Ջո Քիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Քիրի
Ծննդյան թիվ՝ապրիլի 24, 1992(1992-04-24)[1] (31 տարեկան)
Ծննդավայր՝Նյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան, հեռուստատեսային դերասան և երաժիշտ
IMDb։ID 6564737
djomusic.com

Ջոզեֆ (Ջո) Դեյվիդ Քիրի (անգլ.՝ Joseph "Joe" David Keery, ապրիլի 24, 1992(1992-04-24)[1], Նյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում Սթիվ Հարինգտոնի դերով։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Քիրին մեծացել է Մասաչուսեթս նահանգի Նյուբերիպորտ քաղաքում, որտեղ հաճախել է «River Valley Charter» դպրոցը, որից հետո հաճախել է Նյուբերիպորտի միջնակարգ դպրոց։ Ընտանիքում նա հինգ երեխաներից երկրորդն է, ունի չորս քույր[2]։ Քիրին սկսել է դերասանությամբ զբաղվել ավագ դպրոցում՝ իր քրոջ պնդմամբ մասնակցելով դպրոցի բեմադրություններին։ Նա կրթությունը շարունակել է Դե Փոլի անվան թատերական համալսարանում և ավարտել է 2014 թվականին[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Քիրին ավելի քան հարյուր լսումներ է անցել[4]։ «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում իր դերից հետո նա հայտնվել է KFC-ի և «Domino’s Pizza»-ի գովազդներում, ինչպես նաև էպիզոդիկ դերեր է խաղացել «Կայսրություն» և «Չիկագոյի հրշեջները» հեռուստասերիալներում[3]։ Ֆիլմում նրա դեբյուտը Սթիվեն Կոնի «Հենրի Հեմբլի ծննդյան օրը» ֆիլմն է[3]։

2015 թվականի վերջին Քիրին դեր է ստանում «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում։ Սկզբում նա ցանկանում էր Ջոնաթանի դերը փորձել, սակայն հետո փոշմանում և որոշում է անցնել Սթիվի դերի լսումները[5]։ Առաջին եթերաշրջանում Քիրին երկրորդական դեր է կատարում, սակայն երկրորդ եթերաշրջանում նրա կերպարը գլխավոր հերոսներից մեկն է դառնում[6]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, Քիրին նաև երաժշտությամբ է զբաղվում։ Նա Post Animal փսիխոդելիկ ռոք խմբի կիթառահար և վոկալիստ է[7]։ Նրանց դեբյուտային ալբոմը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին[8]։

Նախկինում Քիրին թողարկել է «Cool Cool Cool» անվամբ երգը[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015 Սիրեններ Sirens Սենեստեր
2015 Չիկագոյի հրշեջները Chicago Fire Էմմեթ
2015 Կայսրություն Empire Թոնի Թրիչեր III
2015 Հենրի Գեմբլսի Ծննդայն տարեդարցը Henry Gamble's Birthday Party Հեյբ
2016-ներկա Տարօրինակ դեպքեր Stranger Things Սթիվ Հարինգտոն
2016 The Charnel House Սքոթ
2017 Slice Ջեքսոն
2017 Մոլլիի խաղը Molly's Game Քոուլ
2017 Shotgun Քրիս
2020 Ազատ տղա Free Guy Քեյս

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծան.
2017 ԱՄՆ-ի Գիլդայի կինոդերասանների մրցանակ
Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ Տարօրինակ դեպքեր Հաղթանակ [10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. writer Jim Sullivan Staff։ «NHS alum Keery finds fame in Netflix's 'Stranger Things'»։ The Daily News of Newburyport (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  3. 3,0 3,1 3,2 Greene Morgan։ «'Stranger Things' pulls Ravenswood actor into its orbit»։ chicagotribune.com։ Վերցված է 2019-08-06 
  4. «Who To Watch: Joe Keery»։ SPLASH (en-US)։ 2016-07-28։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-06-ին։ Վերցված է 2019-08-06 
  5. www.vulture.com https://www.vulture.com/2017/10/joe-keery-steve-stranger-things-2.html։ Վերցված է 2019-08-06 
  6. Nast Condé։ «What Millie Bobby Brown Really Wants from Stranger Things Season 2»։ Vanity Fair (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  7. Hillyer Alec (2016-08-14)։ «Review: Post Animal’s Post Animal Perform the Most Curious Water Activities»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06 
  8. Cooper Leonie (2016-08-05)։ «Steve From Stranger Things Is In A Band Called 'Post Animal'»։ NME (en-US)։ Վերցված է 2019-08-06 
  9. «I'm Not Smart, by Cool Cool Cool»։ Cool Cool Cool։ Վերցված է 2019-08-06 
  10. «SAG Awards Nominations 2017: See the Full List»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-06