Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլկովնիչի (ռուս. ` Полковничий[1] կամ Полковничье[2] ), խուտոր Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում ։ Գտնվում է Տուապսեից 60 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 63 մ բարձրության վրա։
1905 թվականին խուտորն ուներ 7 տուն, որտեղ բնակվում էին միայն հայեր ։
Հաշվառման տարեթիվը
Բնակիչների թվաքանակը
1999
65
2002
57
2010
58
Բնակիչներն զբաղվում են բանջարաբուծությամբ և այգեգործությամբ ։ Ուներ տարրական դպրոց ։ Գործում է այգեգործական ընկերություն։
Հիմնադրվել է 1862 -1866 թվականներին[3] ։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1868 թվականին։
Անվանումն ստացել է այն ժամանակ գնդապետ , հետագայում գեներալ Պավել Բաբիչից , ով իր ջոկատով 1864 թվականին անցել է այստեղով։
↑ Общегеографический региональный атлас «Краснодарский край. Республика Адыгея», ФГУП «439 ЦЭВКФ» МО РФ, 2003
↑ Коды ОКАТО - Полковничье хутор Туапсинский район
↑
Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 263. — 395 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից ։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո