Խորհրդային տարիներին Բժիդը միավորված էր Ջուբգայի այգեբանջարաբուծական տնտեսության հետ։ Գյուղում կար տարրական դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ և բուժկայան, ինչպես նաև զբոսաշրջիկների հանգրվան և երկու հանգստյան տուն։
1905 թվականին գյուղն ուներ 14 տուն, իսկ 1920 թվականին՝ 212 տուն և 162 բնակիչ։ 1987 թվականին գյուղում ապրում էր 526 մարդ, իսկ 1999 թվականին՝ 711 մարդ։ 2010 թվականի տվյալներով, գյուղն ուներ 571 բնակիչ։
Բժիդը հիմնադրվել է 1860 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքից։ 1930 թվականի սեպտեմբերի 13-ի Ջուբգայի գյուղխորհրդի արձանագրության մեջ, գյուղը հիշատակվում է Բժիդ Հայկական (Бжид Армянский) անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։