Jump to content

Տասնմեկ (Տարօրինակ դեպքեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասնմեկ
Տարօրինակ դեպքերի հերոս
Միլլի Բոբբի Բրաունը Տասնմեկի դերում
Առաջին անգամ հայտնվել է«Ուիլ Բայերսի անհետացումը» (2016)
ՍտեղծողԴաֆեր եղբայրներ
Տեղեկություններ
Ամբողջական անունՋեյն Հոփեր
Մականուն(ներ)
  • El (անգլ.՝ Eleven-ի կարճ ձև)
  • The Weirdo (անգլ. թարգմանաբար՝ «Տարօրինակ»)
  • Էլեանոր
  • Շիրլի Թեմփլ
Այլ անունՋեյն Այվս
ՍեռԻգական
Ընտանիք
  • Ջիմ Հոփեր (որդեգրյալ հայր)
  • Թերի Այվս (մայր)
  • Բեքի Այվս (կենսաբանական մորաքույր)
  • Էնդրյու Ռիչ (կենսաբանական հայր)[1]

Տասնմեկ (անգլ.՝ Eleven, ծնված որպես Ջեյն Այվս, հետագայում Ջեյն Հոփեր), Նեթֆլիքս հարթակի թողարկած «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալի գեղարվեստական կերպար, որին մարմնավորել է բրիտանացի դերասանուհի Միլլի Բոբբի Բրաունը։ Նա մի աղջիկ է տելեկինեզի և տելեպատիայի ունակություններով[2]։

Կերպարի կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկը Թերեզա Այվսի դուստրն է, նրա մայրը MKUltra էքսպերիմենտի մասնակից է, որն անցկացվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից։ Տասնմեկը ծնվել է տելեկինեզի ունակություններով։ Սակայն, իր ունակությունների օգտագործումը ժամանակավորապես թուլացնում է նրան և առաջացնում է քթային արյունահոսություն։ Ծննդյան ժամանակ Տասնմեկը մորից վերցվել է բժիշկ Մարտին Բրեների կողմից և մեծացել է Ինդիանա նահանգի Հոքինսի ազգային լաբորատորիայում՝ իր հմտությունների զարգացման համար։ Տասնմեկը հանդիպում է հակառակ կողմում ապրող արարածին, և 1983 թվականի նոյեմբերի 6-ի երեկոյան նա վերջապես կապ է հաստատում նրա հետ։ Տասնմեկը բացում է դարպասները և արարածը ստանում է հնարավորություն ճանապարհորդել մարդկային աշխարհում և հակառակ կողմում։

Առաջին եթերաշրջանում Տասնմեկը փախչում է Հոքինսի լաբորատորիայից և տեղական ռեստորանից փորձում է գողանալ սնունդ։ Ռեստորանի սեփականատերը նրան տալիս է սնունդ, սակայն զանգում է սոցիալական ապահովության համակարգ։ Սոցիալական աշխատողը լինում է Հոքինսի լաբորատորիայի գործակալ և սպանում է ռեստորանի սեփականատիրոջը։ Տասնմեկին կրկին հաջողվում է փախչել նրանցից։ Այնուհետև նրան գտնում են Մայք Ուիլերը (Ֆին Վուլֆհարդ), Դասթին Հենդերսոնը (Գեյթեն Մատարացո) և Լուկաս Սինքլերը (Քալեբ Մաքլաֆլին), որոնք փնտրում են իրենց կորած ընկերոջը՝ Ուիլ Բայերսին (Նոա Շնափ)։ Տղաները իմանում են նրա անունը ձեռքի վրայի «011» տատուն տեսնելով։ Դա իմանալուց հետո Մայքը առաջարկում է աղջկան կարճ անվանել «Էլ» (անգլ.՝ Eleven): Մայքը թույլ է տալիս Տասնմեկին ապրել իր նկուղում։ Վախենալով կրկնակի ուշադրության գրավումից, աղջիկը Մայքին խնդրում է չխոսել մեծահասակներից որևէ մեկի մոտ իր գոյության մասին, որպեսզի Հոքինսի գործակալները չգտնեն նրան։

