Ամառային օլիմպիական խաղեր 2028

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 2028
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքԼոս Անջելես, Կալիֆոռնիա
ԵրկիրԱմերիկայի միացյալ նահանգներ
Կարգախոս«Հետևի՛ր արևին»
ԲացումՀուլիսի 21
ՓակումՕգոստոսի 6
ՄարզադաշտԼոս Անջելեսի հուշահամալիր
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2024
Հաջորդ2032 Summer Olympics
Կայքla28.org(անգլ.)(իսպ.)(ֆր.) և olympics.com/en/olympic-games/los-angeles-2028(անգլ.)
 2028 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային օլիմպիական խաղեր 2028, պաշտոնապես ճանաչված որպես XXXIV օլիմպիական խաղեր և հանրության կողմից հայտնի որպես ԼԱ 2028 (LA 2028), ապագայում կայանալիք միջազգային բազմաբնույթ սպորտային իրադարձություններ են, որոնք տեղի են ունենալու 2028 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Հյուրընկալող քաղաքի մրցույթի գործընթացը պետք է սկսվեր 2019 թվականին, իսկ մրցույթի հաղթողը հայտարարվելու էր 2021 թվականին։ Հետևելով մի շարք հյուրընկալող քաղաքների 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի[1] և 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի[2] մրցույթներից դուրս մնալը, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017 թվականի հուլիսի 31-ին որոշում կայացրեց, որտեղ Լոս Անջելես քաղաքը իրավունք ստացավ հյուրընկալելու 2028 թվականի Օլիմպիական խաղերը[3] ՝ ՄՕԿ-ից[4] ֆինանսավորվելով հավելյալ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Դրանից անմիջապես հետո Փարիզ քաղաքը ստացավ իրավունք հյուրընկալելու 2024 թվականի խաղերը։ 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում` 131-րդ Միջազգային օլիմպիական կոմիտեում, երկու երկրներն էլ հայտարարվեցին հաղթող՝ որպես խաղերի հյուրընկալող քաղաքներ[5]։

Այս խաղերը կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված 5-րդ Ամառային օլիմպիական խաղերը Սբ. Լուիզիանայի 1904 թվականի, Լոս Անջելեսի 1932 թվականի, Լոս Անջելեսի 1984 թվականի և Ատլանտայի 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։ Դրանք կլինեն Միացյալ նահանգներում կազմակերպված իններորդ ընդհանուր Օլիմպիական խաղերը՝ ներառելով թե՛ ամառային և թե՛ ձմեռային խաղերը։

Լոս Անջելեսն արդեն երրորդ անգամ կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ լինելով Լոնդոնից (1908, 1948, Ամառային օլիմպիական խաղեր 2012) և Փարիզից (Ամառային օլիմպիական խաղեր 1900, 1924 և 2024) հետո երրորդ քաղաքը, որը կհյուրընակալի Օլիմպիական խաղերը երրորդ անգամ։

Մրցույթի գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց 2024 թվականի օլիմպիական խաղերի հյուրընկալող քաղաքների հինգ թեկնածուների անուններ[6]՝ Բուդապեշտ, Համբուրգ, Լոս Անջելես, Փարիզ և Հռոմ։ Միևնույն ժամանակ հայտարարվեց թեկնածուական գործընթացը։ Մրցույթից դուրս թողնելով Բուդապեշտին, Համբուգին և Հռոմին՝ մնացին Լոս Անջելես և Փարիզ քաղաքները։ Նմանատիպ իրավիճակ տեղի էր ունեցել 2022 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի մրցույթի ժամանակ, երբ Կրակով, Լվով, Օսլո և Ստոկհոլմ քաղաքները դուրս մնացին մրցույթից՝ թողնելով ընտրությունը երկու քաղաքների միջև՝ Չինաստանի Պեկինի և Ղազախստանի Ալմաթիի միջև, որտեղ ի վերջո հաղթող ճանաչվեց Պեկինը։ 2017 թվականի ապրիլի 3-ին Դանիայում՝ ՄՕԿ-ի համագումարում, պաշտոնատար անձիք հանդիպեցին Լոս Անջելեսի և Փարիզի օլիմպիական կոմիտեների անդամների հետ քննարկելու 2024 թվականի ամառային խաղերում հյուընկալող քաղաքների երկու հաղթողների անունները։

Հյուրընկալ քաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի օլիմպիական ջահի հուշահամալիր

