Գյուղում բնակվում են ռուսներ, հայեր, մոլդովացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ 1864 թվականին այնտեղ ապրում էր 48 ընտանիք և 346 մարդ։ 1905 թվականին գյուղն ուներ 122 տուն, որտեղ բնակվում էին ռուսներ։ 1972 թվականին գյուղն ուներ 396 տուն, իսկ 1989 թվականին գյուղում ապրում էր 1817 մարդ, որից 1384 ռուսներ, 296 հայեր, 47 ուկրաինացիներ, 45 հույներ և 15 մոլդովացիներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 366)։