հոքինս լաբորատորիայի անձնակազմի կողմից։
  • Թոնի Վոն— Ռասել Քոլմանի՝ Հոքինսի միջնակարգ դպրոցի տնօրեն։
  • Չարլզ Լոուլոր— Դոնալդ Մելվալդ՝ Melvald's General Store-ի սեփականատերը, որտեղ աշխատում է Ջոյս Բայերսը։
  • Հյու Հոլուբ— Հոքինսի լաբորատորիայի առաջատար գիտնական։
  • Էնդրյու Բենատոր— Հոքինսի լաբորատորիայի գիտնական։
  • Փիթ Բուրիս— Հոքինսի լաբորատորիայի անվտանգության ղեկավար
  • Ռոբերտ Ուոքեր-Բրանշոուդ— Հոքինսի լաբորատորիայի գործակալ, ով ձևանում է իբրև էլեկտրոցանցի աշխատող։
  • Գլենելեն Անդերսոն— Նիկոլ՝ Նենսիի, Սթիվի և Ջոնաթանի դասընկերուհին։
  • Սինթիա Բարեթ— Մարշա Հոլանդ՝ Բարբարայի մայրը։
  • Ջերի Թաբս— Դիանա Հոփեր՝ Ջիմի նախկին կինը։
  • Էլ Գրեհեմ— Սառա Հոփեր՝ Ջիմի և Դիանայի դուստրը, ով մահացել է քաղցկեղից։
  • Շոուն Լևին՝ հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերը, հանդես է գալիս որպես դիահերձարանի աշխատող։
  • Էմի Սեյմեց— Բեքի Այվս՝ Թերիի քույրը, ով խնամում է նրան։

Երկրորդ Եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քայ Լ․ Գրին— Ֆանշայն՝ Քալիի անձնակազմի անդամ։ Կալին նրան անվանում է արջուկ՝ չնայած իր չափսերին և ուժին։ Նա անձնակազմում ամենատարեցն է։
  • Ջեյմս Լանդրի Հեբերտ— Աքսել՝ Քալիի անձնակազմի ագրեսիվ անդամը։
  • Աննա Ջակոբի-Հերո— Դոթի՝ Քալիի անձնակազմի նորագույն հեգնական անդամը։
  • Գաբրիել Մեյդեն— Միք՝ Քալիի անձնակազմի անդամ։ Նա անձնակազմից ամենաքիչ ագրեսիվն է և նրանց վարորդն է։
  • Մեթթի Քարդարոփլ— Քիթ՝ նախկինում The Palace Arcade-ի աշխատակից, բայց այժմ աշխատում է Family Video-ում։
  • Մադելին Քլայն— Թինայ՝ Հոքինսի ավագ դպրոցի աշակերտուհի, Քերոլի և Վիքիի ընկերուհին։
  • Էբիգեյլ Քոուեն— Վիքի՝ Հոքինսի ավագ դպրոցի աշակերտուհի և Քերոլի ու Թինայի ընկերուհին։
  • Կարեն Սիսեյ— Սյու Սինքլեր՝ Լուկասի և Էրիկայի մայրը։
  • Առնել Փաուել— Չարլզ Սինքլեր՝ Լուկասի և Էրիկայի հայրը։
  • Ահարոն Մունյոզ— պարոն Հոլանդ՝ Բարբարայի հայրը։
  • Ջո Դևիսոն— տեխնիկ Հոքինսի լաբորատորիայում։
  • Պրյուտ Թեյլոր Վինս— Ռեյ՝ Հոքինսի լաբորատորիայի տեխնիկ, ով հոսանքահարում է Թերի Այվսին, ինչը նպաստեց նրա հոգեկան վիճակի վատթարացմանը։
  • Ուիլ Չեյզ— Նիլ Հարգրով՝ Սյուզանի ամուսինը, Բիլի կենսաբանական և Մաքսի խորթ հայրը։ Նա շատ է վատ է վերաբերվում որդուն։

Երրորդ Եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Վոդկա— գեներալ Ստեփանով՝ ՊԱԿ-ի գեներալ
  • Յասեն Պեյանկով— ռուս գիտնական, ով աշխատում է Ալեքսեյի հետ։
  • Գեորգի Կասաև— ռուս սպա
  • Քերոլայն Արապօղլու— Վինի Քլայն՝ քաղաքապետ Լարի Քլայնի կինը։
  • Ալլիսա Բրուկը— Քենդիս՝ քաղաքապետ Լարի Քլայնի քարտուղարուհին։
  • Հոլլի Մորիս— Ջանեթ Հոլոուեյ՝ Թոմ Հոլոուեյի կինը և Հիդեր Հոլոուեյի մայրը։
  • Շանթել Դ․ Քրիսթոֆեր— Հոքինսի հոսպիտալի ընդունարանի աշխատակից։
  • Միշա Կուզնեցով— գնդապետ Օզերով՝ հեղինակավոր և դաժան խորհրդային ռազմական գործիչ։