Տասնմեկը օգնում է գտնել Ուիլին՝ օգտագործեով իր գերբնական ունակությունները, նա պարզում է, որ Ուիլը մնացել է հակառակ կողմում։ Տղաները և Տասնմեկը գնում են Ուիլի որոնումներին կողմնացույցի միջոցով, բայց աղջիկը միջամտում է նրանց որոնումներին, երբ հասկանում է, որ դրանք տանում են դեպի լաբորատորիա։ Լուկասը՝ նկատելով, որ նրա քիթը արյունահոսում է, սկսում է բարկանալ նրա վրա (չվստահելով նրան հենց սկզբից)։ Նա փախչում է, գողանում վաֆլիի տուփեր խանութից և ուտում դրանք անտառում։ Մայքը և Դասթինը կռվում են իրենց դասարանի երկու տղաների հետ, և նրանցից մեկը Մայքին ստիպում է նետվել ժայռից, Տասնմեկը երկուսին էլ փրկում է և վերադառնում է։

Տասնմեկը, Մայքը, Դասթինը և Լուկասը հաշտվում են։ Նրանց հետապնդում են բժիշկ Բրեները և նրա օգնականները։ Խմբին օգնում են Ջոյս Բայերսը՝ Ուիլի մայրը (Վայնոնա Ռայդեր), ոստիկանության ղեկավար Ջիմ Հոփերը (Դեյվիդ Հարբոր), Նենսի Ուիլերը՝ Մայքի ավագ քույրը (Նատալիա Դայեր) և Ջոնաթան Բայերսը՝ Ուիլի ավագ եղբայրը (Չարլի Հիթոն), նրանք լողավազանի մեջ լցնում են աղ և ջուր։ Տասնմեկը՝ պառկելով ջրի մեջ, գնում է հակառակ կողմ և հաստատում, որ Ուիլը ողջ է։ Երբ լաբորատորիայի աշխատակիցները մոտենում են դպրոցին, Մայքը Տասնմեկին ասում է, որ նա կարող է լինել իր ընտանիքի մի մասը և հրավիրում է նրան դպրոցական երեկույթին։ Տղան համբուրում է նրան և փորձում է Տասնմեկին բացատրել իր զգացմունքները։ Տասնմեկը սպանում է հակառակ կողմի արարածին և դրանից հետո հայտնվում է հակառակ կողմում։

Մեկ ամիս անց, Սուրբ Ծննդյան երեկույթից հետո, Հոփերը թողնում է ոստիկանության բաժանմունքը և գնում է անտառ։ Այնտեղ նա թողնում է վաֆլիներ։ Տասնմեկի գտնվելու վայրը կամ վիճակը մնում է անորոշ, որովհետև պատահածից հետո Հոքինսի գործակալները շարունակում էին նրա որոնումները[3][4]։

Երկրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմագորգոնին հաղթելուց հետո Տասնմեկը արթնանում է հակառակ կողմում։ Պորտալով դուրս է գալիս դպրոց։ Քանի որ կառավարությունը դեռ փնտրում է նրան, նա ստիպված է թաքնվել անտառում։ Տասնմեկը վերջապես գտնում է վաֆլիները, որոնք նրան թողնում էր Հոփերը։ Շուտով նա հանդիպում է Հոփերին և նրանք երկուսով տեղափոխվում են անտառում գտնվող խրճիթ, որտեղ ոստիկանը արգելում է նրան դուրս գալ՝ վախենալով իր անվտանգության համար։ Հոփերը գրեթե մեկ տարի թաքցնում է աղջկան իր տանը, առանց որևէ մեկին տեղեկացնելու իր գտնվելու վայրը, նույնիսկ Մայքին։ Այդ ամբողջ ընթացքում աղջիկը ավելի լավ է վերահսկում իր ուժերը և այժմ կարող է օգտագործել իր միտքը, առանց ջրի օգտագործման։ Նա իր մտքով ամեն օր տեսնում է Մայքին, սակայն ի վիճակի չի լինում պատասխանել տղային։ Տասնմեկը նաև զգալիորեն ընդլայնում է իր բառապաշարը այդ ընթացքում, սովորելով ինչպես Հոփերի հետ, այնպես էլ հեռուստացույց դիտելով։

