Էնդրյու Սթիվեն Գրոուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդրյու Սթիվեն Գրոուվ
անգլ.՝ Andrew Grove
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1936(1936-09-02)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]
Մահացել էմարտի 21, 2016(2016-03-21)[4][5][6][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Նյու Յորքի քաղաքային համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3]
Մասնագիտությունճարտարագետ, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և գրող
ԱշխատավայրԻնտել
Պարգևներ և
մրցանակներ
IEEE Ernst Weber Engineering Leadership Recognition? J. J. Ebers Award? IEEE պատվո մեդալ Կալիֆորնիայի փառքի սրահ և Հայնցի մրցանակ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Andrew Grove Վիքիպահեստում

Էնդրյու Սթիվեն Գրոուվ (անգլ.՝ Andrew Stephen Grove, իսկական անունը՝ Անդրաշ Իշտվան Գրոֆ, հունգ.՝ Gróf András István, սեպտեմբերի 2, 1936(1936-09-02)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] - մարտի 21, 2016(2016-03-21)[4][5][6][…], Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), Intel կազմակերպության համահիմնադիրը։

Ցուցաբերել է լավ մենեջերի հատկանիշներ՝ կարողանալով դուրս բերել ճգնաժամից Intel-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Գրոուվը ծնվել է Բուդապեշտում (Հունգարիա) 1936 թվականին հրեական ընտանիքում։ 4 տարեկանում քութեշից հետո ունեցել է վատ լսողություն։ Հունգարական հրեաներին համակենտրոնացման ճամբարներ տանելիս մոր հետ խուսափել է դրանից կեղծ փաստաթղթերի շնորհիվ։ Հայրը ուղարկվեց հարկադիր աշխատանքի և ընտանիքը վերամիավորվեց պատերազմից հետո։

Փրկվելով 1956 թվականի հուզումների ալիքից՝ արտագաղթեց ԱՄՆ։ Հասնելով ԱՄՆ՝ Գրոուվը բնակվում էր իր հորեղբոր մոտ՝ Բրոնքսում ընդունվեց նյույորքյան City College քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ, իսկ որպեսզի վճարի ուսման համար աշխատում էր մատուցող։ Նա ավարտեց քոլեջը 1960 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան։

1963 թվականին Գրոուվը Բերկլիի Կալիֆորնիական համալսարանում ստացավ դոկտորի գիտական աստիճան։ Համալսարանն ավարտելով՝ աշխատել է Fairchild Semiconductor ընկերության հետազոտական լաբորատորիայում, որտեղ 1967 թվականին զբաղեցնում էր հետազոտությունների տնօրենի օգնականի պաշտոնը։

1968 թվականին Ռոբերտ Նայսի, Գորդունոմ Մուռի և վեց նախկին Fairchild Semiconductor աշխատակիցների հետ համատեղ ստեղծեց Intel կազմակերպությունը։ 1979 թվականին դարձավ դրա նախագահը, 1987 թվականին՝ գործադիր տնօրենը, իսկ 1997 թվականին՝ գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ։ 1998 թվականի մայիսին Գրոուվը թողեց տնօրենի պարտականությունները՝ մնալով որպես տնօրենների խորհրդի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]