Jump to content

Ամնեսթի ինթերնեյշնլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամնեսթի ինթերնեյշնլ
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն և nonprofit corporation?
Երկիր Միացյալ Թագավորություն և  Բելգիա[1]
ԿարգախոսVal més encendre una espelma que maleir per sempre la foscor, Mieux vaut allumer une bougie que maudire les ténèbres, Better to light a candle than curse the darkness, Es ist besser, eine Kerze anzuzünden, als die Dunkelheit zu verfluchen և ان تشعل شمعة خير من ان تلعن الظلام
Հիմնադրվածմայիսի 28, 1961[2][3]
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն և Բրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և իսպաներեն
Կամավորներ7 000 000[4][5]
ՀիմնադիրՓիթեր Բենենսոն
Պարգևներ
Կայքamnesty.org(անգլ.)(ֆր.)(իսպ.)(արաբ.)

Ամնեսթի ինթերնեյշնլ (անգլ.՝ Amnesty International), Մեծ Բրիտանիայում գտնվող միջազգային հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է մարդու իրավունքների խախտման հետ առնչվող խնդիրներով։ Ըստ կազմակերպության՝ այն ունի ավելի կան 10 միլիոն անդամ և աջակից[10]։ Կազմակերպության հայտարարված առաքելությունն է պայքարել «այնպիսի աշխարհի համար, որտեղ յուրաքանչյուր անձ վայելում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և այլ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքները»[11]։ Կազմակերպությունը զգալի դեր է խաղացել մարդու իրավունքների հարցերում, քանի որ ԶԼՄ-ները և համաշխարհային առաջնորդները հաճախակի հղում են անում կազմակերպությանը[12][13]։

Ամնեսթի ինթերնեյշնլը հիմնադրվել է Լոնդոն 1961 թվականին իրավաբան Փիթեր Բենենսոնի կողմի[14]։ Սկզբում կենտրոնանալով խղճի բանտարկյալների վրա՝ Ամնեսթի ինթերնեյշնլը 1970-ականներին՝ Շոն Մաքբրայդի և Մարտին Էնալսի ղեկավարությամբ, ընդլայնել է իր շրջանակը՝ ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են արդարադատության սխալները և խոշտանգումները։ 1977 թվականին կազմակերպությունը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[15]։ 1980-ականներին գլխավոր քարտուղարը Թոմաս Համմարբերգն էր, 1990-ականներին՝ Պիեռ Սանեն, 2000-ականներին՝ Իրեն Խանը։

Ամնեսթի ինթերնեյշնլը հանդես է գալիս մարդու իրավունքների ոտնահարման դեմ և կոչ է անում երկրներին հետևել միջազգային իրավունքին և ստանդարտներին։ Այն փորձում է հասարակական կարծիքի մոբիլիզացիայի միջոցով ճնշում գործադրել կառավարությունների վրա, որտեղ չարաշահումներ են տեղի ունենում[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.lobbyfacts.eu/datacard/amnesty-international-limited?rid=11063928073-34
  2. https://hdl.handle.net/10796/a1b2a48b-43ab-4e6c-b898-17fdc8d7e187
  3. https://hdl.handle.net/10796/7469e4a8-aeb3-47f0-9fae-237d42282538
  4. https://www.amnesty.org/en/get-involved/join/
  5. https://www.amnesty.be/amnesty/qui-sommes-nous
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1977/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. https://erasmusprijs.org/prijswinnaars/amnesty-international/
  9. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  10. «Who we are». Amnesty International. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  11. «Amnesty International's Statute». Amnesty International. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. Wong, Wendy (2012). Internal Affairs: How the Structure of NGOs Transforms Human Rights. Cornell University Press. էջ 84. doi:10.7591/j.cttq43kj (inactive 2024 թ․ հունվարի 31). ISBN 978-0-8014-5079-2. JSTOR 10.7591/j.cttq43kj.8.{{cite book}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2024 (link)
  13. Srivastava, Swati (2022), «Shadowing for Human Rights through Amnesty International», Hybrid Sovereignty in World Politics, Cambridge University Press, էջեր 185–228, doi:10.1017/9781009204453.007, ISBN 978-1-009-20445-3
  14. Benenson, Peter (1961 թ․ մայիսի 28). «The Forgotten Prisoners». The Observer. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.
  15. «The Nobel Peace Prize 1977 – Presentation Speech». Nobel Prize.
  16. «About Amnesty International». Amnesty International. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.