Ասպերգերի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպերգերի համախտանիշ
Riboflavin penicillinamide.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս աուտիզմ սպեկտրալ խանգարում[1]
Բուն պատճառ C97159[1]
Բժշկական մասնագիտություն հոգեբուժություն և նյարդաբանություն
ՀՄԴ-9 299.80
ՀՄԴ-10 F84.5
OMIM 608638, 300494, 300497, 608631, 608781 և 609954
Հիվանդությունների բազա 31268
MedlinePlus 001549
eMedicine 912296
MeSHID D020817
Disease Ontology DOID:0050432
NCI Thesaurus C97159[1]
Asperger syndrome Վիքիպահեստում

Ասպերգերի համախտանիշ տերմինը առաջարկվել է անգլիացի հոգեբույժ Լորնա Ուինգի (Lorna Wing) կողմից 1981 թվականին։ Համախտանիշը անվանվել է ավստրիացի հոգեբույժ և մանկաբույժ Հանս Ասպերգերի (Hans Asperger) պատվին, ով այս հիվանդության համար օգտագործել է «աուտիկական փսիխոպատիա» անվանումը։ Ասպերգերի համախտանիշը մեկն է հինգ ընդհանուր (պերվազիվ) աճի խանգարումներից, որին երբեմն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև (այսինքն աուտիզմ, որի ժամանակ գործունեության ունակությունը համեմատաբար պահպանված է)։ Ասպերգերի համախտանիշով հիվանդները հազվադեպ են հանդիպում և կողքից դիտողի համար, նման չեն մտավոր հետամնացների։ Որպես մինիմում նրանք ունենում են նորմալ, կամ բարձր ինտելեկտ, սակայն ոչ ստանդարտ կամ թույլ զարգացած սոցիալական ունակություններ։ Այդ պատճառով էլ, հաճախ նրանց էմոցիոնալ և սոցիալական աճը և ինտեգրացիան տեղի է ունենում սովորականից ավելի ուշ։

Աուտիզմով հիվանդներից շատերի մոտ, աճի հետամնացությունը նկատվում է շատ հեշտ։ Նրանք թողնում են «հետամնացի» տպավորություն, նույնիսկ եթե նրանց IQ-ի մակարդակը բարձր է միջինից։ Սակայն կան մարդիկ, ովքեր ըստ նմանության կարող են կոչվել աուտիկներ, սակայն չեն թողնում մտավոր հետամնացի տպավորություն, մարդիկ, որոնց առանձին գործողություններ կատարելու ունակությունները մեզ խիստ զարմացնում են, սակայ ն նրանք ունեն շփման, սոցիալական վարքագծի և պատկերացման դեֆիցիտ։ Նրանց վերբալ շփումը բավականաչափ զարգացած է՝ խանգարման հենց այս ձևն էլ նկարագրել է Հանս Ասպերգերը։

Ասպերգերի համախտանիշի համեմատաբար ավելի կարևոր և տարածված բնութագրիչները կարելի է բաժանել մի քանի լայն խմբերի՝ սոցիալական դժվարություններ՝ նեղ, սակայն ինտենսիվ հետաքրքրություններ, խոսքի և լեզվի տարօրինակություն։ Գոյություն ունեն այս համախտանիշի ուրիշ առանձնահատկություններ էլ, որոնք սակայն պարտադիր չեն համարվում նրա ախտորոշման համար։ Պետք է նշել, որ վերոնշյալը հիմնականում արտահայտում է Էտտվուդի, Գիլլբերգի և Ուինգի համոզմունքը, համախտանիշի ավելի կարևոր բնութագրերի մասին։

Ասպերգերի համախտանիշի դեպքում հանդիպող սոցիալական խանգարումները ավելի թույլ են քան ցածր ինտելեկտուալ զարգացմամբ աուտիզմի ժամանակ։ Խանգարման հիմնաքարերից է էգոցենտրիզմը և իրենց հասակակիցների հետ համագործակցելու ունակության կամ ցանկության բացակայությունը։ Բնորոշ են հանդիսանում սոցիալական միամտությունը, չափից դուրս ճշտությունը և շփոթմունքը, երբ անծանոթ մեծերը կամ երեխաները նկատողություն են անում։

Ասպերգերի համախտանիշով տառապողները չունեն սոցիալական փոխազդեցության ենթատեքստը տեսնելու կամ զգալու ունակություն, որի պատճառով նրանք կարող են, օրինակ՝ վիրավորել շրջապատին բառերով, չնայած, որ չէր էլ պատրաստվում ոչ-ոքի վիրավորել՝ ուղղակի նրանք չեն զգում տվյալ իրավիճակում թույլատրելի սահմանը։ Հաճախ նրանք չեն կարողանում հաղորդել իրենց էմոցիոնալ վիճակը։

Ոչ աուտիկները կարողանում են մեծ քանակի տեղեկատվություն ստանալ շրջապատող մարդկանց մտավոր և էմոցիոնալ վիճակի մասին, հիմնվելով շփման համատեկստ, դեմքի և մարմնի լեզվի արտահայտման վրա, սակայն Ասպերգերի համախտանիշով տառապողների մոտ այս ունակությունը զարգացած չէ։ Սրան երբեմն անվանում են "սոցիալական կուրություն"՝ սեփական ուղեղի մեջ ուրիշի գիտակցության մտքերի մոդելի կառուցման անկարողություն։ Նրանք չեն կարողանում գլխի ընկնել, թե ինչ ի նկատի ուներ մարդը, եթե նա ուղղակիորեն դա չի արտահայտել (այսինքն կարդալ «տողերի արանքում»)։ Սա ոչ թե այն պատճառով է, որ նրանք չեն կարողանում պատասխան գտնել, այլ այն պատճառով, որ չեն կարողանում ընտրություն կատարել հավանական պատասխանների միջև՝ «սոցիալական կուրությամբ» տառապող անձը, կամ չի կարողանում բավարար ինֆորմացիա հավաքել որ քայլ անի, կամ էլ չգիտի, թե ինչպես ներկայացնի հավաքած ինֆորմացիան։

