Սալվադորի Կենտրոնական պահուստային բանկ
Սալվադորի Կենտրոնական պահուստային բանկ
Սալվադորի Կենտրոնական պահուստային բանկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենտրոնական բանկ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | հունիսի 19, 1934 |
Գլխադասային գրասենյակ | Սան Սալվադոր, Սալվադոր |
Կայք | bcr.gob.sv |
Սալվադորի Կենտրոնական պահուստային բանկ (իսպ.՝ Banco Central de Reserva de El Salvador), Սալվադորի կենտրոնական բանկ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1877 թվականին սկսվել է Սալվադորի կառավարության թղթադրամների թողարկումը։ 1880 թվականին հիմնադրվել է Սալվադորի միջազգային բանկը, որն ի սկզբանե ուներ թղթադրամների թողարկման բացառիկ իրավունք։ Հետագայում այդ իրավունքը ստացան այլ բանկեր՝ Արևմտյան բանկը (հիմնադրվել է 1899 թվականին), Գյուղատնտեսական առևտրային բանկը (հիմնադրվել է 1895 թվականին)։ Պարբերաբար թղթադրամների թողարկման իրավունք են ստացել նաև այլ բանկեր՝ Սալվադորի արդյունաբերական բանկը (գործել է 1895-1906 թվականներին), Սալվադորի ազգային բանկը (գործել է 1906-1913 թվականներին) և այլն։
Մինչև 1934 թվականը թողարկման իրավունք ունեին երեք բանկ՝ Գյուղատնտեսական առևտրային բանկը, Արևմտյան բանկը, Սալվադորի բանկը (հիմնադրվել է 1885 թվականին՝ որպես Սալվադորի մասնավոր բանկ, վերանվանվել է 1891 թվականին)։
1934 թվականի հունիսի 19-ին օրենք է ընդունվել Սալվադորի Կենտրոնական պահուստային բանկ ստեղծելու մասին, որը ստացել է թողարկման մենաշնորհային իրավունք։ Բանկը ստեղծվել է «անանուն ընկերության» տեսքով՝ վերակազմավորվելով Գյուղատնտեսական առևտրային բանկի։ Նույն թվականին բանկը սկսել է թղթադրամների թողարկումը։ 1961 թվականի ապրիլի 20-ից բանկը դարձել է պետական հաստատություն[1]։
2020 թվականից Սալվադորի Կենտրոնական պահուստային բանկի նախագահն է Դուգլաս Ռոդրիգես Ֆուենտեսը[2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бутаков, 1987, էջ 210—211
- ↑ «Banco Central de Reserva - Galeria Presidentes»։ www.bcr.gob.sv։ Banco Central de Reserva։ 21 September 2021։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2021-ին։ Վերցված է 9 July 2023
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|