Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռնի ( ռուսերեն ՝ Горный), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում , Նևոլկա գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 36 կմ հյուսիս, ծովի մակարդակից 284 մ բարձրության վրա։
Համաձայն 1989 թվականի տվյալների, գյուղում բնակվում էր 1124 մարդ, որից 862 ռուսներ , 98 հայեր և 75 ուկրաինացիներ ։
Գյուղն անտառտնտեսություն է, ունի սղոցարան, տարրական դպրոց , ակումբ, գրադարան և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը` 1916 թվականին։ Երկրամասի ղեկավարության որոշմամբ, որպես բնակավայր, հաշվառվել է 1963 թվականի ապրիլի 26 -ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 160 )։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո
↑ ОКТМО. 185/2016. Southern FD