Լերմոնտովոյում բնակվում են հայեր, ռուսներ և հույներ։ 1987 թվականի տվյալներով, գյուղն ուներ 605 բնակիչ, իսկ 1999 թվականին` 1143 բնակիչ։ 2010 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 1122 մարդ։ Բնակիչներն զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Գյուղը հիմնել են Սամսունից եկած հայերը` 1860 թվականին։ Անվանվել է ի պատիվ Միխայիլ Լերմոնտովի, ով Տենգինկայի հետևակային գնդի կազմում եղել է` 1838 թվականին Շափսուղո գետի ափին կառուցված Տենգինկայի ամրությունում, սակայն չի հասել այն վայրը, որտեղ հիմա Լերմոնտովո գյուղն է։
Գյուղը բնակավայրերի ցուցակներում հաշվառվել է երկրամասի ղեկավարության` 1958 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումից հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 593)։