Տասնմեկը դառնում է լարված և ցանկանում է հանդիպել Մայքի հետ, դրա պատճառով նրա և Հոփերի միջև վիճաբանություններ են տեղի ունենում։ Մի օր նա փախչում է տնից և գնում է Հոքինսի միջնակարգ դպրոց։ Երբ նա գտնում է Մայքին, տղան լինում է Մաքսի հետ, որը նոր աշակերտուհի է դպրոցում։ Տասնմեկը սխալմամբ կարծում է, որ Մաքսը ֆլիրտ է անում Մայքի հետ, և, խանդից, օգտագործում է իր ուժերը, որպեսզի հեռանալուց առաջ Մաքսին նետի սքեյթբորդի վրայից։ Հաջորդ օրը նա հայտնաբերում է, որ իր կենսաբանական մայրը ողջ է, որը հակասում է Հոփերը խոսքերին, ոստիկանը նրան ասել է, որ իր մայրը մահացել է։ Այնուհետև նա գնում է իր կենսաբանական մոր՝ Թերիի և նրա մորաքրոջ Բեքիիի հետ հանդիպման և հայտնաբերում է, թե ինչ է տեղի ունեցել Թերիի հետ Հոքինսի լաբորատորիայում։ Լինելով այնտեղ, նա հասկանում է, որ Թերին փորձում է խոսել նրա հետ, բայց քանի որ լինում է կատատոնիկ վիճակում չի կարող դա անել։ Տասնմեկը, օգտագործելով իր ուժերը, դիտում է իր մոր հիշողությունները։ Թերին, երբ նրանից տարել են դստերը, փորձել է ուժով ներխուժել Հոքինսի լաբորատորիա՝ նրան փրկելու համար։ Որպես պատասխան՝ Բրեները և նրա օգնականները բռնել են նրան և էլեկտրաշոկային թերապիայի ենթարկել, ինչի հետևանքով նրա ներկայիս վիճակը վատացել է։ Մոր հիշողությունների միջոցով Տասնմեկը պարզում է, որ ունի «քույր», որը նույնպես ունի իր ունակություններից և որոշում է փնտրել նրան։

Օգտագործելով իր կարողությունները ևս մեկ անգամ, Տասնմեկը գտնում է իր քրոջը, որը հասուն աղջիկ է Կալի անունով («Ութ»), նա ունենում է կարողություն առաջացնել տեսողական հալյուցինացիաներ մարդկանց մոտ։ Տասնմեկը մնում է Կալիի և նրա փախստական ընկերների հետ, որոնք վճռական են վրեժխնդիր լինել նրանց ցավ պատճառած մարդկանցից։ Կալին ասում է Տասնմեկին, որ, իր ուժերը օգտագործելու ժամանակ, նա պետք է մտածի այն մասին, ինչը ամենից շատ է իրեն բարկացնում։ Երբ նրանք գնում են վրեժխնդիր լինել Բրեների օգնականից, որը օգնել է վիրավորել Տասնմեկի մորը, աղջիկը իր ուժով սկսում է խեղդել նրան, բայց դադարում է, իմանալով, որ նա ունի երկու դուստր։ Կալին ցանկանում է կրակել նրան, բայց Տասնմեկը կանգնեցնում է նրան։ Տասնմեկը որոշում է վերադառնալ տուն, երբ գիտակցում է, որ Մայքը ունի նրա օգնության կարիքը։

Տասնմեկը վերադառնում է Հոքինս և վերջապես հանդիպում է Մայքի հետ, ջերմ գրկախառնություններից հետո Տասնմեկը Հոփերի հետ գնում է հակառակ կողմի դարպասները փակելու համար։ Այնտեղ աղջիկը օգտագործում է Կալիի խորհուրդը և կենտրոնացնում է իր զայրույթը ուժերը օգտագործելու համար և փակում է դարպասները։ Ավելի ուշ պարզվում է, որ բժիշկ Օուենսը կեղծել է ծննդյան վկայականը, որը թույլ է տալիս Հոփերին դառնալ իր օրինական խնամատար հայրը՝ Տասնմեկին թաքցնելու համար։ Տասնմեկի նոր անունը լինում է Ջեյն Հոփեր։ Հոփերը թույլ է տալիս, որ աղջիկը գնա Հոքինսի դպրոցի ավարտական երեկույթին։ Նա հանդիպում է Մայքի հետ, պարում է նրա հետ, և նրանք առաջին անգամ համբուրվում են՝ որպես զույգ։

