Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեփսի (ռուս. ՝ Шепси ), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում ։ Գտնվում է Տուապսեից 19 կմ հարավ-արևելք, Շեփսի գետի հովտում, ծովի մակարդակից 14 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում են հայեր , ռուսներ , չերքեզներ , ուկրաինացիներ և այլ ազգեր։ 1987 թվականին գյուղն ուներ 3107 բնակիչ։
Հաշվառման տարեթիվը
Բնակիչների թվաքանակը
1999
3340
2002
3111
2010
3196
Գյուղն ունի միջնակարգ դպրոց , գրադարան , ակումբ, առողջարաններ , հանգստյան տներ , մանկական ճամբար, բուժկայան և շտապօգնության կայան։
Շեփսի գյուղի հայերը եկել են Չարշամբայից ` 1898 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո