Նենսի Ուիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Ուիլեր

Նենսի Ուիլեր, Նեթֆլիքսի «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհիներից մեկը, դերը կատարում է Նատալիա Դայերը։ Նենսին Մայք Ուիլերի քույրն է և Սթիվ Հարինգտոնի նախկին ընկերուհին։ Նենսին սկսում է Ուիլ Բայերսի անհետացման հետաքննությունը, երբ անհետանում է նրա ընկերուհին՝ Բարբարա Հոլլանդը։ Նա միավորվում է իր ապագա ընկերոջ՝ Ջոնաթան Բայերսի հետ, որպեսզի ուսումնասիրի Ուիլի և Բարբարայի անհետացումը, ինչը նրան շատ հեռու է տանում[1]։

Կերպարի կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենսին Թեդի և Կարեն Ուիլերի ավագ երեխան է։ Նա ունի փոքր եղբայր և քույր՝ Մայքն ու Հոլլին։ Նա ներկայացվում է որպես Բարբարա Հոլլանդի լավագույն ընկերուհի, որը դեմ է Նենսիի և Սթիվ Հարինգտոնի նոր հարաբերություններին։ Նաև ներկայացված է, որ նա մի փոքր հեռացած է իր եղբորից և ընկերներից և չգիտի Ջոնաթանի՝ իրեն ուղղված գաղտնի զգացմունքների մասին։ Նրանից հետո, երբ Ուիլը անհետանում է, Նենսին իր օգնությունն է առաջարկում Ջոնաթանին, ինչը Սթիվին հեռացնում է իր մնացած ընկերներից, որոնք Ջոնաթանին համարում են տգեղ և, հավանական է Ուիլի անհետացման պատասխանատու։ Նենսին մասնակցում է հետաքննությանը Բարբարայի անհետացումից հետո, երբ նա սեռական հարաբերությունների մեջ է մտնում Սթիվի հետ։ Իր՝ Բարբարային դավաճանելու մեղքի պատճառով, և նրա մոտիվացիայի պատճառով պարզել, թե ինչ է կատարվել իր ընկերուհու հետ, Նենսին հանդիպում է Ջոնաթանի հետ՝ քննարկելու Ուիլի և Բարբարայի անհետացումը։

Իրենց հետաքննության ընթացքում Ջոնաթանն ու Նենսին պատահաբար հայտնաբերում են Բարբարայի առևանգած արարածին՝ Դեմոգորգոնին։ Նենսին հաջողությամբ փախչում է Ջոնաթանի օգնությամբ և նահանջում են դեպի Նենսիի տուն, որտեղ նրանք քնում են իր սենյակում։ Այս մասին իմանում է Սթիվը, որը տեսնում է նրան պատուհանից և ենթադրում, որ Նենսին դավաճանում է նրան։ Զայրույթի պահին Սթիվը ընկերների՝ Թոմիի և Քերոլի հետ գրաֆիտի են նկարում Հոկինսի կինոթատրոնում, որով ծաղրում են Նենսիին։ Իր վրա նկատելով քաղաքացիների թեք հայացքները և նրան ծաղրող մի խումբ դեռահասների՝ Նենսին սկզբում չէր կարողանում գտնել դրա պատճառը։ Բայց ավելի ուշ հայտնաբերելով իր անունով կինոթատրոնի վիրավորական գրությունը, նա հասկանում է պատճառն ու շտապում է քննարկելու դա Սթիվի և նրա ընկերների հետ։ Պարզվում է, որ Սթիվը Ջոնաթանին տեսել է աղջկա սենյակում անցյալ գիշերը, և նա, այնուամենայնիվ, ենթադրություններ է արել։ Դեպքերը տեղի են ունենում այնպես, որ Ջոնաթանի ու Սթիվի միջև կռիվ է սկսվում։ Ոստիկանների ժամանումից հետո, Սթիվն իր ընկերների հետ փախնում է, իսկ Բայերսին ձերբակալում են։ Այն բանից հետո, երբ Հոփփերին զանգահարում են կայանից, որ Ջոնաթանին ձերբակալել են, նա և Ջոյսը վերադառնում են Հոուքինս, որտեղ կիսում են Դեմագորգոնի մասին տեղեկատվությունը։ Նենսին հաջողությամբ կապվում է Մայքի հետ, որը թաքնվել էր Տասնմեկի հետ ընկերանալու պատճառով և դարձել Հոուքինսի լաբորատորիայի նպատակը։ Նենսին միավորվում է Մայքի և նրա ընկերների հետ Հոուքինսի միջնակարգ դպրոցում, որտեղ նրանք Տասնմեկի համար ստեղծում են պայմաններ, որպեսզի կարողանան գտնել Ուիլին և Բարբարային։ Տասնմեկը բացահայտում է, որ Բարբարան սպանվել է Դեմագորգոնի կողմից, և դրանից հետո Նենսին որոշում է սպանել հրեշին։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի իրադարձություններից մեկ տարի անց, Բարբարայի անհետացման մասին տեղեկությունները հրապարակելու անհնարինության պատճառով, Նենսին և Սթիվը սկսում են հետևողականորեն հանդիպել իրենց ծնողների հետ և ճաշել նրանց հետ։ Պարզվում է, Բարբարայի ծնողները վաճառքի են հանել իրենց տունը և ներգրավել մասնավոր դետեկտիվ Մյուրեյ Բաումանին՝ Բարբարայի անհետացումը բացահայտելու համար։ Նենսին չի կարողանում ազատվել մեղքի զգացումից՝ Բարբարայի մահվան պատճառով։ Ավելի ուշ Նենսին օգնության համար դիմում է Ջոնաթանին։ Նրանք միասին կազմում են խորամանկ ծրագիր, որը կայանում էր նրանում, որ զանգեն Բարբարայի ծնողներին և հանդիպում կազմակերպեն, որ Նենսին տեղյակ է նրանց դստեր անհետացման մասին ավելի շատ, քան նա պատմել է ոստիկանությանը։