Երրորդ եթերաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ եթերաշրջանի սկզբում Ջեյնը և Մայքը հանդիպում են արդեն յոթ ամիս, Հոփերը զայրանում է, որ Ջեյնը և Մայքը մշտապես միասին են, իրենց ամբողջ ժամանակը անցկացնելով միայնակ և անընդհատ համբուրվում են։ Երբ Հոփերը խոստովանում է Ջոյսին, որ անհարմար է զգում այդ իրավիճակում, Ջոյսը պնդում է, որ նա պետք է նստի և հանգիստ խոսի Ջեյնի և Մայքի հետ, թե ինչպես է զգում իրեն։ Այնուամենայնիվ, դա հանգեցնում է հակառակ արդյունքի, և Հոփերը դիմում է Մայքին Ջեյնից հեռու մնալ, հակառակ դեպքում նա կդադարեցնի նրանց հարաբերությունները։ Երբ Մայքը ստիպված է լինում Ջեյնին ստել այն մասին, թե ինչու նա այլևս չի կարող այցելել նրան, նա դառնում է կասկածելի և աղջիկը խորհուրդ է հարցնում Մաքսից, որը պնդում է, որ Մայքը խուսափում է նրանից, որպեսզի ժամանակ անցկացնի տղաների հետ խաղալու համար, և առաջարկում է ինքնուրույն զվարճանալ։ Նրանք գնում են գնումներ կատարելու։ Աղջիկները ծախսում են ժամանակ միասին կատարելով գնումներ, այնտեղ նրանք տեսնում են Լուկասին, Ուիլին և Մայքին, որոնք փորձում են գնել նվեր Ջեյնի համար։ Երբ Մայքը ստում է և ասում է, որ եկել է իր հիվանդ տատիկի համար նվեր գնելու, Ջեյնը թողնում է տղային և հեռանում ավտոբուսով, աղջիկները գիշերում են Հոփերի տանը և օգտագործում են Ջեյնի ունակությունները՝ տղաներին լրտեսելու համար։ Նրանք սկսում են պատահական մարդկանց հետևել։ Ջեյնը լրտեսում է Բիլիին՝ Մաքսի եղբորը, և թվում է, որ նա առևանգել է ինչ-որ մեկին, ուստի աղջիկները գնում են նրան փնտրելու և հայտնաբերում են, որ լողավազանի փրկարարներից մեկը, որտեղ աշխատում է Բիլին, նույնպես կորել է։ Ջեյնը իմանում է, որ Բիլին կառավարում է հակառակ կողմի արարածը։ Նրանք վերամիավորվում են Մայքի, Լուկասի և Ուիլի հետ։ Մայքը զայրանում է, որ Ջեյնը լրտեսել է նրանց։ Ջեյնը կանգնեցնում է հակառակ կողմի հրեշին, երբ այն հարձակվում է խրճիթի վրա, բայց արարածը վիրավորում է նրան և թողնում է իր մի մասը աղջկա ոտքի վերքի մեջ։ Ջեյնն ու Մայքը հաշտվում են, բայց ֆլայերն ու Բիլին բռնում են նրանց վերքի պատճառով։ Ջեյնը կորցնում է իր ուժը, սակայն Ջոյսը և Հոփերը փակում են հակառակ կողմը։ Հոփերը ենթադրաբար զոհվում է պայթյունի հետևանքով, որը փակել է դարպասները, և Ջեյնը մնում է Ջոյսի մոտ։ Երբ Ջոյսը իր որդիների հետ հավաքում է իրենց իրերը, Ջեյնը համբուրում է Մայքին և ասում է, որ նա էլ է սիրում տղային։ Ջոյսը նրան նամակ է տալիս, որը գրել է Հոփերը, ինչը նա մտադիր էր օգտագործել, երբ խոսում էր իր և Մայքի հետ, թե ինչպես է նա վերաբերվում իրենց հարաբերություններին։ Տասնմեկը և Ջոյսի ընտանիքը լքում են Հոքինսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bond, Gwenda (February 2019). Stranger Things: Suspicious Minds. New York: Del Rey. ISBN 978-1-98481-743-3.
  2. Chaney, Jen (2016 թ․ հուլիսի 18). «Stranger Things' Millie Bobby Brown on Playing Eleven, Her Love-Hate Relationship With Scary Movies, and Acting Without Speaking». Vulture. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Berkshire, Geoff (2016 թ․ հուլիսի 18). «'Stranger Things' Finale: Duffer Brothers Talk Cliffhangers, Death and Season 2». Variety. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. Stephens, Emily (2016 թ․ հուլիսի 29). «On Stranger Things' season finale, promises are made to be broken». The A.V. Club. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]