Սիդադի Վելյա
Քաղաք | ||
---|---|---|
Սիդադի Վելյա | ||
Երկիր | Կաբո Վերդե | |
Համայնք | Ribeira Grande de Santiago? | |
Հիմնադրված է | 1462 թ. | |
Մակերես | 209,1 հեկտար, 1795,6 հեկտար | |
ԲԾՄ | 1 մետր | |
Բնակչություն | 2148 մարդ | |
| ||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1310 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սիդադի Վելյա (պորտ.՝ Cidade Velha; այսինքն` «հին քաղաք»), քաղաք Սանտյագու կղզում, Պրայայից ոչ հեռու, հնագույնն է Կաբո Վերդեյում։ Բնակչությունը՝ 2148 մարդ:
Ռիբեյրա Գրանդե (Ribeira Grande, «մեծ գետ») անունով քաղաքը հիմնադրել է 1462 թվականին Կանաչ հրվանդանի կղզիների բացահայտող` պորտուգալացի ծովագնաց Անտոնիո Նոլին։ Այն երկար ժամանակ ծառայել է «ոսկե եռանկյունու» հարավ-արևելյան կետ և հարստությամբ գերազանցել արևմտյան Աֆրիկայի արևմտյան ափի բոլոր այլ քաղաքները։ 1497-98 թվականներին Ռիբեյրա Գրանդե նավահանգիստ էին մտել Քրիստափոր Կոլոմբոսի և Վասկո դա Գամայի նավերը։
Պորտուգալական կայսրության անկման հետ միասին սկսել է ընկնել Սիդադիի առևտրային նշանակությունը։ 1590 թվականին Ֆիլիպ II Հաբսբուրգը հրամայել է կառուցել ամրոց անգլիացիներից և ֆրանսիացիներից պաշտպանվելու համար։ Իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ` 1712 թվականի մայիսին, քաղաքը գրավեցին, թալանեցին և այրեցին ֆրանսիացի ծովահենները` Ժակ Կասարի հրամանատարության ներքո, իսկ 1770 թվականին կղզիների նահանգապետը տեղափոխել է նստավայրը Պրայա։
2009 թվականին քաղաքի կենտրոնն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում որպես «արևադարձային գոտիներում Եվրոպայի առաջին գաղութային ֆորպոստ»[1]։ Սիդադիի ոսկե դարի մասին այժմ հիշեցնում են հնության սակավաթիվ հուշարձանները` գլխավոր հրապարակի մարմարե սյունը (16-րդ դար), հին մայր տաճարի ավերակները, ինչպես նաև պահպանված պորտուգալական ամրոցը, որի կառուցումը տեղի է ունեցել 1587 թվականից մինչև 1593 թվականը։ Այժմ այն թանգարան է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդադի Վելյան ունի շոգ անապատային կլիմա։ Նրա միջին տեղումների քանակը 201 միլիմետր է, իսկ միջին ջերմաստիճանը` 25.2 °C: Ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին` 23.0 °C), իսկ ամենատաքը` հոկտեմբերը (միջին` 28.0 °C):
Սիդադի Վելյայի կլիման | |||||||||||||
Ցուցիչ | Հունվ․ | Փետր․ | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հուն․ | Հուլ․ | Օգոս․ | Սեպտ․ | Հոկտ․ | Նոյ․ | Դեկ․ | Տարի |
Միջին առավելագույնը, °C | 26.7 | 27.2 | 27.9 | 28.3 | 28.5 | 29.6 | 29.4 | 30.0 | 30.6 | 31.0 | 29.7 | 27.3 | 28.9 |
Միջին փոքրագույնը, °C | 19.4 | 19.2 | 19.7 | 20.1 | 21 | 21.8 | 22.5 | 23.7 | 23.9 | 25 | 22.3 | 20.8 | 21.6 |
Տեղումների նորման, մմ | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 50 | 90 | 40 | 9 | 1 | 201 |
Աղբյուր[2] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սիդադի Վելյա` Տուն օվկիանոսի ափին
-
Սբ.Ֆիլիպե ամրոցի ավերակները
-
Պելուրինոյի տեսարան
-
Սիդադի Վելյա`Պելուրինոյի հրապարակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Cidade Velha, Historic Centre of Ribeira Grande
- ↑ [1] World Weather Information Service (WWIS)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդադի Վելյա» հոդվածին։ |
|