Այն 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այն 2
անգլ.՝ It: Chapter Two
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, սլեշեր, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի էկրանավորում և միստիկ սարսափ
ՀիմքԴա
Թվականսեպտեմբերի 6, 2019, սեպտեմբերի 5, 2019[1] և սեպտեմբերի 6, 2019[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱնդրես Մուսկետտի
ՊրոդյուսերԲարբարա Մուսկետտի, Դան Լին և Ռոյ Լի
Սցենարի հեղինակԳարի Դաուբերման
ԴերակատարներԲիլլ Սկարսգարդ[3], Ջեյմս Մաքէվոյ[3], Ջեյդեն Մարթել[3], Բիլ Հեյդեր[3], Ֆին Վուլֆհարդ[3], Ջեսիկա Չեսթեյն[3], Սոֆիա Լիլիս[3], Ջեյմս Ռենսոն[3], Ջեք Դիլան Գրեյեր[3], Այզայա Մուսթաֆա[3], Չոուզեն Ջեյքոբս[3], Andy Bean?[3], Ուայաթ Օլեֆ[3], Ջեյ Ռայան[3], Ջերեմի Ռեյ Թեյլոր[3] և Խավիեր Բոտետ[3]
ԵրաժշտությունԲենջամին Ուոլֆիշ
ՄոնտաժՋեյսոն Բոլենթայն
Պատմվածքի վայրՄեն
ԿինոընկերությունNew Line Cinema, Vertigo Entertainment և Warner Bros.
Տևողություն169 րոպե
Բյուջե79 մլն.$
Շահույթ473.1 միլ.$
ՆախորդԱյն
Պաշտոնական կայքէջ

«Այն 2» (անգլ. It: Chapter Two), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված Անդրես Մուսկետտիի կողմից[4][5]։

Պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 26-ին Լոս Անջելեսի Regency Village թատրոնում և թողարկվել է ԱՄՆ-ում Warner Bros.Pictures-ի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փեննիուայզի դեմ երեխաների տարած հաղթանակից 27 տարի անց։ Թվում է, թե ամեն ինչ լավ է, նրանք հասուն են և իրենց կյանքով են ապրում, սակայն, անսպասելի հեռախոսազանգը նրանց ստիպում է կրկին վերամիավորվել։ Հերոսները ստիպված են նորից բախվել իրենց վախերի և Այնի հետ, որը իր խաղի մեջ նոր մասնակիցների է ներառում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Variety–ի հետ հարցազրույցում Անդրես Մուսկետտին հայտնել է, որ որոշել է աշխատանքային ընդմիջումը գցել երկրորդ պլան, որպեսզի տեսնի հանրության արձագանքը, քանի որ ուզում է հավատարիմ մնալ իր բառերին, որ «Այն»–ը մի նոր տարբերակ է, որը ավելի շատ արյուն է պարունակում, քան 1990 թվականի ABC–ի ֆիլմը[8][9]։

Ռեժիսորը հայտնել է, որ երկրորդ մասի գործողությունները տեղի են ունենում 27 տարի անց և ասել է նկարահանումների սկզբի մոտավոր ամսաթիվը[10][11]։

Ամենայն հավանականությամբ, մենք սիքվել ենք նկարահանում։ Ըստ ծրագրի, երկրորդ մասի սցենարը հունվարին մեզ մոտ կլինի։ Լավագույն դեպքում, 2018 թվականի մարտից կսկսենք պատրաստվել նկարահանումներին։ Առաջին մասը վերաբերվում է միայն երեխաներին։ Երկրորդ մասը պատմում է այդ կերպարների մասին՝ 30 տարի անց։ Ֆիլմում կլինեն1989 թվականի հիշողությունների ֆլեշբեքեր, որտեղ նրանք երեխաներ էին[12][13]:

2017 թվականի սեպտեմբերի 17-ին, Բիլլ Սկարսգարդը, ով կերտում էր պարող ծաղրածու Փեննիուայզի դերը, ասել էր, որ ստուդիան նկարահանել է իր մասնակցությամբ տեսարանը։ Ինչպես հայտնում է Սկարսգարդը, ֆիլմի վաղ տարբերակներից մեկում 1600-ական թվականներից ֆլեշբեք կար։ Այդ ժամանակ, Դերրի քաղաքում դեռ չկար Փեննիուայզը։ Դերասանը, իր կերպարի դերը կատարել է առանց ծաղրածուի գրիմի։ Տեսարանում ցուցադրվել է Փեննիուայզի ծագումը։ Ինչպես նշեց դերասանը, տեսարանը ցուցադրում էր Երկրի ընդերքը երկար տարիների ընթացքում՝ առանց հրեշի գոյության[13]։ Այդ մասը կարող է հայտնվել ռեժիսորական հրատարակությունում կամ երկրորդ մասում։ Variety-ն նշում է, որ «Այն»-ի վաղ սցենարում, որով Քերի Ֆուկունագան էր զբաղվում, նույնպես կար նմանատիպ տեսարան։ Այնտեղ Փեննիուայզը 1800-ականներին դաշնամուր էր նվագում և երեխաներին էր ուտում։

«Այն»-ի երկրորդ մասի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հուլիսի 20-ին[14] և ավարտվել են 2018 թվականի հոկտեմբերի 31-ին։

Սպասու՞մ եք «Այն 2»-ին։ Դուք պետք է դրան սպասեք։ Ես արդեն դիտել եմ այն, և դա սարսափելի է։ Թրիլերը կթողարկվի հինգշաբթի, կեսօրին։ Դուք կթռչեք[15]: Սթիվեն Քինգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. It: Chapter Two (норв.)(untranslated).
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
  4. «Режиссер хоррора «Оно» Андрес Мускетти получил предложение от студии Russo Brothers». brod.kz. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  5. Sharf, Zack; Sharf, Zack (2017 թ․ սեպտեմբերի 11). «'It' Director Andy Muschietti Teases 'Chapter Two,' Would 'Love' to Cast Jessica Chastain as Bev». IndieWire (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  6. «Джеймс МакЭвой и Билл Хейдер могут сняться в сиквеле «Оно» — Новости на КиноПоиске». www.kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  7. «Джессика Честейн снимется в продолжении хоррора «Оно» — Новости на КиноПоиске». www.kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  8. Foutch, Haleigh (2017 թ․ հուլիսի 19). «'IT' Director Andy Muschietti Says He's Coming Back for a Sequel». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  9. Foutch, Haleigh (2017 թ․ հուլիսի 21). «'IT' Director Andy Muschietti on Reinventing Pennywise and Sequel Plans». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  10. «"Оно" выйдет с рейтингом R и получит сиквел».
  11. «Second IT Movie Adaptation Aims to Start Filming Next Year». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  12. Wax, Alyse (2017 թ․ հուլիսի 19). «Stephen King's It already has a sequel planned». SYFY WIRE (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  13. 13,0 13,1 «Why The IT Movie Left The Adult Storyline Out Of The First Film». CINEMABLEND. 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  14. «Ксавье Долан снимется в сиквеле «Оно» — Новости на КиноПоиске». www.kinopoisk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  15. «Стивен Кинг уже посмотрел ОНО 2 и вот что он думает об этом». horrorzone.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]