  • Արթուր Դարբինյան— ռուս գիտնկան Ժարկով, ով աշխատում էր հրամանատար Օզերովի մոտ և մասնագիտացված էր գերիների խոշտանգումների մեջ։
  • Բեթ Ռիսգրաֆ— Բիլի Հարգրուվի մայրը։
  • Գաբրիելլա Պիզոլո— Սյուզի Բինգհեմ՝ Դասթինի ընկերուհին, ում նա հանդիպել է ամառային ճամբարում։ Սյուզին ապրում է իր մորմոն ընտանիքի հետ Սոլթ Լեյք Սիթիում։

Չորրորդ Եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրեյս Վան Դիեն— Քրիսի Քենինգհեմ՝ Հոքինսի ավագ դպրոցի չերլիդեր, ով սպանվում է Վեքնայի կողմից։
  • Ռեգինա Թինգ Չեն— տիկին Քելլի՝ Հոքինսի ավագ դպրոցի հոգեբան։
  • Լոգան Ռայլի Բրուներ— Ֆրեդ Բենսոն՝ Նենսիի գործընկերը Հոքինսի ավագ դպրոցի թերթում։ Նրան հետապնդում է իր մասնակցությամբ կատարված մահացու ավտովթարի մեղքի զգացումը։ Նա սպանվում է Վեքնայի կողմից։
  • Էլոդի Գրեյս Օրկին— Անժելա՝ Կալիֆորնիայի Լենորա ավագ դպրոցի հանրաճանաչ աշակերտուհի, ով ահաբեկում էր Տասնմեկին։ Նա ի վերջո տեղափոխվում է հիվանդանոց այն բանից հետո, երբ Տասնմեկը անվաչմուշկով հարվածում է նրա դեմքին՝ Անժելային 2-րդ աստիճանի ուղեղի ցնցում պատճառելով։
  • Ռոբերտ Էնգլունդ— Վիկտոր Քրիլ՝ մարդ, ով ձերբակալվել էր 1950-ականներին իր կնոջն ու դստերը ենթադրաբար սպանելու մեղադրանքով և այդ ժամանակվանից իր կյանքն անցկացրել է հոգեբուժական հաստատությունում։ Քրիլը պնդում է, որ իր ընտանիքը սպանվել էր դևի կողմից, և նրա դեմքը այլանդակված էր այն բանից հետո, երբ բանտում նա փորձել էր ինքնասպան լինել՝ կտրելով իր աչքերը։
  • Քևին Լ. Ջոնսոն— երիտասարդ Վիկտոր Քրիլ։
  • Թայներ Ռաշինգ— Վիրջինիա Քրիլ՝ Վիկտոր Քրիլի կինը, ով 1950-ականներին իր դստեր հետ սպանվել է որդու կողմից։
  • Լիվի Բուրչ— Էլիս Քրիլ՝ Քրիլների դուստրը, ով մոր հետ 1950-ական թվականներին սպանվել է եղբոր կողմից։
  • Իրա Էմիքս— գործակալ Հարմոն՝ Սեմ Օուենսի թիկնապահը։ Հարմոնին և գործակալ Ուոլեսին հանձնարարվեց պաշտպանել զինվորականներից Ջոնաթան Բայերսին, Ուիլ Բայերսին և Մայք Ուիլերին։ Մահացել է Բայերսների տան վրա հարձակման ժամանակ՝ երեխաներին պաշտպանելով։
  • Քենդրիկ Կրոս— գործակալ Ուոլես՝ թիկնապահ, որն աշխատում է Սեմ Օուենսի համար։ Ուոլեսին, գործակալ Հարմոնի հետ միասին հանձնարարվեց պաշտպանել զինվորականներից՝ Ջոնաթան Բայերսին, Ուիլ Բայերսին և Մայք Ուիլերին։ Վիրավորվել և գերի է ընկել Սալիվանի կողմից, որպեսզի բացահայտի Տասնմեկի գտնվելու վայրը։
  • Օդրի Հոլքոմբը— Էդեն Բինգհեմ՝ Սյուզիի գոթ ավագ քույրը, ով խնամում էր նրան և իրենց մյուս քույր-եղբայրներին։ Արջեյլը սիրահարվում է առաջին անգամ տեսնելով նրան։ Ավելի ուշ բռնվում է Սյուզիի կողմից Արջեյլի պիցցայի ֆուրգոնում մարիխուանա ծխելիս։
  • Էդ Ամատրուդոն— պարոն Հեթչ՝ հոգեբուժական հաստատության տնօրեն, որտեղ պահվում էր Վիկտոր Քրիլը։
  • Գվիդիոն Լաշլի-Ուոլթոն— Գարեթ՝ Հոքինսի ավագ դպրոցի աշակերտ, «Դժոխքի կրակի» ակումբի և Էդդի Մանսենի՝ «Corroded Coffin» խմբի անդամ։ Նա թմբուկահար է։
  • Թրեյ Բեսթ— Ջեֆ՝ Հոքինսի ավագ դպրոցի «Դժոխքի կրակ» ակումբի անդամ է և Էդդի Մանսոնի՝ «Corroded Coffin» խմբի անդամ։ Նա նվագում է էլեկտրական կիթառ։
