France 24
![]() | |
Երկիր |
![]() Իսի-լե-Մուլինո |
---|---|
Հեռարձակման գոտի |
![]() ![]() |
Հեռարձակման լեզու | ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2006 |
Հիմնադիր |
France Télévisions Groupe TF1 |
Սեփականատեր | France Télévisions |
Վեբ-կայք | http://www.france24.com/ |
France 24 (արտասանվում է՝ vingt-Quatre [fʁɑs vɛtkatʁ]), ֆրանսիական միջազգային լրատվական հեռուստաալիք։ Հեռուստաալիքը հեռարձակում է միջազգային լուրեր՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, կեբտրոնը գտնվում է Փարիզի մերձակա Իսի-լե-Մուլինո քաղաքում։[1] Ֆրանս 24-ը հիմնվել է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, և առաջին անգամ եթեր է մտել 2006 թվականի դեկտեմբերի 6-ին համացանցով։ Դեկտեմբերի 7-ից սկսել է հեռարձակվել կաբելային և արբանյակային հեռուստացանցերով Ֆրանսիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում և Կոլումբիայի դաշնային օկրուգում։ 2007 թվականի ապրիլի 2-ից սկսեց հեռարձակվել ալիքի արաբերեն տարբերակը։[2] Ներկայում ալիքը շուրջօրյա հեռարձակվում է կատարում ֆրանսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներով։ Հեռուստաալիքը պատկանում է պետական France Télévisions և մասնավոր խոշոր Groupe TF1 մեդիահոլդինգներին։ Տեղեկատվական աջակցություն է ստանում Agence France-Presse, Radio France Internationale, TV5 Monde, Arte, Euronews և La Chaîne parlementaire ընկերությունների կողմից։ Սեփական 260 լրագրողներ ունեցող հեռուստաընկերությունը կարող է օգտագործել նաև Groupe TF1 և France Télévisions մեդիաընկերությունների ալիքների, ինչպես և AFP и RFI ռադիոկայանների ունեցած լրատվությունը։ 2011 թ. հունվարի 9-ից հեռուստաալիքը սկսեց հեռարձակվել 16:9 ֆորմատով։[3] Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Ալեն դե Ռուժիլյակը։
Հեռարձակման սկզբից երկու ամիս անց անցկացրած հարցումների արդյուները ցույց են տվել, որ հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 75% հեռուստաալիքի ստեղծումը համարում են «օգտակար և անհրաժեշտ»։ Սակայն որոշ քննադատներ բացասական եին վերաբերվում հեռուստաալիքին, անվանելով այն «ֆրանկոկենտրոնացված»։[4]. Տարեկան բյուջեն կազմում է 100 միլիոն եվրո։[5]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Օնլայն հեռարձակում (անգլերեն)
- Օնլայն հեռարձակում (Ֆրանսերեն)
- Օնլայն հեռարձակում (Արաբերեն)
- France Télévisions կայք (Ֆրանսերեն)
- Հեռուստաալիքը ՅուԹյուբ կայքում (Ֆրանսերեն)