Ասպերգերի համախտանիշով հիվանդները կույր են դիմացինի ժեստերի և խոսքի ելևէջների նկատմամբ, այդ պատճառով էլ ամեն ինչ ընկալում են այնպես, ինչպես ասված է՝ ուղակի։ Օրինակ՝. մարդը կարող է չզգալ ուրիշի մարմնական սահմանները, և կանգնել զրուցակցին չափից ավելի մոտ, «կախվելով» նրանից, որով էլ առաջացնելով դիմացինի մոտ նյարդայնություն։

Այս դժվարություններից բխող, նրանց մոտ լինում է, սեփական էմոցիաները «մարմնի լեզվով » և այլ ոչ վերբալ ձևերով արտահայտելու դժվարություն։ Նրանք նույնպիսի զգացողություններ են ունենում, ինչպես որ մարդկանցից շատերը, սակայն դիմացինի վրա թողնում են սառը, էմոցիաներից զուրկ մարդու տպավորություն։

Այս հիվանդներից շատերը խուսափում են ուղիղ աչքերի մեջ նայելուց, որովհետև դա էմոցիոնալ ծանրաբեռնում է նրանց, որոշներն էլ նայում են աչքերի մեջ ոչ էմոցիոնալ չռված հայացքով, որն դիմացինին բերում է դիսկոմֆորտի վիճակի։ Հայացքը հիմնականում անսովոր է։ Հենց ինքը՝ Ասպերգերը ընդգծում է հայացքի ֆիքսված բնույթը բացատրելով դա նրանով, որ նրանց ուրիշին նայելու հայացքի պահին աշխատում է ուղեղի այն մասը, որը սովորաբար ընդունում է անշունչ առարկաներից եկած տեսողական ազդակները։ Ժեստերը նույնպես կարող են համարյա բացակայել, կամ էլ ընդհակառակը՝ լինել չափազանցված և անտեղին։

Երբ Ասպերգերի համախտանիշով հիվանդը զբաղված է այն բանով, ինչը նրան հետաքրքրում է, նա դրանից բացի ոչինչ չի տեսնում և չի լսում։ Իրենց հետաքրքրություններից դուրս, նրանք սովորաբար բավականին ալարկոտ են։ Դպրոցական տարիներին, նրանցից շատերին ընկալում են որպես խելացի բայց չհասցնող, իրենց հետաքրքրությունների շրջանակներում իրենց հասակակիցներից բարձր ունակություններ ունեցող, բայց տնային առաջադրանքները կատարել միշտ ալարող (երբեմն նույնիսկ իրենց հետաքրքրությունների շրջանակներում)։ Մյուսները՝ ընդհակառակը, կարողանում են հոյակապ հասցնել բոլոր առարկաների մեջ և իրենց հասակակիցներից առաջ անցնելու բարձր մոտիվացիա են ունենում։ Հենց սա էլ բարդացնում է համախտանիշի ախտորոշումը։ Լուրջ դեպքերում, սոցիալական պրոբլեմների և նեղ հետաքրքրությունների համակցումը կարող է բերել ինքնորոշ վարքագծի, օրինակ՝ օտար մարդու հետ հանդիպելուց, նրանք փոխանակ ներկայանան, ինչպես ընդունված է, սկսում են իրենց որոշակի հետքրքրության մասին լայնարձակ մոնոլոգ ծավալել։ Սակայն մեծանալով, երբեմն նրանք հաղթահարում են իրենց ալարկոտությունը և մոտիվացիայի բացակայությունը ու նոր գործունեությունների և նոր մարդկանց նկատմամբ սկսում են համբերատարություն ցուցաբերել։ Նույնիսկ նրանք, ում հաջողվում է ընդգրկվել սոցիումի մեջ, շարունակում են իրենց սոցիալական դերի օտարութայն հետ կապված ճնշող անհարմարություն զգալ։

Ասպերգերի համախտանիշով մարդիկ հաճախ առանձնանում են խոսակցության պեդանտային ձևերով, ավելի կառուցվածքային լեզու օգտագործելով, քան դա պահանջում է իրավիճակը։ Այս համախտանիշով տառապող հինգամյա երեխան կարող է խոսել այն լեզվով, որը համապատասխանում է համալսարանական դասագրքին՝ հատկապես իր հետաքրքրությունների շրջանակներում։ Ասպերգերի լեզուն, չնայած իր հնաոճ բառերի և արտահայտությունների՝ քերականապես ճիշտ է։

Երեխայի խոսքի զարգացումը լինում է բացառապես վաղ, զարգանալով դանդաղ՝ Ասպերգերի համար բնորոշ կառուցվածքի հետ կապվածության և կյանքի նորմերի անփոփոխության պատճառով, կամ ընդհակառակը՝ ուշ, համեմատած քույրերի և եղբայրների հետ, որից հետո զարգանում է շատ արագ, այնպես, որ հինգ վեց տարեկանում, երկու դեպքում էլ խոսքը ունենում է ճիշտ, պեդանտիկ, ոչ ըստ տարիքի և հասուն մարդու խոսքին նմանվող բնույթ։ Հաճախ երեխան, հիշելով խոսքային շտամպներ, կարող է թվալ խոսակցությունը հասկացող։ Սակայն նրա համար շատ դժվար է կամ էլ անհնար դառնալ իսկական զրուցակից։ Խոսքի խանգարումներով զբաղվող մասնագետները սովորաբար անվանում են այս պրոբլեմների տեսակը՝ սեմանտիկ պրագմատիկ խանգարում տերմինով, ինչը նշանակում է, որ չնայած խոսքի փորձվածության նորմալ արտահայտմանը, առկա է իրական կյանքի պայմաններում, շփման համար լեզվի օգտագործման անունակություն։ Ձայնի տոնայնությունը կարող է խանգարված լինել (շատ ուժեղ, չափից ցածր), տեմպը՝ բարձրացված կամ ցածրացված։ Խոսքերը հաճախ արտահայտվում են չափից ավելի մոնոտոն և հավասար։

Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ չեն ընկալում այն չգրված սոցիալական օրենքները, ինչը մենք սովորում ենք փորձով։

Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանցից շատերը օգտագործում են սպեցիֆիկ բառեր, իրենց խոսքի մեջ ներառելով նոր ստեղծած կամ խոսակցական լեզվի իմացածից և որտեղից դա առաջացել է այդ հին արմատների համակցությունից առաջացած բառեր և բառերի անսովոր համակցություններ։ Նրանք իրենց մեջ կարող են զարգացնել հումորի կամ գիրք գրելու հազվադեպ տաղանդներ։

Ասպերգերի համախտանիշ ունեցող որոշ մարդիկ տառապում են տարբեր աստիճանի գերբեռնվածություններից և կարող են հիվանդագին զգայունություն ցուցաբերել բարձր ձայների և ուժեղ հոտերի նկատմամբ, կամ չսիրել, երբ իրենց դիպչում են, օրինակ՝ որոշ երեխաներ լուրջ դիմադրում են, երբ որևէ մեկը ուզում է շոյել նրանց գլուխը, կամ մազերը խառնշտել։ Այսպիսի սենսորայի գերբեռնվածությունը կարող է սրացնել խնդիրները, որոնց հետ նրանք հանդիպում են դպրոցում՝ որտեղ աղմուկի մակարդակը կարող է նրանց համար անտանելի թվալ։

Ասպերգերի համախտանիշ ունեցող երեխաները ցուցադրում են իրենց տարիքի համար ոչ բնորոշ ունակություններ՝ լեզուների, կարդալու, մաթեմատիկայի, տարածական մտածելակերպի, երաժշտության բնագավառներում, որը երբեմն հասնում է« հանճարեղության» աստիճանի։ Սակայն, ինչպես արդեն նկատել էինք, դա կարող է հավասարակաշռվել ուրիշ բնագավառներում զարգացման նկատելի ուշացումներով։ Այստեղ նշանակություն կարող է ունենալ այն փաստը, որ սոցիալական համաձայնություններից մեկը, որը ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ անտեսում են՝ դա հեղինակություններ հարգելն է։ Ասպերգերի համախտանիշ ունեցող աշակերտը, կարող է հարգանք չցուցաբերել ուսուցչի նկատմամբ, մինչև չորոշի, որ նա դա վաստակել է։ Այսպիսի վերաբերմունքը, ուսուցիչներից շատերը կամ չեն հասկանա, կամ էլ նրա համար լուրջ բացառություն կանեն։ Ինչպես շատ հանճարեղ երեխաներ, այնպես էլ ասպերգերի համախտանիշ ունեցողները կարող են ուսուցիչների կողմից համարվել «պրոբլեմային» կամ «չառաջադիմող»: Երեխայի չափից ավելի փոքր համբերատարությունը և մոտիվացիան այն բանի նկատմամբ, ինչը նա ընկալում է որպես միապաղաղ և աննշան խնդիր (տնային աշխատանքի նման), կարող է հեշտությամբ նրան հիասթափեցնել։ Ուսուցիչը նույնիսկ կարող է երեխային համարել մեծամիտ, հիշաչար և չենթարկվող։ Իսկ նույն այդ ժամանակ, երեխան լուռ նստած աշակերտական նստարանի առջև, իրեն հիասթափված և առանց պատճառի նեղացված է զգում, և հաճախ չի իմանում, թե ինչպես արտահայտի այդ զգացմունքները։

Ասպերգերի համախտանիշը չի դատապարտում մարդուն դժբախտ կյանքի։ Ասպերգերի համախտանիշին բնորոշ ինտենսիվ կենտրոնացումը և խնդիրը տրամաբանությամբ լուծելու տենդենցը, հաճախ այդ մարդկանց տալիս են, իրենց հետաքրքրությունների շրջանակներում, ունակությունների բարձր մակարդակ։ Երբ այդ հատուկ հետաքրքրությունները համընկնում են մատերիալ կամ սոցիալ օգտավետ խնդրի հետ, հաճախ այս մարդիկ կարողանում են ապրել լիության մեջ։ Մավաշինությամբ կլանված երեխան կարող է մեծանալ և դառնալ հաջողակ նավերի հյուծն։

Մյուս կողմից, ասպերգերի համախտանիշով մարդկանցից շատերը, կարող են չափից դուրս սուր վերապրել իրենց ամենօրյա ծեսերի խախտումը կամ իրենց հատուկ հետաքրքրությունները արտահայտելու անհնարությունը։ Օրինակ՝ ասպերգերի համախտանիշ ունեցող երեխան կարող է, իր երիտասարդ տարիքին համեմատ լինել հանճարեղ գրող, և հաճույքով աշխատել իր գրած պատմվածքների վրա՝ դասերի ընթացքում։ Իսկ ուսուցիչը կարող է պնդել, որ դրա փոխարեն նա ուշադիր լինի դասի ընթացքի նկատմամբ կամ աշխատի տրված առաջադրանքի վրա։ Ոչ աուտիկ երեխան, նման պայմաններում կարող է մի քիչ տրամադրության անկում ունենալ, բայց ամեն դեպքում կհետևի ուսուցչի ասածին։ Ասպերգերի համախտանիշ ունեցող երեխայի համար, այս փորձությունը կարող է դառնալ չափազանց տրավմատիկ, իսկ հակազդումը՝ զարմացնի ուսուցչին և դասարանի մյուս աշակերտներին։ Սովորաբար, իր մեջ պարփակված երեխան հանկարծ սկսում է, իրավիճակին անհամապատասխան չափերի չարանալ կամ տխրել։ Այդ պահին, երեխայի արարքի քննադատությունը (օրինակ՝ գնահատականը, որպես անհասուն կամ անհարգալից), կարող է լուրջ վնաս հասցնել նրա արժանապատվությանը, ինչը առանց այն էլ շատ փխրուն էր։

