Կնճիթավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կնճիթավորներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կնճիթավորներ
Լատիներեն անվանում
Proboscidea


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180674
NCBI 9779
EOL 1643

Կնճիթավորներ (լատիներեն՝ Proboscidea), կաթնասունների կարգ։ Հնագույն ներկայացուցիչները համեմատաբար փոքր են եղել, իսկ այժմ ցամաքային ամենախոշոր կենդանիներն են։

Կմախքի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջավորությունները երկար են, սյունանման և ունեն 5 մատներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ քիչ շարժունակ։ Խիստ գերաճած վերին շրթունքը քթի հետ միանալով առաջացրել է շարժական կնճիթ, որը հնագույն տեսակների մոտ կարճ է եղել, առանձին տեսակներինը հավանաբար բացակայել է։ Ժանիքներ չունեն։ Կտրիչներից երկուսը ձևափոխվել, երկարել են և անընդհատ աճում են (ոչ ճիշտ կերպով ժանիքներ են կոչվում)։

Փղի կնճիթը

Աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնճիթավորները հայտնի են Աֆրիկայից, հետագայում տարաբնակեցվել են Եվրասիայում, Ամերիկայում։ Ներկայումս տարածված են միայն Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Մեծ մասն ապրել է արևադարձային խոնավ անտառներում, որոշ տեսակներ կիսաջրյա կյանք են վարել։ Միայն փղերը հարմարված են տարբեր միջավայրերում (անտառ, անտառատափաստան, տափաստան, տունդրա) ապրելու։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 3 ենթակարգ, որից 2-ը իսպառ անհետացել են։ Կնճիթավորների մնացորդներ հայտնաբերված են նաև Հայաստանում՝ Գյումրիի շրջակայքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png