Խզումային խախտումներ
Արտաքին տեսք

Խզումային խախտումներ, տեկտոնական խախտումների բազմաթիվ ձևերի ընդհանուր անվանումը։ Խզումային խախտումները խախտում են երկրակեղևի ապարների ամբողջականությունը և ուղեկցվում խզված կողերի հարաբերական տեղաշարժմամբ։ Խզման հարթությունները հիմնականում արտահայտված են լինում սահքի հայելիներով, որոնք ծածկված են ակոսիկներով։ Վերջիններիս օգնությամբ որոշում են խախտված կողերի հարաբերական տեղաշարժի ուղղությունը։ Ընդունված է խզումային խախտումների մորֆոլոգիական կամ երկրաչափական դասակարգումը։
Խզումային խախտումները լինում են՝
- վարնետվածք,
- վրաշարժ,
- կողաշարժ,
- տեկտոնական ծածկույթ
Դրանք սովորաբար ըստ անկման և տարածման անցնում են մեկը մյուսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 51)։ ![]() |