Չնայած, որ ասպերգերի համախտանիշով մարդկանցից շատերը, իրենց կյանքի ընթացքում չեն հասնում այն բանին, ինչը սովորաբար համարվում է «հաջողություն հասարակության մեջ» և նրանցից շատերը ամբողջ կյանքում միայնակ են մնում, նրանք լիովին կարող են հասկացվել այլ մարդկանց կողմից և նրանց հետ մտերիմ հարաբերություններ ստեղծել։ Շատ աուտիստիկ մարդիկ՝ երեխաներ ունեն, և այդ երեխաների մոտ պարտադիր չէ, որ աուտիստիկ սպեկտրի համախտանիշ լինի։ Նույն ձևով, ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանցից շատերը նկատում են իրենց դժվարությունները և փորձում են հարմարվել, առանց համախտանիշի մարդկանց հետ կյանքին, նույնիսկ եթե նրանք կյանքում չեն լսել "Ասպերգերի համախտանիշ" տերմինը կամ համարում են, որ դա իրենց չի վերաբերվում։ Ասպերգերի համախտանիշ ունեցող երեխան կարող է ինքնադիսցիպլինայի և մարզումների շնորհիվ դառնալ հասուն մարդ, ով թեկուզ և տառապում է այդ համախտանիշով, սակայն ընդունակ է նորմալ փոխհարաբերությունների մեջ մտնել ուրիշների հետ։ Սակայն դանդաղացված սոցիալական զարգացման պատճառով, ասպերգերի համախտանիշ ունեցող մարդիկ, կարող են երբեմն իրենց ավելի կոմֆորտ զգալ այն մարդկանց հետ, ովքեր նրանցից մի քիչ ավելի երիտասարդ են։

Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց կարևոր պրոբլեմներից մեկը այն է, որ շրջապատում չեն հասկանում իրենց յուրահատկությունները և ընկալում են դրանք որպես "աննորմալություն", "տարօրինակություն" և "ալարկոտություն": Խնդիրը նրանում է, որ նրանցից սպասում են նույն ստանդարտները և վարքագծերը, ինչ մարդկանցից շատերից և դրա հետևանքով, աուտիկ սպեկտրի մարդիկ նույնպես, իրենք իրենց ներկայացնում են ոչ ադեկվատ պահանջներ։ Կարևոր է հասկանալ, որ մարդը կարող է լինել տաղանդավոր և հաջողակ մի բնագավառում, իսկ մյուսում լինել ոչ կոմպետենտ՝ նույնիսկ եթե այդ մյուսը, այնպիսի հասարակ բան է, ինչպես հեռախոսազրույցը։ Ընդհանուր առմամբ, սա պետք է հասկանալ բոլոր մարդկանց դեպքում՝ մենք չափազանցեցնում ենք մեր նմանությունը և հաճախ չենք նկատում կամ էլ դիսկրիմինացիայի ենք ենթարկում մեզանից տարբեր մարդկանց։ Սա միայն ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց չի վերաբերվում։

Ասպերգերի համախտանիշը նկարագրված է DSM-IV-ի (հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրության տեղեկատու) 299.80 գլխում որպես՝

1. Սոցիալական փոխհարաբերությունների որակային բարդություններ, արտահայտված հետևյալ դետալներից գոնե երկուսով՝

  • Սոցիալական փոխհարաբերությունների կարգավորման համար հետևյալ ոչ խոսքային վարքի նյուանսներից շատերի նկատելի խանգարումներ, ինչպիսիք են՝ աչքերի մեջ նայելը, դեմքի արտահայտությունները, մարմինը (կանգնվացքը) և ժեստերը։
  • Հասակակիցների հետ հարաբերությունների զարգացման անհաջողություն մինչև զարգացմանը չհամապատասխանող մակարդակ։
  • Ուրիշ մարդկանց հետ ուրախության, հետաքրքրության կամ ցուցանիշները կիսելու սպոնտան ձգտման բացակայություն (օրինակ՝ ուրիշ մարդկանց ցույց չտալով, չբերելով և հետաքրքիր բանը չմատնանշելով)։
  • Սոցիալական և Էմոցիոնալ փոխադարձության բացակայություն։

2. Սահմանափակ, կրկնվող և կարծրատիպային վարքի շաբլոններ, հետաքրքրություններ և գործողություններ, որոնք ցուցադրվում են հետևյալ ձևերից գոնե մեկով՝

  • Կլանված զբաղվելը մեկ կամ մի քանի կարծրատիպային և սահմանափակ հետաքրքրությունների համալիրով, ինչը աննորմալ է կամ ինտենսիվությամբ, կամ էլ կենտրոնացվածությամբ։
  • Կոնկրետ ամենօրյա գործողություններին և ծեսերին, ոչ ճկուն, ակնհայտ հետևվում։
  • Կարծրատիպային և կրկնվող մոտոր շարժումներ (mannerisms) (օրինակ՝ ծափեր կամ ձեռքի մատերի պտտում, կամ էլ ամբողջ մարմնով արվող բարդ շարժումներ)։
  • Դետալների կամ առարկաների նկատմամբ ցուցաբերած խիստ հետաքրքրություն։

