Ֆին Վուլֆհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆին Վուլֆհարդ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 23, 2002(2002-12-23)[1][2][3] (21 տարեկան)
Ծննդավայր՝Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4]
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասան, երաժիշտ, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր
IMDb։ID 6016511

Ֆին Վուլֆհարդ (անգլ.՝ Finn Wolfhard, դեկտեմբերի 23, 2002(2002-12-23)[1][2][3], Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4]), կանադացի դերասան։ Առավել հայտնի է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Մայք Ուիլերի դերով և «Այն» դրամատիկական սարսափ ֆիլմում Ռիչի Թոզիերի դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլֆհարդը ծնվել է Վանկուվերում, ունի ֆրանսիական, գերմանական, հրեական արմատներ։ Ունի մեծ եղբայր՝ Նիքը։ Մայրը Մերի Ջոլիվեթ Վուլֆհարդն է, հայրը՝ Էրիկ Վուլֆհարդը։ 2008-2020 թվականներին սովորել է Վանկուվերի կաթոլիկ դպրոցում[5]։ Ներկայումս հանդիպում է Էլսի Րիչթերի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին աշխատանքը նա գտել է Քրեյգլիստ կայքի միջոցով։ 2014 թվականին դեբյուտ է կատարել «100» հեռուստասերիալում, կերտելով Զորանի դերը։ Շուտով խաղացել է Ջորջ Պինսկի դերը «Գերբնական» հեռուստասերիալի սերիաներից մեկում[6]։

2016 թվականին Մայք Ուիլերի դերի շնորհիվ ստացավ համաշխարհային ճանաչում[7]։ Դերի համար ստացել է ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդայի մրցանակ՝ «Լավագույն դերասանական կազմը դրամատիկական սերիալում», որը նա կիսել է իր գործընկեր դերասանների հետ[8]։

2017-ի աշնանը տեղի ունեցավ «Այն» սարսափ ֆիլմի պրեմիերան, որում Վուլֆհարդը կերտել է Ռիչի Թոզիերի դերը[9][10]։

2019 թվականի հունվարի 19-ին Նեթֆլիքսում տեղի է ունեցել «Կարմեն Սանդիեգո» մուլտֆիլմի պրեմիերան, որում Վուլֆհարդը հնչյունավորել է գլխավոր հերոսուհու ընկերոջը[11]։

Բացի այդ, Վուլֆհարդը հայտնվել է PUP պանկ ռոք խմբի երկու տեսահոլովակներում՝ 2014 և 2016 թվականներին[12][13]։

Ֆինն ունեցել է իր սեփական Calpurnia խումբը, որը փլուզվել է 2018-2019 թվականներին։ Հետագայում 2020 թվականին հայտնի է դարձել, որ Ֆիննը իր ընկերոջ Մալքոլմի հետ ստեղծել է The Auburies խումբը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013 ֆ Aftermath երիտասարդ Չարլզ
2013 ֆ The Resurrection
2014 ս 100 The 100 Զորան
2015 ս Գերբնական Supernatural Ջորջ Փինսկի
2016—... ս Տարօրինակ դեպքեր Stranger Things Մայք Ուիլեր
2017 մս Young Math Legends երիտասարդ Գաուս
2017 ֆ Այն It Ռիչի Թոզիեր
2019 մս Կարմեն Սանդիեգո Carmen Sandiego Խաղացող
2019 ֆ The Goldfinch պատանի Բորիս
2019 մֆ Ադամսների ընտանիքը The Addams Family Փագսլի Ադամս
2019 ֆ Այն 2 It: Chapter Two Ռիչի Թոզիեր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծան.
2017 ԱՄՆ֊ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալում Տարօրինակ դեպքեր Հաղթանակ [14]
2018 MTV Movie & TV Awards 2018 Լավագույն դերասանական կազմ Այն Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Crash Tag Team Racing with Special Guest Finn Wolfhard - Guest Grumps — 2017.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.nytimes.com/2017/09/28/style/stranger-things-finn-wolfhard-rough-trade-vinyl.html
  5. «Stranger Things' Finn Wolfhard on Kissing Scenes and How He Became an Actor». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. Ahearn, Victoria (2016 թ․ հուլիսի 25). «Vancouver's Finn Wolfhard loving the '80s in Stranger Things». The Toronto Star (կանադական անգլերեն). ISSN 0319-0781. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. Andreeva, Nellie (2015 թ․ օգոստոսի 20). «Duffer Bros. Netflix Supernatural Drama Series Sets Young Cast, Gets Title». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «SAG Awards Nominations 2017: See the Full List». EW.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Stephen King's 'It' Release Date Set by Warner Bros». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ ապրիլի 22. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «'Stranger Things' star to appear in remake of Stephen King's 'It'». NME (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Netflix Reboots 'Carmen Sandiego' With Gina Rodriguez». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «Here's a Very Brief History of Stranger Things' Finn Wolfhard Starring in PUP Videos». Noisey (կանադական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «PUP's New Music Video, Starring Stranger Things' Finn Wolfhard, Will Make You Want to Hug Your Pet». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «SAG Awards Nominations 2017: See the Full List». EW.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆին Վուլֆհարդ» հոդվածին։