Սմբակավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սև ձի

Սմբակավորներ (Ungulata), կաթնասուն կենդանիների վերնակարգ։

Ընդգրկում է 5 կարգ՝

1. միասմբակավորներ, 2․ երկսմբակավորներ, 3․ կնճիթավորներ, 4․ սիրեններ, 5․ դամաններ։

Սմբակավորների մեծամասնությունն ունի սմբակներ։ Մարմնի չափերը տատանվում են նապաստակի մեծությունից (դամաններ) մինչև փղերը։ Բուսակեր են, հազվադեպ՝ ամենակեր։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից (Ավստրալիա տարվել են), ինչպես նաև որոշ ծովերի առափնյա ջրերում (սիրեններ)։ Ծագել են նախնադարյան սմբակավոր կոնդիլարթրներից։ Բազմաթիվ սմբակավորներ արդյունագործության օբյեկտ են։ Սմբակավորներ վերնակարգին են պատկանում ամենաարժեքավոր ընտանի կենդանիները՝ ձիերը, եղջերավոր անասունները, խոզերը, ուղտերը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 451 CC-BY-SA-icon-80x15.png