Տատյանա Ֆելհենհաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Ֆելհենհաուեր
Tatyana Felgengauer May 2015.jpg
Ծնվել էհունվարի 6, 1985(1985-01-06) (34 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի մանկավարժական պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, ռադիոհաղորդավար և խմբագիր
ԱշխատավայրЭхо Москвы
Tatyana Felgengauer Վիքիպահեստում

Տատյանա Վլադիմիրովնա Ֆելհենհաուեր (իրական ազգանունը՝ Շադրինա[1], հունվարի 6, 1985(1985-01-06), Տաշքենդ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Эхо Москвы» ռադիոկայանի թղթակից և հաղորդավար, գլխավոր խմբագրի տեղակալ: Ռազմական տեսաբան Պավել Ֆելհենհաուերի[2] խորթ դուստրն է: Ըստ «TIME»[3] հանդեսի՝ 2018 թվականի Տարվա մարդկանցից մեկն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տաշքենդում: Սովորել է Մոսկվայի № 875 դպրոցում (դասավանդողներից մեկը Ալեքսեյ Վենեդիկտովն է եղել): Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրան՝ որպես քաղաքական սոցիոլոգիայի մասնագետ[2]: «Эхо Москвы» ռադիոկայանի աշխատակիցն է ավելի քան 10 տարի: Որպես թղթակից՝ եթերում առաջին անգամ հայտնվել է Մարինա Կոռոլյովայի ծրագրում, որը նվիրված էր 2005 թվականին[2] Մոսկվայի էներգահամակարգում տեղի ունեցած վթարին: «Առավոտյան շրջադարձ»[4] և «Հատուկ կարծիք» հաղորդաշարերի վարողն է:

2010 թվականին[5][6] դարձել է (Մատվեյ Գանապոլսկու հետ միասին) Մոսկվայի՝ լրագրության բնագավառի դափնեկիր:

Մասնակցել է Բոլոտնայա հրապարակում և Ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայի վրա իրականացվող՝ ընտրակեղծիքների դեմ բողոքի ակցիաներին:

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 23-ին «Эхо Москвы» ռադիոկայանի շենք ներխուժեց դանակով զինված մի տղամարդ և կոկորդից վիրավորեց Տատյանա Ֆելհենհաուերին: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո՝ նրան տեղափոխեցին Մոսկվայի քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նրան վիրահատեցին 3 ժամ շարունակ[7]. 2 ноября 2017 года выписана из больницы[8]:

Հարձակում գործած անձը ձերբակալվեց ռադիոկայանի անվտանգության աշխատակիցների կողմից և փոխանցվեց ոստիկանությանը[9][10]: Հարձակում գործած անձը Վրաստանում[11] ծնված, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի 48-ամյա Բորիս Գրիցը[12]: Հարցաքննության ժամանակ նա հայտարարեց, որ Տատյանա Ֆելհենհաուերի հետ ունեցել է «հեռուստամտաընկալման» կապ, և որ լրագրողուհին «չափազանց աներես»[13]էր: Քրեական օրենսգրքի 30-րդ և 105-րդ հոդվածների համաձայն՝ քրեական գործ է հարուցվել[11]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ամուսնացած էր «Fratria» մոլեռանդական միավորման նախկին[14] առաջնորդ Եվգենի Սելեմենևի հետ[15], սակայն ամուսնական միությունը միայն կես տարի տևեց[16]: Տատյանայի սեփական խոստովանության համաձայն՝ նրան այն ժամանակ ամուսնության դրդեց հասարակական կարծիքի ճնշումը, բայց նա երջանիկ է եղել ամուսնության մեջ[16].

Երեխաներ չունի[16]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дорофеев Р. (2018-05-03)։ «Ведущая «Эха Москвы» Татьяна Фельгенгауэр дала показания по делу о покушении на неё»։ Коммерсантъ 
  2. 2,0 2,1 2,2 Программа «Сотрудники» на радио «Эхо Москвы»
  3. Karl Vick։ «TIME Person of the Year 2018: The Guardians» (en-us)։ Time։ Վերցված է 2018-12-11 
  4. «СК возбудил дело о покушении на убийство журналистки "Эха Москвы"»։ ТАСС։ 2017-10-23։ Վերցված է 2017-10-29 
  5. Мэр Москвы Сергей Собянин вручил премии Москвы 2010 года в области журналистики
  6. «Указ мэра Москвы № 165-УМ от 31 декабря 2010 года — О присуждении премий города Москвы 2010 года в области журналистики»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-18-ին 
  7. «Ведущая "Эха Москвы" Татьяна Фельгенгауэр находится в коме после операции»։ Life.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-10-23 
  8. «Татьяну Фельгенгауэр выписали из больницы»։ ria.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-11-03 
  9. «Ворвавшийся на радиостанцию мужчина ударил ножом в горло ведущую радиостанции Татьяну Фельгенгауэр» (ռուսերեն)։ Эхо Москвы։ Վերցված է 2017-10-23 
  10. Охранники при задержании получили травмы.
  11. 11,0 11,1 «Порезавшим Фельгенгауэр оказался гражданин Израиля»
  12. «В Кремле считают неправильным искать политику в нападении на Фельгенгауэр»։ Ведомости։ 2017-10-24։ Վերցված է 2017-10-24 
  13. «Что произошло за сутки после нападения на Татьяну Фельгенгауэр? Журналистка пришла в сознание, нападавший обвинен в покушении на убийство и отправлен под арест — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2017-10-25 
  14. Мой нефанатский выезд в Дагестан
  15. Блог радиостанции «Эхо Москвы»
  16. 16,0 16,1 16,2 Программа «Разбор полёта» с Софико Шеварднадзе на радио «Эхо Москвы»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]