Ուայաթ Օլեֆ
Ուայաթ Օլեֆ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 13, 2003 (21 տարեկան) |
Ծննդավայր՝ | Չիկագո |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 5200476 |
Ուայաթ Ջես Օլեֆ[1] (անգլ.՝ Wyatt Jess Oleff, հուլիսի 13, 2003, Չիկագո[2]), ամերիկացի կինոդերասան։ Առավել հայտնի է «Այն» ֆիլմում Սթենլի Ուրիսի դերով, որը նկարահանվել է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա[3][4]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, Դագի և Ջենիֆեր Օլեֆների ընտանիքում։ 2010 թվականին յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել է իր դերասանական կարիերան[5]։ Իր առաջին դերերը Ուայաթը կատարել է գովազդային հոլովակներում, որոնց թվում էր անշարժ գույքի գործակալության Coldwell Banker-ի գովազդը[5]։
Լիամետրաժ կինոյում դեբյուտը դարձել է ինը տարեկան հասակում ստացած ոչ մեծ դերը «Անասնաբուժական կլինիկա» սերիալում։
2013 թվականին կատարել է դրվագային դերեր «Middle Age Rage» հեռուստաֆիլմում, «Արվարձան», «Պարի տենդը» և «Մի անգամ հեքիաթում» սերիալներում։
2014 թվականին ստացել է դեր «Գալակտիկայի պահապանները» ֆիլմում, որտեղ կատարել է Պիտեր Քվիլի դերը մանկության տարիներին։
2017 թվականին նկարահանվել է ամերիկյան «Այն» սարսափ դրամատիկ ֆիլմում, որը նկարահանվել է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում մարմնավորել է Սթենլի Ուրիսի կերպարը[5]։ Ինչպես նաև երգչուհի Սիայի «Santa’s Coming for Us» երգի տեսահոլովակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2014 | Ամուսնացնել Բերիին | J.T. | |
2014 | Գալակտիկայի պահապանները | Պիտեր Քվիլը մանուկ հասակում | |
2015 | Crafty: (Or the Unexpected Virtue of the Girl in Charge of Snacks) | Ռոկո | Կարճամետրաժ |
2017 | Գալակտիկայի պահապանները. մաս 2 | Պիտեր Քվիլը մանուկ հասակում | |
2017 | Այն | Սթենլի Ուրիս | |
2019 | Այն 2 | Սթենլի Ուրիս | |
2019 | The Weight of Perfection | Վոլկեր | Կարճամետրաժ |
2020 | Oh, Sorry | Սեմ | Կարճամետրաժ |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2012 | Անասնաբուժական կլինիկա | երիտասարդ Ջորջ | Դրվագ։ «Ո՞վ է վախենում Վիրջինի Քոլմանից» |
2013 | Middle Age Rage | Օլիվեր Բոբեկ | Հեռուստաֆիլմ |
2013 | Քաղաքում | Քևյուլ | Դրվագ։ «T-ball & Sympathy» |
2013 | Պարի տենդը | Բայրոն | Դրվագ «Haunt it Up!» |
2013 | Մի անգամ հեքիաթում | երիտասարդ Ռումփելշթիլցխեն | Դրվագ։ «Մտածեք լավի մասին» |
2014 | Կարիճը | Օուեն | Դրվագ։ «Դոմինո» |
2015 | The History of Us | երիտասարդ Էնդրյու | Հեռուստաֆիլմ |
2020 | Սա ինձ դուր չի գալիս | Սթենլի Բարբեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'IT' star Wyatt Oleff says the movie is "a coming of age story"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Wyatt Oleff on Instagram». Instagram. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «It (2017) - Andy Muschietti - Synopsis, Characteristics, Moods, Themes and Related - AllMovie». AllMovie.
- ↑ «'It' star Wyatt Oleff on the Losers Club's battle with Pennywise, what sets the remake apart». New York Daily News.
- ↑ 5,0 5,1 5,2 «'IT' star Wyatt Oleff says the movie is "a coming of age story"». PULSE SPIKES (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
|