Սոկոտրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սոկոտրա
արաբ․՝ سقطرى ‎‎

Սոկոտրա
12° հս․. լ. 53° ավ. ե.HGЯO
Տեղագրություն Ադենի ծոց
Երկիր Եմեն Եմեն
Վարչատարածքային բաժանում Սոկոտրա մուհաֆազա
Ջրատարածություն Ադենի ծոց
Մակերես 3625 կմ2
Ամենաբարձր կետը 1505 մ
Բնակչություն (2004) 42442 մարդ
##Սոկոտրա (Եմեն)
Blue pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սոկոտրա (արաբ․՝ سقطرى ‎‎), կղզի Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում։ Աշխարհագրորեն պատկանում է նույնանուն Սոկոտրա արշիպելագին, իսկ քաղաքականորեն՝ Սոկոտրա մուհաֆազային[1][2](Եմենի Հանրապետություն)։ Կղզու գլխավոր քաղաք Հադեյբոն (Հադիբո) (ֆր.՝ Hadiboh) հյուսիսային ափին է։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով կղզում ապրում էին 42 442 մարդ, այդ թվում՝ 8545 մարդ Հադիբոյում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Ադենի ծոցի արևելյան ելքի մոտ, Սոմալի թերակղզուց մոտավորապես 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև, մոտ 350 կմ հարավ Արաբական թերակղզուց։ Կղզու երկարությունը մոտավորապես 133 կմ է, մակերեսը՝ 3625 կմ²[3]։

Սոկոտրայի ամենաբարձր կետը 1505 մ է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային անապատային և կիսանապատային է, ձմռանը թեթև տեղումներով, որոնք ավելի առատ են կղզու լեռներում, քան ափամերձ հարթավայրերում։ Մուսոնների սեզոնին բնորոշ է ուժեղ քամին և բարձր ալիքները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականի սկզբին պրոֆեսոր Իսահակ Բալֆուրի գլխավորած բրիտանական հետազոտական առաջին արշավախումբը ժամանեց Սոկոտրա կղզի։ Գիտնականները մտադրված էին հավաքել լեռնային կենդանիների և բույսերի տեսակների հավաքածու։ Բուսաբանական հետազոտությունների արդյունքները շշմեցուցիչ էին. 48 օրվա ընթացքում հայտնաբերեցին գիտությանն անհայտ ավելի քան 200 տեսակ բույսեր, որոնց մի մասը պատկանում էր 20 նոր կարգերին։ Այդ ժամանակվանից կղզուն ամրագրվեց բուսաբանական դրախտի փառքը, այն սկսեցին անվանել «Հնդկական օվկիանոսի Գալապագոսներ»[4]։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապածառ կինովարա-կարմիր (լատ.՝ Dracaena cinnabari)

Կղզու խորքում և լեռների լանջերին կարելի է հանդիպել մեծ մասամբ էնդեմիկ ֆլորայի խիտ թփուտներ և նույնպիսի էնդեմիկ ֆաունա։ Տեղական տեսականերին են պատկանում դդմազգիների ընտանիքի ոչ մեծաթիվ ծառանմաններից մեկը՝ վարունգի ծառը և ոսկեթև սերինոսը (լատ.՝ Rhynchostruthus socotranus): Ափամերձ որոշ հատվածներ եզրավորված են ավազուտներով՝ Երկրի ամենամեծ ափամերձ ավազուտներով։ Սոկոտրան հայրենիքն է կավճային ժամանակաշրջանի մնացուկ կինովարա-կարմիր վիշապածառի (լատ.՝ Dracaena cinnabari), որի փայտախեժն օգտագործվում է բնական դեղամիջոցների և խունկի պատրաստման համար։ Կղզու էնդեմիկ տեսակներին է պատկանում նաև կապտածաղիկ զիգոկարպումը (լատ.՝ Zygocarpum caeruleum):

2003 թվականին Սոկոտրան արշիպելագի մյուս կղզիների հետ միասին հայտարարվեց կենսոլորտի արգելոց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Наумкин В. В. Сокоторийцы: Историко-этнографический очерк / Отв. ред. А. И. Першиц. — М.: «Наука» (ГРВЛ), 1988. — 304 с. — 3000 экз. — ISBN 5-02-016793-2
  • Наумкин В. В. Острова архипелага Сокотра (экспедиции 1974—2010 гг.). — М.: Языки славянской культуры, 2012. — 528 с. — 800 экз. — ISBN 978-5-9551-0574-1УДК 94(677.28)+904:72