  • Գրանտ Գուդման— ավագ դպրոցի «Դժոխքի կրակ» ակումբի և Էդդի Մանսենի «Corroded Coffin» խմբի անդամ։ Նա նվագում է էլեկտրական բաս կիթառ։
  • Փերիս Բենջամին— Սեմ Օուենսի համար աշխատող գործակալ Սթինսոն։ Նա օգնում է Հոփերին, Ջոյսին և Մյուրեյին վերադառնալ ԱՄՆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gallagher, Caitlin (2016 թ․ հուլիսի 15). «Is Hawkins A Real Town? 'Stranger Things' Will Make You Nostalgic For These Other '80s Classics». Bustle. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. Stack, Tim (2017 թ․ փետրվարի 9). «Stranger Things season 2: Who's in danger? Who's new? The plot revealed!». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  3. de Moraes, Lisa (2016 թ․ հունվարի 17). «Netflix Unveils Premiere Dates For 'Orange Is The New Black,' 'The Get Down,' 'Flaked' And Others». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  4. Hoffman, Ashley (2017 թ․ հոկտեմբերի 12). «Stranger Things Season 2 Is Your Halloween Binge. Here's What to Know Now». Time. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  5. Wigler, Josh (2019 թ․ հունվարի 1). «Netflix Reveals 'Stranger Things' Season 3 Premiere Date». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
  6. 6,0 6,1 Andreeva, Nellie (2015 թ․ հունիսի 15). «Winona Ryder & David Harbour To Star In Duffer Bros. Netflix Series». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Andreeva, Nellie (2015 թ․ օգոստոսի 20). «Duffer Bros. Netflix Supernatural Drama Series Sets Young Cast, Gets Title». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Petski, Denise (2015 թ․ սեպտեմբերի 1). «Cara Buono Joins Netflix's 'Stranger Things'; Dean Cain In 'Lady Dynamite'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  9. Petski, Denise (2016 թ․ հոկտեմբերի 14). «'Stranger Things' Netflix Series Adds Two New Regulars, Promotes Two For Season 2». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. Crossan, Ashley (2016 թ․ օգոստոսի 31). «Exclusive: 'Stranger Things' Actor Joe Keery on Season 2,He loves his hair and Justice for Barb». Entertainment Tonight. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  11. Schwindt, Oriana (2016 թ․ նոյեմբերի 7). «'Stranger Things' Season 2 Casts Sean Astin, Paul Reiser, Linnea Berthelsen». Variety. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. @strangerwriters (July 16, 2019). «Robin's last name can be found if you look back on our past seven tweets. The first letter of each one spells out Buckley» (Թվիթ). Վերցված է July 18, 2019-ին – via Թվիթթեր.
  13. Lerner, Will (2017 թ․ հոկտեմբերի 30). «'Stranger Things': There will be more of excellent Erica in Season 3». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.