Մարդու իրավունքները Եմենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եմենի պետական զինանշանը

Մարդու իրավունքները Եմենում, իրավիճակը բավականին բարդ է: Անվտանգության ուժերը պատասխանատու են խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքների և նույնիսկ արտադատական մահապատիժների համար[1]: Սակայն, ըստ ԱՄՆ-ում Եմենի դեսպանատան տեղեկությունների, վերջին տարիներին եղել են որոշակի բարելավումներ, կառավարությունը ստորագրել է մի շարք մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրեր, և նույնիսկ մարդու իրավունքների նախարարի պաշտոնում նշանակել է կնոջ՝ Վահիբա Ֆերային[2]: Այլ աղբյուրներ վկայում են, որ շատ խնդիրներ դեռևս պահպանվում են, բարեփոխումներ ամբողջությամբ չեն կատարվել, և մարդու իրավունքների խախտումներ գրանցվել են ավելի մեծ մասշտաբով, հատկապես կանանց, մամուլի ազատության, խոշտանգումների և դաժանությունների ոլորտներում[3]: Հատկապես երկրի հարավում եղել են քաղաքացիների կամայական ձերբակալություններ, ինչպես նաև տների խուզարկություններ: Երկարատև կալանքը լուրջ խնդիր է հանդիսանում. դատական ​​կոռուպցիան, անարդյունավետությունն ու գործադիր միջամտությունը խաթարում են պատշաճ գործընթացը: Ամբողջովին սահմանափակ են խոսքի ազատությունը, մամուլը և կրոնը[1]:

Պայմանագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եմենը հետևյալ համաձայնագրերի մասն է կազմում[2].

  • Կանանց բոլոր տեսակի հարաբերությունների դիսկրիմինացիայի չեղարկման կոնվենցիա (CEDAW)
  • Փախստականների կարգավիրճակների մասին կոնվենցիա
  • Ռասայական խտրականության վերացման մասին կոնվենցիա
  • Միջազգային կոնվենցիա քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին
  • Միջազգային կոնվենցիա Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին
  • Միջազգային կոնվենցիա Ցեղասպանության վերացման մասին
  • Միջազգային կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին
  • Միջազգային կոնվենցիա կանանց քաղաքական իրավունքների մասին
  • Ամուսնության նվազագույն տարիքի և ամուսնական պայմանագրի գրանցման կոնվենցիա
  • Միջազգային կոնվենցիա մարդու առևտրի և շահագործման մասին
  • Միջազգային կոնվենցիա ռասայական խտրականության արգելիքի բասին
  • Միջազգային կոնվենցիա Երեխայի իրավունքների մասին
  • Միջազգային կոնվենցիա Հակախոշտանգումների, դաժան վերաբերմունքի և դաժանության մասին

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Եմենի Սահմանադրությանը (ընդունվել է 1994 թվականին), որը նախատեսում է Եմենի քաղաքացիներին հավասար իրավունքներ, կանայք ցայսօր էլ պայքարում եբ տարբեր խոչընդոտների և երկրորդային կարգավիճակի դեմ: Եմենի Անձնական օրենքների կարգավիճակը մասնավորապես, որը ներառում է հարցեր ամուսնության, ամուսնալուծության, երեխայի խնամակալության և ժառանգության մասին, համեմատած տղամարդկանց, կանանց տալիս է ավելի քիչ իրավունքներ, բացառում է կանանց որոշումների կայացման գործում և զրկում է նրանց ռեսուրսների և ակտիվների հասանելիությունից, և վերջիններիս վերահսկողությունից:

Ամուսնալուծության իրավունքը կանանց հավասարապես չի տրվում: Կանանց մոտ ավելի դժվար է ամուսնուց բաժանվելը: Տղամարդը կարող է բանավել կնոջից ըստ ցանկության: Թեև տղամարդը կարող է ամուսնալուծվել դատարանում առանց արդարացնելով իր գործը, կին պետք է ներկայացնի համապատասխան հիմնավորումներ: Կանայք ամուսնալուծության կարգով բախվում են բազմաթիվ գործնական, սոցիալական և ֆինանսական բացասական նկատառումների։ Ամուսնալուծության կարևոր դեպքերից մեկը, որը ստացել է միջազգային ճանաչում, եղել է Նուջուդ Ալիի հետ, ում հաջողվել է ամուսնալուծության հասնել տասը տարեկանում[4][5]: Վերջինիս օգնել է եմենցի հայտնի կին իրավաբանը, ով հանձն էր առել այդ գործը[6]:

Կանանց հասանելիության մայրական առողջապահության խիստ սահմանափակված է: Կանանց համար դժվար է ստանալ հակաբեղնավորիչ միջոցներ, կանայք բուժվում են միայն իրենց ամուսնների թույլատվությունից հետո: Եմենում բարձր է երեխաների մահացության ցուցանիշը[7]:

Մամուլի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Եմենը մամուլի ազատության պլանով 167 ժողովուրդների ցուցակում գտնվում էր 136-րդ հորիզոնականում[8]: Կառավարությունը մենաշնորհել է հեռուստատեսությունը և ռադիոն, և արգելում է լրագրողներին հրապարակել «ոչ ճիշտ» տեղեկատվություններ[9]: 2001 թվականին «Ալ-Շուրա» թերթի լրագրողը ստացել է մտրակի 80 հարված այն բանի համար, որ զրպարտել է Աբդուլ Մաջիդա ալ-Զինդանիին, ով երկրի իսպամիստական կուսակցության խոշորագույն ղեկավարն էր:

