Շահումյան (Տուապսեի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Շահումյան | |||
| ռուս.՝ Шаумян | |||
| |||
| 44°19′20″N 39°17′30″E / 44.32222°N 39.29167°E | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Շրջան | Տուապսեի շրջան | ||
| Համայնք | Q4521038?[1] | ||
| Հիմնադրված է | 1864 թ. | ||
| ԲԾՄ | 246 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Բնակչություն | 1603 մարդ (2010) | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +786167 | ||
| Փոստային դասիչ | 352825 | ||
| ՍՎՏԲՀԴ | 03 255 813 001 | ||
|
| |||
Շահումյան ( ռուսերեն՝ Шаумян), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Ելիզավետկա գետի ափին։ Գտնվում է Տուապսեից 42 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 246 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահումյանում բնակվում են հայեր, ռուսներ, ադըղեներ և այլ ազգություններ։ 1987 թվականին գյուղում բնակվել է 1535 մարդ, իսկ 1989 թվականին՝ 1479 մարդ, որից 704 հայեր, 679 ռուսներ, 24 ուկրաինացիներ, 11 հույներ, 4 գերմանացիներ և 3 ադըղեներ։
| Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
|---|---|
| 1989 | 1479 |
| 1999 | 1388 |
| 2002 | 1467 |
| 2010 | 1603 |
Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և հիվանդանոց։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին՝ Կուբանի կազակական զորքերի կողմից, տեղահանված չերքեզական աուլի տեղում և կոչվել Ելիսավետպոլսկայա։ 1869 թվականին ստանիցան դարձել է գյուղ և կոչվել Ելիսավետպոլսկոյե։ 1936 թվականին, ի պատիվ Ստեփան Շահումյանի, կոչվել է Շահումյան։
1925-1953 թվականներին մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 436)։ |