3. Այս խանգարումը բերում է կլինիկական նշանակալի թերությունների, սոցիալական, մասնագիտական և գործունեության այլ կարևոր սֆերաներում

4. Բացակայում է, կլինիկապես նշանակալի, խոսքի զարգացման ընդհանուր ուշացմումը (այսինքն, առանձին բառեր օգտագործվում են արդեն երկու տարեկան հասակում, իսկ կապակցված ֆրազաներ՝ երեք տարեկան հասակում)։

5. Բացակայում է, կլինիկապես նշանակալի, իմացական ոլորտի զարգացման կամ ինքնասպասարկման փորձառության՝ տարիքին համապատասխան, ադապտիվ վարքագծի (բացառապես սոցիալական փոխհարաբերություններ) և մանկությունում, սոցիալական միջավայրով հետաքրքրասիրության ուշացմումը։

6. Չեն բավարարվում շիզոֆրենիայի կամ զարգացման այլ կոնկրետ ընդհանուր խաթարումների չափանիշները։

Եկեք ծանոթանանք "DSM cautionary statement"-ի հետ. Այս տեղեկատույում ներկայացված չափանիշները ենթակա են քնաադատության իրենց ոչ ճշգրտության և սուբյեկտիվիզմի համար։ Վիճակը, որ մի հոգեբանը կարող է որոշել որպես "զգալի խանգարում", մյուսի կողմից կարող է որոշվել որպես "աննշան":

Ասպերգերի համախտանիշի տեղեկատուի մեջ, Քրիստոֆեր Գիլլբերգը, (Christopher Gillberg: A Guide to Asperger Syndrome, Cambridge: Cambridge University Press, 2002), նույնպես քննադատում է "առանց էական ուշացման" արտահայտությունը և ուրիշ այլ արտահայտություններ։ Նա հիմնավորում է, որ այդ դարձվածքները խոսում են համախտանիշի ոչ ճիշտ ընկալման և նրա հեշտացման մասին։ Նա պնդում է, որ չնայած, որ կարող է առկա լինել լեզվական որոշ ոլորտների էական ուշացում, դա հաճախ համակցվում է լեզվի հետ կապված ուրիշ ոլորտներում, բարձր ֆունկցիոնալությամբ և հիմնավորում է, որ այդ համակցումը, միայն մակերեսայնորեն հիշեցնում է, իսկ իրականում շատ տարբեր է լեզվի նորմալ զարգացումից և ադապտիվ վարքագծից։

Կապված DSM-ում համեմատաբար վերջերս հայտնվելու և կարծիքների լուրջ հակասությունների հետ՝ օրինակ Գիլլբերգի կարծիքը, գոյություն ունի մինիմում 3 ուրիշ մի քիչ այլ կերպի չափանիշներ, որը օգտագործվում է պրակտիկայում։ Դրանցից մեկը՝ հենց Գիլլբերգի և իր կնոջ աշխատությունն է, որը խորհուրդ է տալիս նաև Էտտվուդը։ Համեմատած ուրիշ բնորոշումների հետ, այս բնորոշումը ընդգծում է այն լինգվիստիկ դետալները, որոնք չեն հիշատակվել DSM-IV-ում։ Եվս մի բնութագիր - դա մի խումբ կանադացի հետազոտողների աշխատանքն է, որը հաճախ անվանում են "Szatmari-ի սահմանում", ի պատիվ այն հրապարակումը առաջինը ստորագրող հեղինակի, որում այդ չափանիշները առաջին անգամ լույս տեսան։ Այս երկու սահմանումներն էլ հրատարակվել են 1989 թվականին։ Երրորդ սահմանումը՝ ICD-10-ն է, որում արած չափորոշիչները շատ նման են DSM-IV-ում արածներին, և Գիլլբերգը այն քննադատում է նույնկերպով ինչպես DSM-IV-ի տարբերակը։

Այսօր փորձագետները ընդհանրապես համարում են, որ գոյություն չունի մի հոգեբուժական վիճակ՝ աուտիզմ անվանումով։ Դրա փոխարեն կան աուտիստիկ խանգարումների լայն սպեկտր և աուտիզմի տարբեր ձևեր, այդ սպեկտրում զբաղեցնում եեն տարբեր դիրքեր։ Սակայն աուտիստիկական համախմբման շրջանակներում, այս՝ "սպեկտրի" հասկացությունը, լուրջ կասկածների է ենթարկվում։ Եթե զարգացման մեջ տարբերությունները - բացառապես հմտությունների դիֆֆերենցացված ձեռք բերման մեջ է, ապա տարբերակումը՝ տարբեր "ծանրության աստիճանների", կարող է բերել վտանգավոր մոլորության։ Ինդիոիդուումը կարող է ենթարկվել անիրական սպասումների կամ նույնիսկ նա կարող է մերժվել, կյանքի համար անհրաժեշտ ծառայությունների մեջ, բացառապես հիմնվելով շատ մակերեսային դիտարկումների վրա, որն արել են ուրիշները այդ համախումբի շրջանակներում։

1940-ական թվականներին, Լեո Կանները (Leo Kanner) և Հանս Ասպերգերը, իրարից անկախ աշխատելով՝ մեկը ԱՄՆ-ում, մյուսը՝ Ավստրիայում, իր իմաստով նույնականացրեցին միանման պոպուլյացիա, չնայած, որ Ասպերգերի խումբը ավելի "սոցիալապես ֆունկցիոնալ" էր քան Կանների խումբը։ Որոշ երեխաներ, ում Կանները նույնականացրել էր որպես աուտիտիկ, այսօր կարող էին ստանալ, ասպերգերի համախտանիշ ախտորոշումը, և հակառակը։ Ասել, որ "Կանների աուտիկ երեխան"՝ դա երեխա է, ով նստած օրորվում է - սխալ է։ Կանների ուսումնասիրման սուբյեկտները, սպեկտրի բոլոր մասերից էին։

