Մորֆոլոգիական անալիզ
Արտաքին տեսք
Մորֆոլոգիական անալիզ, երկրակեղևի նորագույն շարժումների բնույթը և զարգացման պատմությունը որոշելու մեթոդ՝ հիմնված արտածին պրոցեսների և ժամանակակից գեոմորֆոլոգիական կառուցվածքի ուսումնասիրման վրա։ Մեթոդի հիմքում ընկած է ռելիեֆի ձևավորման մասին պատկերացումը ներծին և արտածին ուժերի անընդհատ փոխազդեցության ընթացքում։ Առաջարկել է Վ․ Պենկը, 1924 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 58)։ |