2017 թվականի սեպտեմբերի 13-ին Պերուի Լիմա քաղաքում՝ 131-րդ ՄՕԿ նստաշրջանում, Լոս Անջելեսն ընտրվեց որպես հյուրընկալող քաղաք։ Օլիմպիական խարտիայի համաձայն երեք Ամերիկացի ՄՕԿ անդամներ՝ Անիտա դե Ֆրանցը, Անջելա Ռուջիերոն և Լարի Փրոբսթը իրավասու չէին քվեարկել հյուրընկալ քաղաքի ընտրության ժամանակ։ Լոս Անջելեսը արդեն երրորդ անգամ ընտրվեց որպես օլիմպիական հյուրընկալող քաղաք առանց մրցակցային գործընթացի հանդիպելու՝ ունենալով 1932 և 1984 թվականների նմանատիպ արդյունքները։ Նախկինում Լոս Անջելեսը հայտ է ներկայացրել 1924, 1928, 1952, 1956, 1976 և 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերում, բայց պարտվել է համապատասխանաբար Փարիզ, Ամստերդամ, Լոնդոն, Հելսինկի, Մելբուռն, Մոնրեալ և Մոսկվա քաղաքներին։ Լոս Անջելեսը թեկնածության հայտ է ներկայացրել նաև 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում, բայց Միացյալ Նահանգների Օլիմպիական կոմիտեն այդ խաղերի համար ԱՄՆ թեկնածու է ընտրել Չիկագո քաղաքը։

Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի Դաունթաունի սպորտային այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայր Մրցույթներ Տարողունակություն Ստատուս
Ֆիգուերա Փողոց[7] Տեսարան։ «Օլիմպիական ուղի» – Ոչ կիրառելի Գոյություն ունեցող
Լոս Անջելեսի հուշահամալիր Մարմնամարզություն 70,607 Գոյություն ունեցող
Կալիֆոռնիայի մարզադաշտ Ֆուտբոլ (նախնական փուլ, քառորդ եզրափակիչ, կանանց 3-րդ տեղը) 22,000 Գոյություն ունեցող
Մարմնամարզություն (սկավառակ, նիզակ and hammer qualifications) 20,000
Դիդոքս մարզադաշտ (ԱՄՆ, Կալիֆոռնիա) Լող, Ջրասուզակություն, Սինխրոն Լող 20,000 Ժամանակավոր կառույց գոյություն ունեցողի վրա
Գելն կենտրոն (ԱՄՆ, Կալիֆոռնիա) Բադմինթոն 10,300 Գոյություն ունեցող
Կարատե
Լոս Անջելեսի Քոնվենշն կենտրոն Բասկետբոլ (կանանց նախակրթարան) 8,000 Գոյություն ունեցող
Բռնցքամարտ 8,000
Սուսերամարտ 7,000
Տեքֆոնդո
Սեղանի թենիս 5,000
BMX ազատ ոճ 8,000
Սթեյփլս կենտրոն Բասկետբոլ (տղամարդկանց նախակրթարաններ, եզրափակիչ) 18,000 Գոյություն ունեցող
Մայքրսոֆթի թատրոն Ծանրամարտ 7,000 Գոյություն ունեցող
Հարավային Կալիֆորնիա համալսարան Մեդիա կենտրոն Ոչ կիրառելի Գոյություն ունեցող
Գրանդ այգի Մարաթոն 5,000 Գոյություն ունեցող
Մրցավազք
Հեծանվավազք

Վելլի սպորտային այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայր Մրցույթներ Տարողունակություն Ստատուս
Սեպուլվադա Դեմ այգի Մակույկով ոլորասահք 8,000 Նախագծված կառույց
Ձիարշավարան 15,000 Ժամանակավոր կառույց
Հրաձգարան 3,000 Ժամանակավոր կառույց

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Abend, Lisa (2014 թ․ հոկտեմբերի 3). «Why Nobody Wants to Host the 2022 Winter Olympics». Time. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. Butler, Nick. «Exclusive: IOC vow to "further adjust" candidature process after Budapest 2024 withdrawal». Inside the Games. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Meeting of the IOC Executive Board in Lausanne – Information for the media». Olympic.org. 2017 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին.
  4. «Los Angeles Declares Candidature for Olympic Games 2028- IOC to Contribute USD 1.8Billion to the Local Organising Committee». IOC. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  5. Wharton, David. «Los Angeles makes deal to host 2028 Summer Olympics». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Candidature Process Olympic Games 2024» (PDF). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  7. «Stage 1 Vision, Games Concept and Strategy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 2028» հոդվածին։