Ուիլյամ Անդերս
![]() | |
Մասնագիտություն | ![]() |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1933[1][2][3][…] (89 տարեկան) |
Ծննդավայր | {Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն |
Պարգևներ |
Ուիլյամ Անդերս (անգլ.՝ William Anders, հոկտեմբերի 17, 1933[1][2][3][…], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), ԱՄՆ-ի ռագմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր, ՆԱՍԱ-ի աստղագնաց, ինժեներ-էլեկտրիկ, միջուկային ինժեներ։ 1955 թվականին ավարտել է ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, 1962 թվականին՝ ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել գիտությունների մագիստրոսի կոչում։ ԱՄՆ-ի աստղագնացների խմբում ընդգրկվել է 1963 թվականից։ 1968 թվականի դեկտեմբերի 21-ից մինչե դեկտեմբերի 27-ը Ֆրենկ Բորմանի և Ջեյմս Լովելի հետ, որպես երրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ապոլոն-8» տիեզերանավով, որը պատմության մեջ առաջին անգամ մտել է Լուսնի ուղեծիր և Երկրի այդ բնական արբանյակի շուրջը գործել է 10 պտույտ։ Այդ ընթացքում Անդերսը լուսանկարներ է կատարել ու հեռահաղորդել Երկիր։ Դրանց թվում էր Երկրի ծագելը (Earthrise) պատկերող նշանավոր լուսանկարը[5]։
Իր մասնագիտական ու զինվորական գործունեությունն առաջ տանելուց բացի՝ Անդերսը եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Նորվեգիայում (1976-1977 թվականներին)։
1984 թվականին նրան ընտրել են ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ՝ հաշվի առնելով միջուկային ճարտարագիտության, տիեզերքի հետազոտման և ուսումնասիրման ասպարեզներում, ինչպես նաև միջուկային, օդագնացային, տիեզերագիտական ազգային քաղաքականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռազմաօդային ուժերում լավագույն ծառայության համար մեդալ
- ՆԱՍԱ-ի՝ լավագույն ծառայության համար մեդալ
- Միջուկային կարգավորման հանձնաժողովի՝ լավագույն ծառայության համար մեդալ
- National Geographic ընկերության Hubbard մեդալ հետազոտական աշխատըանքի համար
- Collier Trophy[6] Harmon Trophy[7], Dr. Robert H. Goddard Memorial Trophy[8], General Thomas D. White USAF Trophies[9]
- Նվաճումների ամերիկյան ակադեմիայի Golden Plate մրցանակ(1969)[10]
- Օդագնացության ամերիկյան ընկերության՝ թռիչքային նվաճումների համար մրցանակ
- Պաշտպանության նախապատրաստության ամերիկյան ընկերության մրցանակ(1993)
- 2018 թվականի հոկտեմբերին աստղագիտության միջազգային միությունը Լուսնի երևացող մասի խառնարաններից մեկը, որը պատկերվել է Անդերսի լուսանկաներից մեկում, անվանել է "Anders' Earthrise"[11]:
Ապոլլոն-8 տիեզերանավի անձնակազմի մյուս անդամների պես Անդերսը ստացել է AIAA-ի Haley Astronautics Award[12]:
Անդերսին նվիրված անկյուններ են հանդիսավորությամբ բացվել Նյու Մեքսիկոյի տիեզերագնացության պատմության միջազգային փառքի սրահում (1983)[13],, Air & Space միջազգային փառքի սրահ (1990)[14], ԱՄՆ-ի աստղագնացության փառքի սրահում (1997)[15][16], ավիացիայի ազգային փառքի սրահում (2004)[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Андерс Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ «Chasing the Moon: Transcript, Part Two»։ American Experience։ PBS։ 10 July 2019։ Վերցված է 24 July 2019
- ↑ «Apollo 8 Wins Collier Trophy»։ Alabama Journal (Montgomery, Alabama)։ Associated Press։ May 9, 1969։ էջ 18 – via Newspapers.com
- ↑ «AF Major, 3 Astronauts Get Harmon»։ Fort Lauderdale News (Fort Lauderdale, Florida)։ UPI։ September 7, 1969։ էջ 67 – via Newspapers.com
- ↑ «Paine Selected as NASA Chief»։ The San Francisco Examiner (San Francisco, California)։ Associated Press։ March 5, 1969։ էջ 6 – via Newspapers.com
- ↑ The Gen. Thomas D. White USAF Space Trophy։ USAF։ May 1997։ էջ 156
- ↑ «Golden Plate Awardees of the American Academy of Achievement»։ www.achievement.org։ American Academy of Achievement
- ↑ Schulz Rita։ «Lunar craters named in honor of Apollo 8»։ EurekAlert! (անգլերեն)։ International Astronomical Union։ Վերցված է 7 October 2018
- ↑ «Apollo 8 Crew Honored»։ Florida Today (Cocoa, Florida)։ March 25, 1970։ էջ 12C – via Newspapers.com
- ↑ Sheppard David (October 2, 1983)։ «Space Hall Inducts 14 Apollo Program Astronauts»։ El Paso Times (El Paso, Texas)։ էջ 18 – via Newspapers.com
- ↑ Sprekelmeyer, Linda, editor. These We Honor: The International Aerospace Hall of Fame. Donning Co. Publishers, 2006. 978-1-57864-397-4.
- ↑ «U.S. Astronaut Hall of Fame»։ Astronaut Scholarship Foundation։ Վերցված է October 13, 2016
- ↑ Meyer Marilyn (October 2, 1997)։ «Ceremony to Honor Astronauts»։ Florida Today (Cocoa, Florida)։ էջ 2B – via Newspapers.com
- ↑ «Come With Us to Washington DC for the induction of the Class of 2018! - National Aviation Hall of Fame»։ National Aviation Hall of Fame (en-US)։ Վերցված է 2018-06-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Astronautix biography of William Anders
- Appearances on C-SPAN
- Ուիլյամ Անդերս Internet Movie Database կայքում
- US Air Force biography of William Anders
- American Experience, Race to the Moon Archived 2016-08-03 at the Wayback Machine.
Նախորդող: Thomas R. Byrne |
United States Ambassador to Norway 1976–1977 |
Հաջորդող: Louis A. Lerner |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 389)։ ![]() |