Գրետա Թունբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրետա Թունբերգ
Greta Thunberg 4.jpg
Ծնվել էհունվարի 3, 2003(2003-01-03)[1] (16 տարեկան)
ԾննդավայրՇվեդիա[1]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
Ազդվել էIngmar Retzhog?[2]
ԵրկերScenes from the Heart? և No One Is Too Small to Make a Difference?
Մասնագիտությունբնապահպան
Ծնողներհայր՝ Svante Thunberg?[3], մայր՝ Malena Ernman?[4][5]
Պարգևներ և
մրցանակներ
Goldene Kamera?[6] Ֆրիտ Օրդի պարգև[7] Rachel Carson Prize?[8] About You Awards?[9] Խղճի դեսպան մրցանակ[10] Fellow of the Royal Scottish Geographical Society?[11][12] Geddes Environment Medal?[12] «Ճիշտ կենսակերպի» մրցանակ Պատվավոր դոկտոր[13] և 100 կին[14]
Greta Thunberg Վիքիպահեստում

Գրետա Թինթին Էլեոնորա Էրնման Թունբերգ (շվեդ.՝ Greta Tintin Eleonora Ernman Thunberg, հունվարի 3, 2003(2003-01-03)[1], Շվեդիա[1]), քաղաքական ակտիվիստ, կազմակերպում է ցույցեր, դասադուլներ կլիմայի փոփոխությունների դեմն առնելու համար[15]։ Իր առաջին դպրոցական դասադուլը կազմակերպել է 2018 թվականի օգոստոսին, Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ։ Գրետայի օրինակին սկսեցին հետևել բազմաթիվ դպրոցականներ՝ տարբեր երկրներից։ Այդ ժամանակից ի վեր նա ելույթեր ունեցավ TED համաժողովներում, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների համաժողովում և Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, ինչից հետո Շվեդիայի և Նորվեգիայի քաղաքական գործիչների մի խումբ շվեդուհի բնապահպանական ակտիվիստին ներկայացրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի[16][17][18][19][20]։

Ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ճանաչում է ստացել Շվեդիայում և այլ երկրներում իր կողմից կազմակերպված «դասադուլների» պատճառով, որոնց տրամաբանությունն այն է, որ ուրբաթ օրերին, դասերի փոխարեն, դպրոցականները դասադուլներ անեն՝ դրանով քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրելով եղանակի փոփոխության խնդրին:

2018 թվականի դեկտեմբերին Գրետան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հետ: Իր ելույթում նա հարուստ երկրներին կոչ է արել ածխաթթու գազերի արտանետումները կրճատել նվազագույնը 15 տոկոսով, որպեսզի երկրագնդի ջերմաստիճանի միջին բարձրացումը պահպանվի 2 °C-ի սահմաններում: Գրետան նշել է, որ հարուստ երկրները 6–12 տարվա ընթացքում պետք է հասնեն ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի: Այդ դեպքում մնացած երկրները կարող են բարձրացնել իրենց կենսամակարդակը՝ ինֆրակառուցվածք ստեղծելով արևմտյան պետությունների համար[21]:

2019 թվականի հունվարին Գրետան ներկա է եղել Դավոսյան ֆորումին, նա այնտեղ մեկնել է գնացքով՝ միակողմանի ճանապարհի վրա ծախսելով 32 ժամ, քանի որ գաղափարական մոտեցումներից ելնելով՝ ինքնաթիռ չի նստում[22]: Գրետան քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել. «Կա՛մ մենք կանխարգելում ենք ջերմաստիճանի բարձրացման 1,5 °C-ը, կա՛մ՝ ոչ: Կա՛մ մենք խուսափում ենք մարդկային վերահսկողությունից դուրս գտնվող անխուսափելի շղթայական ռեակցիայի առաջացումից, կա՛մ մենք դա չենք անում... Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է: Որովհետև դա այդպես էլ կա» [23]:

ԱՄՆ-ում բնակվող ռուս գրող, լրագրող Մաշա Գեսենը դեռևս 2018 թվականի հոկտեմբերին նշել է, որ Թունբերգն իրեն հիշեցնում է խորհրդային այլախոհի[24]:

«Ուրբաթները հանուն ապագայի» շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետա Թունբերգի՝ 2019 թվականի մարտի 15-ի գործողությունները սատարելու վերաբերյալ տեսահոլովակ

Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ ստեղծվել է դպրոցականների համաշխարհային շարժում՝ եղանակի պաշտպանության համար՝ Fridays For Future («Ուրբաթները հանուն ապագայի»): Շարժման կայքում ասվում է, որ Գրետան սովորողներին խնդրում է մոտակա քաղաքապետարաններում եղանակի համար ուրբաթ օրերին դասադուլներ անել, դրանց լուսանկարները տեղադրել համացանցում հեշթեգներով՝ #Fridaysforfuture և #Climatestrike: Շարժման գաղափարախոսությունն այն է, որ, չնայած երեխաները պարտավոր են դպրոց հաճախել, սակայն եղանակի վատթարացման դեպքում գիտելիք ստանալն անիմաստ է դառնում. «Ինչու՞ սովորել առանց ապագայի, որը հնարավոր է՝ չլինի: Ինչու՞ կրթված մարդ դառնալու համար շատ ջանք գործադրել, եթե մեր կառավարությունները կրթվածներին չեն լսում»։

2019 թվականի մարտի 15-ին ամբողջ աշխարհում աշակերտները եղանակի համար դասադուլներ են արել. բոլոր աշխարհամասերի 123 երկրներում պլանավորվել են 2 000 գործողություններ՝ ներառյալ Անտարկտիդայում[25]: Ռուսաստանում գործողությունները նախատեսված են եղել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կիրովում, Յարոսլավում, Իժևսկում [26]:

Մարտի 15-ի գործողությանն ընդառաջ Դյուսելդորֆ քաղաքից նկարիչ Ժակ Տիլին շարժմանն է նվիրել պապիե-մաշեից պատրաստված Գրետայի տիկնիկը: Քանդակն իրենից ներկայացնում է մռայլված Գրետային, որն օդում բռնել է երկու անձի՝ կնոջ և տղամարդու ականջներից, հետևյալ գրւթյամբ. «Սերնդեսերունդ»: Տիկնիկի վրա գրված է. «Վերջապես ինչ-որ բան արեք եղանակային աղետի դեմ»[27][28]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության համար ակտիվորեն քննադատվում է շատ մարդկանց կողմից: Նրա ելույթները կտրուկ են և զգացմունքային (չհաշված բովանդակությունը), այսպես, հայտնել է, որ ցանկանում է, որպեսզի մարդիկ խուճապահար լինեն «եղանակային ճգնաժամի» պատճառով: 2019 թվականին սկանդալային դեպք է տեղի ունեցել. կանաչների մեկ այլ խմբի կողմից՝ առանց Գրետային և ընտանիքին իրազեկելու, օգտագործել են Գրետայի պատկերը:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, իրավաբան Դրիո Գոդեֆրիդին քննադատել է Գրետայի մտահղացումը՝ հանդիպել նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ, և նրանց մեղադրել մարդկության դեմ կատարող հանցագործությունների համար[29]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը օպերային երգչուհի Մալենա Էրնմանն է, հայրը՝ դերասան Սվանտե Թունբերգը, որն աղջկա ազդեցությամբ բուսակեր է դարձել: Գրետան ունի նաև քույր՝ Բիատան:

Ընտանիքն ակտիվորեն օգտագործում է Գրետայի հայտնիությունը (համատեղ գրել են իրենց կյանքի մասին գիրք և այլն), Գրետան տառապում է Ասպերգերի համախտանիշով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lobbe A. À 15 ans, elle remet les dirigeants mondiaux à leur place! — 2018.
  2. https://www.zdf.de/nachrichten/heute/interview-ingmar-rentzhog-glaube-dass-greta-deutlich-mehr-kritik-bekommt-100.html
  3. 3,0 3,1 Greta Thunberg
  4. 4,0 4,1 4,2 Gretas hälsa blev starten för Ernmans klimatkampSchibsted, 1884. — ISSN 1101-2412
  5. 5,0 5,1 5,2 Dagens Nyheter / P. Wolodarski, G. Herlitz, T. LarssonBonnierkoncernen, 1864. — ISSN 1101-2447
  6. Sonderpreis für Klimaaktivistin Greta Thunberg
  7. Greta Thunberg vil bruke prispenger til søksmål mot NorgeAftenposten.
  8. Greta Thunberg hedres med miljøprisNorwegian Broadcasting Corporation.
  9. Heidi schweigt – Greta bekommt den nächsten Preis
  10. Climate activists Greta Thunberg and the Fridays for Future movement honoured with top Amnesty International awardAmnesty International.
  11. https://www.rsgs.org/honorary-fellowship
  12. 12,0 12,1 https://www.heraldscotland.com/news/17767185.greta-wins-prestigious-scottish-award/
  13. https://www.deutschlandfunknova.de/beitrag/ehrendoktorin-greta-thunberg-uni-mons-verleiht-ihr-den-dr-h-c-titel
  14. https://www.bbc.com/news/world-50042279
  15. Yle (Финляндия): 16-летняя шведская активистка по борьбе с изменением климата участвовала в крупных саммитах, но не видит перемен // Yle (Финляндия), перевод ИноСМИ 03.03.2019
  16. «Шведская школьница Грета Тунберг номинирована на Нобелевскую премию мира»։ www.spletnik.ru։ Վերցված է 2019-03-19 
  17. ru.euronews.com https://ru.euronews.com/2019/03/14/ru-nobel-prize-greta-thunberg-nominated։ Վերցված է 2019-03-19 
  18. Welle (www.dw.com) Deutsche։ «Шведская экоактивистка Грета Тунберг выдвинута на Нобелевскую премию мира | DW | 14.03.2019»։ DW.COM (ru-RU)։ Վերցված է 2019-03-19 
  19. Greta Thunberg om nomineringen till Nobels fredspris // Aftonbladet, 13.3.2019
  20. 16-летная шведская школьница Грета Тунберг выдвинута на Нобелевскую Премию мира // Эхо Москвы, 14.03.2019
  21. Речь Греты Тунберг Генеральному секретарю ООН Антониу Гутерреш // Medium.com, 21.12.2018
  22. 16-летняя девочка из Швеции выступила с научным докладом на Всемирном экономическом форуме в Давосе // Комсомольская правда, 28.01.2019
  23. 'Our house is on fire': Greta Thunberg, 16, urges leaders to act on climate // The Guardian, 25.01.2019
  24. Masha Gessen. The Fifteen-Year-Old Climate Activist Who Is Demanding a New Kind of Politics // The New Yorker, 2 October 2018
  25. 123 countries now involved in the climate strike // CNN, 15.03.2019
  26. Школьники устроили всемирную забастовку против изменений климата // Радио Свобода, 15.03.2019
  27. Tilly verschenkt Karnevalswagen an "Fridays for Future" // WDR, 15.03.2019
  28. „Fridays for Future“ mit Rosenmontagswagen // Aachener-nachrichten.de, 15.03.2019
  29. https://www.eurotopics.net/ru/211145/протест-греты-тунберг-не-всё-так-просто

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]