Կրոնի ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը նախատեսում է կրոնական ազատություն, և կառավարությունը գործնականում ընդհանուր առմամբ հարգում է այդ իրավունքը, սակայն կան որոշ սահմանափակումներ: Սահմանադրությունը որպես երկրի պետական կրոն ընդունել է իսլամը, իսկ օրենսդրության աղբյուրը Շարիաթն է (կրոնական և իրավական օրենքների ժողովածու): Մուսուլմանները և կրոնական խմբերի հետևորդները իսլամից բացի ազատ են երկրպագել ըստ իրենց համոզմունքների, սակայն կառավարությունը արգելում է իսլամի դավանափոխությունը և մուսուլմանների հոգեորսությունը:

Թեև կրոնական խմբերի հարաբերությունները շարունակում են նպաստել կրոնի ազատությանը, կան որոշ հաղորդումներ կրոնական հավատքի կամ դավանանքի հետ կապված հասարակական չարաշահումների և խտրականությունների վերաբերյալ: Առանձին հարձակումների են ենթարկվել հրեաները[10]:

ԼԳԲՏ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կրոնական և իրավական օրենքների ժողովածուի՝ Շարիաթի, Եմենում նույնասեռականությունը անօրինական է: Եմենում ԼԳԲՏ անձնք, ամենայն հավանականությամբ, տառապում են խտրականությամբ, իրավական և սոցիալական մարտահրավերներով: Նույնասեռականներին հատկացվող պատիժը տատանվում է ծեծից մինչև մահվան սահմանում[11]: Եմենը աշխարհի այն յոթ պետություններից է, որտեղ կիրառվում է մահապատիժ մեծահասակների նույն սեռերի միջև կատարվող սեռական ակտերի համար[12]:

Գեյերի և լեզբուհիների վեբկայքերը կառավարության կողմից փակվել են[13]:

2007 թվականից արևելյան երկրներում չկայից հանրային կամ կիսա-հասարակական տարածքներ գեյերի համար[14]: Ըստ պաշտոնական տվյալների, Եմենում գեյեր չկան[14]:

Շարիաթի արդունքում ԼԳԲՏ անձինք սպանվել են հարձակումների ժամանակ[15]: Կառավարությունը իր իր միասեռական քաղաքացիներին չի պաշտպանում բռնություններից:

Մարդու շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը 2013 թվականին իր «Մարդկանց թրաֆիքինգ»-ի զեկույցում դասակարգել Եմեն որպես 3-րդ աստիճանի երկիր[16], ինչը նշանակում է, որ իր կառավարությունը ամբողջությամբ չի կարողանում բավարարել մարդու թրաֆիքինգի նվազագույն չափանիշները և ջանք էլ չի գործադրում վերջինիս մակարդակի բարձրացման համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Derechos: Human Rights in Yemen»։ Վերցված է 21 May 2016 
  2. 2,0 2,1 Embassy of Yemen: Human Rights and Women's issues accessed 9-8-2006
  3. Human Rights Watch: World Report 2001 on Yemen accessed 9-8-2006
  4. Daragahi, Borzou (June 11, 2008), Yemeni bride, 10, says I won't, Los Angeles Times, http://articles.latimes.com/2008/jun/11/world/fg-childbride11, վերցված է 16 February 2010 
  5. Walt, Vivienne (3 February 2009), A 10-Year-Old Divorcée Takes Paris, Time/CNN, http://www.time.com/time/world/article/0,8599,1876652,00.html, վերցված է 16 February 2010 
  6. Madabish, Arafat (28 March 2009), Sanaa's first woman lawyer, Asharq Alawsat: English edition, http://www.aawsat.com/english/news.asp?section=3&id=16210, վերցված է 16 February 2010 
  7. «IRIN - Early marriage a challenge to development, experts say»։ IRIN։ Վերցված է 21 May 2016 
  8. Reporters Without Borders: 2005 Annual Worldwide Press Freedom Index Archived April 19, 2008, at the Wayback Machine. accessed 8-8-2006
  9. Reporters Without Borders: 2004 report on Yemen accessed 9-8-2006
  10. United States Bureau of Democracy, Human Rights and Labor. Yemen: International Religious Freedom Report 2007. This article incorporates text from this source, which is in the public domain.
  11. New book details increase in antigay violence worldwide
  12. World Day against Death Penalty: 7 countries still put people to death for same-sex acts
  13. «Study: 25 countries block Web sites, including those with gay content - News - Advocate.com»։ Արխիվացված է օրիգինալից 26 October 2008-ին։ Վերցված է 21 May 2016 
  14. 14,0 14,1 And then there was Yemen.
  15. «Yemen: 25-year-old man shot dead for being gay»։ PinkNews։ Վերցված է 21 May 2016 
  16. «Trafficking in Persons Report: Country Narratives T - Z and Special Case» (PDF)։ United States Department of State։ 2013։ Վերցված է 19 August 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]