Հունայկա Չորրորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հունայկա Չորրորդ
ռուս.՝ Гунайка Четвертая
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՏուապսեի շրջան
Հիմնադրված է1861 թ.
ԲԾՄ303 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն169 մարդ (2010)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+786167
Փոստային դասիչ352817
ՍՎՏԲՀԴ03 255 810 003
##Հունայկա Չորրորդ (Ռուսաստան)
Red pog.png
##Հունայկա Չորրորդ (Կրասնոդարի երկրամաս)
Red pog.png

Հունայկա Չորրորդ (ռուս.` Гунайка Четвертая), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Հունայկա գետի հովտում։ Գտնվում է Տուապսեից 63 կմ հեռավորության և ծովի մակարդակից 303 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում հիմնականում բնակվում են հայեր։ 1972 թվականին գյուղում ապրում էր 128 ընտանիք։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
1987 188
1999 245
2010 169

Բնակիչներն զբաղվում են թեյի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1861 թվականին` հույների կողմից։ 1921 թվականին, հույների հեռանալուց հետո, գյուղում բնակություն են հաստատել հայերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png