Հաջորդ օրը նրանք գտնում են Մյուրեյին, ալկոհոլիկ էքսցենտրիկին, և պատմում նրան Բարբարայի անհետացման և այլ իրադարձությունների ճշմարտությունը։ Մուրեյն առաջարկում է, որ նրանք ավելի ընդլայնեն պատմությունը, որպեսզի այն ավելի հավատալի լինի հանրությանը[2][3]։

Հաուքինս ժամանելիս, նրանք հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ, երբ նրանք տեսնում են Բայերսի տունը, որտեղ կախված էին Ուիլի նկարները։ Նենսին և Ջոնաթանը ուղևորվում են լաբորատորիա, սակայն չեն կարողանում անցնել պահպանության կետից, քանի որ էլեկտրականությունը չէր աշխատում, և ուղեփակոցը չէր բարձրանում։ Անտառից անսպասելիորեն դուրս է գալիս Սթիվը՝ Նենսիի կրտսեր եղբոր ընկերների՝ Դասթինի, Լուկասի և Մաքսի հետ։ Նրանք վերադառնում են Բայերսի տուն և փորձում հարցաքննել Ուիլին, որը փորձում է ինֆորմացի փոխանցել Մորզեի այբուբենով, որպեսզի նրանք փակեն դարպասը դեպի խոռոչ։ Երբ նրանք վերլուծում են Ուիլի հաղորդագրությունը, զանգահարում է Բայերսի տան հեռախոսը՝ նախազգուշացնելով նրանց գտնվելու վայրի մասին։ Տունը լցվում էր դեմոշներով, մինչև դրանց Տասնմեկը չհեռացրեց։ Խումբը վերամիավորվում է Տասնմեկի հետ և կազմում մի ծրագիր, որը նախատեսում է Հոփերի և Տասնմեկի վերադարձը Հոուքինսի լաբորատորիա՝ դարպասները փակելու համար։ Սթիվը կոչ է անում Նենսիին գնալ Ջոնաթանի հետ և խոստանում հետևել Մայքին և մյուս երեխաներին։ Մի կողմ թողնելով նրանց տարաձայնությունները, Նենսին օգնում է Ջոնաթանին ազատ արձակել Ուիլին, պահելով նրան և ենթարկելով նրան բազմաթիվ տաքացուցիչների ազդեցության։ Երբ «մտքերի կառավարողը» հաջողությամբ լքում է Ուիլի մարմինը, խումբը ազդանշան է տալիս Հոփերին, որպեսզի նա փակի դարպասը։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի ամռանը Նենսին և Ջոնաթանը The Hawkins Post-ում փորձաշրջան են անցնում Թոմ Հոլոուեյի հսկողությամբ։ Նենսին ձգտում էր տպավորություն թողնել իր տղամարդ գործընկերների վրա, առաջարկելով գաղափարներ, որոնք սովորաբար հանգեցնում էին նվաստացուցիչ կատակների և մեկնաբանությունների, թողնելով Նենսիին նվաստացած։ Մի գիշեր, երբ Նենսին ուշ էր աշխատում, նա պատասխանում է առնետների մասին զանգին, որոնք ուտում են Դորիս Դրիսկոլի պարարտանյութը։ Լրագրողների անվան տակ Նենսին և Ջոնաթանը հարցազրույց են վերցնում տիկին Դրիսկոլից իր տանը, որտեղ նրանք տեսնում են կատաղած առնետների։ Նենսիի գործընկերները մերժում են պատմությունը, անվանելով Դրիսկոլային խելագար է, որի արդյունքում Նենսին վերադառնում է տուն միայն այն բանի համար, որպեսզի պարզի, որ տիկին Դրիսկոլը վարակվել է վերջերս առաջացած «մտքի ահաբեկիչ» հիվանդությամբ։

Խումբը ապաստան է գտնում Հոփերի տանը, սակայն «մտքերի կառավարողը» կարողանում է հետևել նրանց և վիրավորել Տասնմեկին։ Խումբը ուղևորվում է Starcourt Mall, որպեսզի միավորվի Դասթինի, Սթիվի, Սթիվ Ռոբինի և Էրիկայի գործընկերոջ հետ։ Երբ այնտեղ են ժամանում Հոփերը, Ջոյսը և Մյուրեյը, որոնք պատմում են, որ նրանք գիտեն, թե ինչպես փակել նոր պորտալը, որը խորհրդային ջոկատը կառուցել է Starcourt առևտրի կենտրոնի տակ։ «Մտքերի կառավարողը» ժամանում է առևտրի կենտրոն, Բիլլը փորձում է վարակել Տասնմեկին։ Տասնմեկը բռնում է Բիլլիի ձեռքը և պատմում նրան իր մոր մասին, և հետո զոհաբերում իրեն, նա հասցնում է ներողություն խնդրել Մաքսից և հետո մահանում։ Ի վերջո, Ջոյսը փակում է դարպասը, թեև, ըստ երևույթին, Հոպերի կյանքի գնով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stranger Things season 3: 'She deserves better' Nancy Wheeler scene leaves fans furious». Express.co.uk (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Who is Nancy Wheeler in Stranger Things?». RadioTimes (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. «Stranger Things's Natalia Dyer Explains Why Nancy Wheeler Isn't Your Average Big Sister». Teen Vogue (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.