Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորսկոյե (ռուս. ` Горское), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում ։ Գտնվում է Տուապսեից 70 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 44 մ բարձրության վրա։ Գյուղը մտնում է Ջուբգայի քաղաքային բնակավայրի կազմի մեջ։
Համաձայն 1989 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 524 բնակիչ, որից 327 հայեր , 145 ռուսներ , 18 ուկրաինացիներ և 10 հույներ ։
Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում կա տարրական դպրոց և բուժկայան։
Գյուղը հիմնադրվել է 1931 թվականին։ Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1942 թվականին։ Մինչ 1958 թվականը, կոչվել է Գորսկայա Դիվիզիա (Горская Дивизия):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 181 )։
Տուապսեի շրջանի հայաբնակ գյուղեր Լքված (անհայտ) Կոտլովինսկոյե • Մելքոնով • Մերգելով • Նաթանսուրան • Չաթանլուղ • Պոյրոզյան • Սարգիսովո