Կանների աուտիզմը, ավանդաբար բնութագրվում է իմացական և կոմմունիկատիվ ոլորտների զգալի թերություններով, ներառած խոսքի ուշացումները կամ բացակայությունը։ Հաճախ ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ նորմալ չեն գործում։ Ասպերգերի համախտանիշ ունեցող ինդիվիդուումները, մյուս կողմից, խոսքի ուշացումներ չեն ցուցաբերում։ Սա ավելի չերեվացող խանգարումներ են, և դրանք ունեցող ինդիվիդուումները, հաճախ ուղղակի էքսցենտրիկ մարդու տպավորություն են թողնում։

Հետազոտողները ուզում են հասկանալ, թե ինչպես կիսեն այս սպեկտրը։ Կան շատ և բազմազան բաժանարար գծեր, օրինակ աուտիկները, ովքեր կարող են խոսել, նրանց դեմ, ովքեր չեն կարող խոսել։ Նոպաներով և աննոպա աուտիկները, "կարծրատիպային վարքագիծի" մեծ քանակ չունեցող և ունեցող աուտիկները և այլն։

Աուտիստիկական խանգարումների սպեկտրը դժվար է դասակարգել նաև այս կամ այն գենետիկական նախանշաններով։ Դեռևս չի գտնվել աուտիզմ առաջացնող գեն։ Հիմա ավելի շատ հետազոտվում է առանձին ախտանիշների, որոշակի մուտացիաների հետ կոռելյացիայի հարցը։ Արդեն բացահայտվել են բազմաթիվ գեներ, որոնց մուտացիան կարող էր բերել աուտիզմի։ Մակրոսկոպիկ մուտացիաներ հանդիպում են աուտիզմի 1-2 % դեպքերում և 10 % դեպքերում գրանցվում են մանր մուտացիաներ՝ գեների դուպլիկացիաներ կամ դելեցիաներ։

Որոշ բժիշկներ համոզված են, որ կոմմունիկացիոն և/կամ իմացական թերությունները այնքան կարևոր են աուտիզմի կոնցեպցիայի համար, որ նրանք նախընտրում են համարել ասպերգերի համախտանիշը առանձին, աուտիզմից տարբեր վիճակ։ Սա փոքրամասնության կարծիք է։ Յուտա Ֆրիտը (Uta Frith, Կանների աուտիզմի վաղ հետազոտողներից), գրել է, որ Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդկանց մոտ կա ավազահատիկից շատ մեծ աուտիզմ։ Ուրիշները՝ Լորնա Ուինգը և Թոնի Էտտվուդը, կիսում են Ֆրիտի կարծիքը։ Դոկտոր Սալլի Օզոնովը (Sally Ozonoff)՝ Davis’s MIND institute Կալիֆորնիայի համալսարանից, պնդում է, որ չպետք է բաժանող գիծ լինի "բարձրֆունկցիոնալ" աուտիզմի և Ասպերգերի համախտանիշի միջև, և որ այն փաստը, որ որոշ անձինք մինչև չմեծանան չեն սկսում խոսել, պատճառ չէ, որ բաժանենք երկու խմբի, քանի որ երկուսն էլ միանման մոտեցում են պահանջում։

Ասպերգերի համախտանիշի առաջացման հնարավոր պատճառների և ծագման մասին հարցերը՝ ամենաքննարկվող տաք վեճերի թեման է։ Այսօր, մեծամասնության կարծիքով, Ասպերգերի համախտանիշի առաջացման պատճառը՝ նույնն է, ինչ աուտիզմի դեպքում։ Որոշ մարդիկ սակայն դրա հետ համաձայն չեն և հիմնավորում են այսպես՝ Ասպերգերի համախտանիշին և աուտիզմին բերում են տարբեր բաներ։

Աուտիզմի (և հետևաբար ինչպես շատերը համոզված են Ասպերգերի համախտանիշի) ծագման վերաբերյալ բազմաթիվ բազմաթիվ մրցակից տեսությունների շարքում են՝ Պիտսբուրգի համալսարանի և Carnegie Mellon համալսարանի իմացության ոլորտի հետազոտողների կողմից առաջադրված չկապակցվածության տեսությունը, սահմանային տղամարդկային ուղեղի՝ Սիմոն Բարոն-Կոհենի (Simon Baron-Cohen) տեսությունը, նախա-աշխատող աուտիզմի տեսությունը, սոցիալական կոնստրուկցիայի և գենետիկայի տեսությունը։

Որոշ տեսություններ, ավելի շատ փաստարկներ են բերում ասպերգերի համախտանիշի օգտին, քան աուտիզմի։ Երբեմն հիմնավորվում է, որ որոշ կոնկրետ տեսություններ ավելի նշանակալի դեր են խաղում Ասպերգերի համախտանիշի ժամանակ, ինչպես օրինակ՝ սոցիալական կոնստրուկցիայի և գենետիկայի տեսությունը։ Սակայն սա զգալի տարաձայնությունների առիթ է։

Ասպերգերի համախտանիշի ախտորոշումների քանակի մեծանալու հետ զուգընթաց, նրա պատկերը տեղափոխվում է սովորական հիվանդության պատկերից դեպի համախտանիշի ավելի բարդ ընկալում՝ իր արժանիքներով և թերություններով։ Դա կապված է նաև նրա հետ, որ կան, Ասպերգերի համախտանիշով կամ աուտիզմով հիվանդ հասուն մարդիկ, ովքեր կարողացել են իրենց իմացությունների ոլորտում դառնալ բավականին հաջողակ, ինչը հնարավոր է, որ ուղղակիորեն կապված է, համախտանիշով որոշված նրանց ինտելեկտի տրվածության, միջինից բարձր ընդունակությունների և մոտիվացիայի հետ։ Օրինակ՝ Ասպերգերի համախտանիշ ունեցող հայտնի մարդիկ են - Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Վերնոն Սմիթը (Vernon Smith), դոկտոր Թէմփլ Գրանդին (Temple Grandin), ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը (Steven Spielberg), կոմիկ դերասան Դէն Էկրոյդը (Dan Aykroyd) և ավստրալացի ռոք երաժիշտ Կրեյգ Նիկոլսը (The Vines խմբի լիդերը)։

Վերջերս որոշ հետազոտողներ, մասնավորապես Սիմոն Բարոն-Կոհենը և Իոան Ջեյմսը, հայտարարեցին, որ անցյալի այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին են Ալբերտ Էնշտեյնը և Իսահակ Նյուտոնը, նույնպես ունեցել են Ասպերգերի համախտանիշ, որովհետև նրանք ցոցաբերել են վարքային որոշ նմանատիպ ուղղվածություն, այնպիսին, ինչպիսին է մի թեմայի նկատմամբ կամ սոցիալական պրոբլեմի նկատմամբ ինտենսիվ հետաքրքրություն, ինչը բնորոշ է Ասպերգերի համախտանիշին։ Վերոհիշյալ Գիլբերգի գրքի գլուխներից մեկը նվիրված է դրան, իր մեջ ներկրեւմ է փիլիսոփա Լյուդվիգ Վիտտգենշտեյնի (Ludwig Wittgenstein) դեպքը, և վերջանում է այն հետևությամբ, որ նրա վարքագիծը բավարարում է Ասպերգերի համախտանիշի չափանիշներին։ Բնական է, որ մարդու կյանքի ընթացքում ախտորոշման բացակայությունը չի ենթադրում, որ ախտորոշելու բան չկա, հատկապես եթեե հաշվի առնենք, որ այն ժամանակ, համախտանիշի մասին չկաին լայն տարածված գիտելիքներ (ինչպես հաճախ լինում է Ասպերգերի համախտանիշի դեպքում, որը վերջերս լայն տարածում է գտել հոգեբույժական շրջաններում)։ Սակայն այսպիսի հետմահու ախտորոշումները մնում են վիճելի։

Հայտնի մարդկանց մոտ ենթադրյալ աուտիստիկ սպեկտրի խանգարումների մասին արգումենտները փոխվում են տարբեր մարդկանց դեպքերում։ Որոշ մարդիկ պնդում են, որ Ալբերտ Էյնշտեյնի (ենթադրյալ աուտիկներից ամենահիշատակվողը) դեպքում, նա ուշ է խոսել, եղել է միայնակ երեխա, դաժան իսթերիկաներ է սարքել, անձայն կրկնել է ավելի վաղ ասված նախադասությունները և հասուն տարիքում կարիք ուներ, որ իր կանայք ծնողի դեր տանեն՝ սրանք աուտիստիկ անձի կարծրատիպային գործոններն են։ Իսահակ Նյուտոնը կակազում էր և էպիլեպսիայով էր տառապում։ Ասպերգերի համախտանիշի այս ենթադրյալ պատմական դեպքերից շատերը կարող էին բավականին փափուկ լինել (չարտահայտված), բայց որոշ վատատեսներ պնդում են, որ այս դեպքերում երևում են միայն աուտիզմի որոշ գծեր և դա բավարար չէ աուտիստիկ սպեկտր ախտորոշելու համար։ Եվ վերջապես, պատմական ախտորոշման որոշ քննադատներ պնդում են, որ ոչ կենդանի մարդուն ախտորոշելն ուղղակի հնարավոր չէ և այդ պատճառով էլ հնարավոր չէ պնդել, որ պատմական դեմքերից որևէ մեկի մոտ եղել է Ասպերգերի համախտանիշ։

Այս բոլոր ենթադրությունները կարող են ուղղակի, աուտիզմով մարդկանց վարքագծի նմուշի ստեղծման (դերային մոդել, նմանակելու օբյեկտ) փորձեր լինել և այն բանի ցուցադրման, որ նրանք կարող են կոնստրուկտիվ բաներ անել և հասարակության մեջ ներդրում ունենալ։ Այսպիսի ենթադրյալ ախտորոշումները հաճախ օգտագործվում են աուտիզմով մարդկանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների կողմից, որպեսզի ապացուցեն, որ աուտիզմի բուժումը, կորուստ կլիներ հասարակության համար։ Սակայն նույն բանի համար պայքարողներից որոշներին, այս արգումենտները դուր չեն գալիս, որովհետև նրանք կարծում են, որ աուտիզմով մարդիկ պետք է գնահատեն իրենց ունիկալությունը, նույնիսկ եթե նրանք չեն էլ ուզում կազդուրված լինել, անկախ այն բանից, թե Էնշտեյնի նման մարդիկ աուտիստիկ են եղել, թե ոչ։

Արտաքին տեսքի և գործունեության փաստերի որոշ յուրահատկություններ խոսում են այն մասին, որ Ջոն Կարմակը նույնպես, կամ Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդ է, կամ ունի նման բնույթի ոչ ստանդարտ անձի տիպ։

Աուտիստիկ ինդիվիդումների կողմից ենթադրյալ ներդրում է կատարվել հասարակություն՝ աուտիստիկ սպեկտրի խանգարումների ընկալելը, որպես բարդ համախտանիշներ այլ ոչ հիվանդություն, որը պետք է բուժվի։ Այս հայցքի կողմնակիցները հերքում են այն մոտեցումը, որ գոյություն ունի գլխուղեղի իդեալական կոնֆիգուրացիա և որ "նորմայից" կամայական շեղումը պետք է համարել պաթոլոգիական։ Նրանք համբերատարություն են պահանջում այն բանի նկատմամբ, որ իրենց անվանում են "նեյրոբազմազանություն", նույն ձևով, ինչպես գեյերը և լեսբիանները պահանջում էին համբերատարություն իրենց նկատմամբ։ Այս հայացքները ընկած են "autistic rights и autistic pride" շարժման հիմքում։

Ֆանտաստիկայի սիրահարների շրջանում տարածված է այն վիճելի տեսությունը, որ նրանց սուբկուլտուրայի առանձնահատուկ նշաններից շատերը կարելի է բացատրել նրանով, որ նրանցից շատերը ունեն Ասպերգերի համախտանիշ։ Դրան գումարած, Wired ամսագրում, "տարօրինակների համախտանիշը" (The Geek Syndrome) վերնագրի տակ ենթադրված է, որ Ասպերգերի համախտանիշը ավելի տարածված է Սիլիկոնային հարթավայրում, որը համարվում է երկրային դրախտ՝ համակարգչային գիտնականների և մաթեմատիկների համար։ Ինչը թույլ տվեց զարգանալու երկարակյաց մի իդեաի, որը պուլյարիզացվեց պերիոդիկ հրատարակումների շնորհիվ, որ "Տարօրինակների համախտանիշը" նույնն է ինչ Ասպերգերի համախտանիշը և առաջացրեց վաղաժամ ախտորոշումների մի տարափ։ Մասնավորապես այն բանի պատճառով, որ հոդվածը տպագրված էր Սիմոն Բարոն-Կոհենի, աուտիստիկ սպեկտրի ինդեքսի թեստի 50 հարցերի հետ միասին։ Ասպերգերի համախտանիշ ունեցող որոշ մարդկանց նման, տարօրինակները (geeks), կարող են ցուցաբերել ծայրահեղ արհեստավարժ կամ պատահական հետաքրքրություն համակարգիչների, գիտության, ճարտարագիտության և դրանց ուղեկցող բաների նկատմամբ, կարող են ինտրովերտ լինել, կամ էլ, կյանքի ուրիշ ոլորտներից նախապատվությունը տալ աշխատանքին։ Սակայն դեռևս ոչ մեկը չի փորձել որոշել, թե արդյոք "տարօրինակների համախտանիշը" կապ ունի աուտիզմի հետ, թե դա ուղղակի անձի տիպի մի սովորական տարբերակ է, որը չի հանդիսանում աուտիստիկ սպեկտրի մաս։

Որոշ մարդիկ, ներառյալ Ասպերգերի համախտանիշ ախտորոշում ունեցողներ, փաստարկում են, որ այս համախտանիշը՝ սոցիալական կոնստրուկցիա է։ Աուտիզմի ուսումնասիրման կենտրոնից՝ պրոֆեսոր Սիմոն Բարոն-Կոհենը, գիրք է գրել, որում փաստարկներ է բերում, որ Ասպերգերի համախտանիշը՝ դա ծայրահեղ աստիճանն է այն բանի, ինչով տղամարդու ուղեղը տարբերվում է կնոջ ուղեղից։ Նա ասում է, որ ընդհանուր առմամբ, տղամարդիկ ավելի մեծ հակում ունեն համակարգելու, քան կանայք, իսկ կանայք ավելի ընդունակ են կարկցելու քան տղամարդիկ (Baron-Cohen, 2003)։ Ցիտվում է հենց Հանս Ասպերգերի ֆրազը, ով իր հիվանդների մասին ասում էր, որ նրանք օժտված են "ինտելլեկտի տղամարդկային ձևի էքստրեմալ վերսիայով": Տղամարու և կնոջ ինտելլեկտների հակադրման սկզբունքը սակայն՝ վիճելի է, և չնայած որ 2005 թվականին, բիոդետերմինիզմի տեսությունը տարածված էր հոգեբանության և սոցիոլոգիայի հետազոտողների շրջանում, դա մնաց որպես տեսություն այլ ոչ ապացուցված փաստ։

Եվս մի առարկություն, որը հակադրվում է այս հայացքին, դա նա է, որ չնայած որ Ասպերգերի համախտանիշը ավելի տարածված է տղամարդկանց մոտ, քան կանանց, կանայք, ովքեր ունեն Ասպերգերի համախտանիշ պարտադիր չէ, որ ունենան "տղամարդկային անձնավորում", իսկ նրանցից որոշները կարող են բացարձակ հետաքրքրություն ցուցաբերել "կանացի" կամ "աջ կիսագնդային" բաների նկատմամբ՝ արվեստ, պարեր։ Սակայն վերադառնալով, ասենք, որ այն ինչ անվանում ենք "տղամարդկային անձնավորում", հավանական է, որ այն չէ, ինչ ի նկատի ուներ Բարոն-Կոհենը, ասելով տղամարդու ինտելլեկտի մասին։ Արվեստի և արտիստիզմի մեջ առաջխաղացումը կարող են համարվել կանացի, միայն շնորհիվ որոշակի սոցիալական պայմանների։ Այն, որ արվեստը կամ պարերը, որոշ մարդկանց կողմից ընկալվում են որպես կանացի զբաղմունքներ, ակնհայտորեն չի նշանակում, որ հիվանդի հետաքրքրությունը դրանց նկատմամբ մոտիվացվում է կամ ուղղվում է չհամակարգված (ենթադրաբար "կանացիորեն", ըստ Բարոն-Կոհենի աշխատության) ուղեղի կառուցվածքի շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]