Սոֆյա Լիլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Լիլիս
Sophia Lillis 2018 MTV.png
Ծննդյան թիվ՝փետրվարի 13, 2002(2002-02-13)[1] (19 տարեկան)
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 6096118

Սոֆյա Լիլիս (անգլ.՝ Sophia Lillis, փետրվարի 13, 2002(2002-02-13)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է 2017 թվականի «Այն» ֆիլմում Բևերլի Մարշի դերով[3][4][5].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյան ծնվել է 2002 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորք քաղաքի Բրուքլին բնակավայրում։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Ջեյքը, ինչպես նաև խորթ եղբայր՝ Ֆիլիպը։ Յոթ տարեկան հասակից Lee Strasberg Theatre and Film Institute-ում դերասանական վարպետություն է սովորել[2]։

Դերասանի մասնագիտությամբ դեբյուտ է կատարել 2013 թվականին, իսկ առաջին դերը լիամետրաժ ֆիլմում կատարել է մեկ տարի անց՝ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգության հերթական բեմադրության ժամանակ։ 2017 թվականին կատարել է Սթիվեն Քինգի «Դա» վեպի էկրանավորման գլխավոր դերերից մեկը։ 2018 թվականին նկարահանվել է HBO«Սուր առարկաներ» հեռուստասերիալում[6]։ 2020 թվականի հունվարին նրա մասնակցությամբ թողարկվել է «Սա ինձ դուր չի գալիս» հեռուստասերիալը, որտեղ Սոֆյան հանդես է եկել գլխավոր դերում[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր
2014 Միջամառային գիշերվա երազ Ռուդի
2016 37 Դեբբի
2017 Այն Բևերլի Մարշ
2019 Նենսի Դրյուն և գաղտնի սանդուղքը Նենսի Դրյու
Այն 2 պատանի Բևերլի Մարշ
2020 Քեռի Ֆրենկ Բեթ
Գրետելը և Հենզելը Գրետել

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2018 Սուր առարկաներ պատանի Քամիլա Պրիկեր
2020 Սա ինձ դուր չի գալիս Սիդնի Նովակ Գլխավոր դեր

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Արտիստ Անվանում
2017 The War on Drugs «Nothing to Find»
Սիա «Santa's Coming for Us»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Sophia Lillis Wiki: Learn More about the “It” Star»։ Earn The Necklace։ սեպտեմբերի 8, 2017։ Վերցված է September 10, 2017 
  3. Lincoln Ross A. (June 22, 2016)։ «Sophia Lillis Joins New Line’s ‘IT’ Remake; Aunjanue Ellis Sign On To Christine Crokos’ ‘Pimp’»։ Deadline։ Վերցված է September 10, 2017 
  4. Purcell Carey (September 8, 2017)։ «It Girl: Introducing Sophia Lillis, Heart and Soul of the Losers’ Club»։ HWD (անգլերեն)։ Վերցված է September 10, 2017 
  5. HIGHFILL SAMANTHA (September 8, 2017)։ «'It': Sophia Lillis Talks Cast Bonding and That Very Bloody Bathroom Scene»։ Entertainment Weekly։ Վերցված է September 10, 2017 
  6. Petski Denise (May 22, 2017)։ «‘Sharp Objects’ Casts Sophia Lillis; Juan Riedinger Joins ‘Good Behavior’»։ Deadline։ Վերցված է September 10, 2017 
  7. (անգլերեն) I Am Not Okay with This: Season 1, https://www.rottentomatoes.com/tv/i_am_not_okay_with_this/s01, վերցված է 2020-03-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]