Թաքնվածները
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | սարսափ և դրամա |
Թվական | սեպտեմբերի 15, 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դաֆեր եղբայրներ |
Պրոդյուսեր | Ռիչարդ Զանուկ |
Դերակատարներ | Ալեքսանդր Սկարսգորդ, Անդրեա Ռայսբորո և Էմիլի Էլին Լինդ |
Երաժշտություն | Դեյվիդ Ջուլիան |
Մոնտաժ | Jeffrey M. Werner? |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Կինոընկերություն | Vertical Entertainment? |
Տևողություն | 84 րոպե |
Թաքնվածները (անգլ.՝ Hidden), ցածր բյուջե ունեցող ամերիկյան գիտաֆանտաստիկ հետապոկալիպտիկ ֆիլմ` թրիլլերի ժանրով, սարսափ ֆիլմի տարրերով[1]: Նկարահանվել է 2015 թվականին: Ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորներն են Մեթ և Ռոս Դաֆեր եղբայրները։ Այս ֆիլմը դարձել է լիամետրաժ կինոյում նրանց առաջին սցենարիստական և ռեժիսորական աշխատանքը: Գլխավոր դերակատարն է շվեդ հայտնի դերասան Ալեքսանդր Սկարսգորդը: Ֆիլմը նկարահանվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոին և նրա ծնողները` Ռեյը և Քլերն արդեն երեք հարյուր օր է, որ ապրում են դպրոցական ռմբապաստարանում, որտեղ նրանք թաքնվել էին զինվորականներից, որոնք համաճարակ սկսվելուց հետո ռմբակոծում էին նրանց հարազատ քաղաք Քինգսվիլը Հյուսիսային Կարոլինայում: Նրանց կյանքը դժվար ու ձանձրալի է, նրանք խստորեն կանոնակարգել են իրենց կյանքը` իրենց կողմից մշակված կանոնների հիման վրա: Աղջկա և՛ մայրը, և՛ հայրը ամեն կերպ պայքարում են իրենց դստեր ֆիզիկական ու հոգեկան անվտանգության համար, բայց մի օր պատահականորեն ապաստարան ընկած լամպի պատճառով հրդեհ է բռնկվում. այն հաջողվում է մարել, սակայն դուրս թափանցած ծխի պատճառով նրանց գտնում են ծանր շնչառություն ունեցող ուժեղ և սարսափելի ինչ-որ արարածներ: Մորն ու դստերը հաջողվում է դուրս գալ, նրանք փորձում են փախչելով փրկվել, բայց ապարդյուն: Սակայն շուտով պարզվում է, որ իրականում կատարվածը տարբերվում էր հադիսատեսի պատկերացումներից...[1][2]
Հետագայում պարզ է դառնում, որ համաճարակից հետո, որը տարածվել էր հանելուկային վիրուսից, քաղաքը ռմբակոծվել էր: Ռեյը, Քլերն ու Զոին թաքնվել էին ռմբապաստարանում, սակայն դուռը փակելիս Քլերը վնասվել էր և տեսել, որ նրա արյան գույնը փոխվել է` դառնալով սև: Նա հասկացել էր, որ վարակը տարածվել էր օդով, և նրանք բոլորը վարակվել էին: «Շնչավորները», ովքեր բռնել էին մորն ու աղջկան, հատուկ հագուստով և հակագազով մարդիկ էին, ովքեր փնտրում էին վարակվածների: Նրանք պատրաստվում են սպանել Քլերին ու Զոիին, սակայն նրանց վրա է հարձակվում փրկված Ռեյը: Ագրեսիայի դեպքում վարակվածի արտաքին տեսքը փոխվում է և մեծանում է ֆիզիկական ուժը: Թեկուզ Ռեյին սպանում են, բայց Քլերն ու Զոին կարողանում են հաղթել մյուս զինվորականներին և փախչել: Նրանք գտնում են կոյուղու մուտքը, որտեղ պատահաբար հանդիպում են հարևանի որդուն, ում հետ ընկերություն էր անում Զոին: Վերջինս նրանց տանում է ստորգետնյա ապաստարան, որտեղ գտնում են բազմաթիվ վարակվածներ Քինգսվիլից:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Սկարսգորդ` Ռեյ
- Անդրեա Լուիզ Ռաիսբորո` Քլեր
- Էմիլի Ալին Լինդ` Զոի
Քննադատական գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Broadcast Film Critics Association և Online Film Critics Society-ի անդամ Մայք ՄըքԳրանագհանի (Mike McGranaghan) կարծիքով, ֆիլմում շատ թերություններ կար. սյուժեն կարելի է կանխագուշակել և այն ձանձրալի էր, որոշ տեսարաններում խախտվում է տրամաբանությունը, իսկ օրիգինալության ձգտող եզրափակիչ տեսարանը չափազանց անճշմարտանման է երևում: Ըստ նրա` ընդհանուր առմամբ ֆիլը կրկնվող է, և այնտեղ չկա որևէ բան, որ չի կարելի գտնել նույն թեմատիկայով այլ ֆիլմերում, միևնույն ժամանակ` մի շարք այլ կինոստեղծագործություններում ամեն ինչ շատ ավելի լավ է արված (օրինակ` «Քայլող մեռյալները» հեռուստասերիալը): Ֆիլմի առավելություններից ՄըքԳրանագհանը նշում է փակ տարածության արդյունավետ օգտագործման մեթոդը և գլխավոր հերոսների հոգեբանորեն համոզիչ խաղը, որոնց վարքի վրա ազդել է այդ մռայլ միջավայրում անցկացրած մեկ տարին: ՄըքԳրանագհանն իրական ձեռքբերում է (a real find) համարում երիտասարդ Էմիլի Ալին Լինդին Զոիի դերում` նշելով, որ այդքան երիտասարդ դերասանների համար նրա խաղացած ուժեղ հույզերը հազվադեպ են այդչափ իրական լինում[2]:
Այլ կարծիքի է քննադատ Նև Քուաթելը: Նա համարում է, որ այս ֆիլմը կարելի է վարպետորեն ստեղծած և կատարյալ համարել և բնութագրում է ֆիլմը որպես հասուն, անսպասելի ավարտով, որը նման չէ ցածրբյուջետային այլ ֆիլմերի, որոնք ստեղծվել են թրիլլեր կամ սարսափ ֆիլմերի ժանրով[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mike McGranaghan (2015)։ «"Hidden"» (անգլերեն)։ The Aisle Seat։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-05-ին։ Վերցված է 2017-11-20
- Nav Qateel (2015)։ «Hidden (Review). "Hidden is an accomplished film"» (անգլերեն)։ INFLUX Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-11-ին։ Վերցված է 2017-11-21