Թերզյան (գյուղ)
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Թերզյան | |||
| ռուս.՝ Терзиян | |||
| Երկիր | |||
| Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
| Շրջան | Տուապսեի շրջան | ||
| Համայնք | Q4333273?[1] | ||
| Հիմնադրված է | 1868 թ. | ||
| ԲԾՄ | 374 մ | ||
| Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
| Բնակչություն | 203 մարդ (2010) | ||
| Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
| Ժամային գոտի | UTC+3 | ||
| Հեռախոսային կոդ | +786167 | ||
| Փոստային դասիչ | 352691 | ||
| ՍՎՏԲՀԴ | 03255810004 | ||
|
| |||
Թերզյան (ռուսերեն՝ Терзиян), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում։ Գտնվում է Տուապսեից 59 կմ հյուսիս-արևելք, Փշիշ գետի վերին հոսանքի ձախ ափին, ծովի մակարդակից 374 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչներն զբաղվում են թեյի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ և բուժկայան։ Բնակիչները հիմնականում հայեր են։
| Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
|---|---|
| 1999 | 239 |
| 2002 | 247 |
| 2010 | 203 |
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1866-1868 թվականներին, Չարշամբայից և Ինյայից եկած հայերի կողմից և առաջին բնակիչ Հակոբ Թերզյանի անունով, կոչվել Թերզյան։
1925-1953 թվականներին մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակչության` 2010 թվականի համառուսական հաշվառումներ Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Տուապսեի շրջանի գյուղերի կազմավորման պատմություն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 177)։ |
| ||||||||||

