Լե Ման
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լե Ման | |||
ֆր.՝ Le Mans[1] | |||
| |||
Կոորդինատներ: 48°0′15″ հս․ լ. 0°11′49″ ավ. ե. / 48.00417° հս․. լ. 0.19694° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 52,81 կմ² | ||
ԲԾՄ | 51±1 մետր | ||
Բնակչություն | 143 325 մարդ (2015)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 72000 և 72100 | ||
Պաշտոնական կայք | lemans.fr | ||
| |||
Լե Ման (ֆր.՝ Le Mans [lə mɑ̃], բրետոներեն՝ ar Mañs, լատ.՝ Cenomanum, Suindinum), քաղաք Ֆրանսիայի հյուսիսարևմտյան հատվածում, Սարթ դեպարտամենտում: Այն դեպարտամենտի կենտրոնն է: 2005 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 141,4 հազար մարդ: Արվարձանների հետ միասին Լե Մանը Ֆրանսիայի ամենախոշոր 7 քաղաքներից մեկն է:
Բովանդակություն
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատինական Civitas Cenomanorum անվանումը քաղաքին տվել են նրա հին բնակիչները՝ գալլերը: Այդ ժամանակներից պահպանվել են գալլո-հռոմեական պատերի մնացորդները, որոնք թվագրվում են մեր թվարկության III դարին: Այդ պարիսպները որոշակիորեն վերականգնվել են միջնադարում: Այդ ժամանակներում քաղաքում է բնակվել Լե Մանի առաջին եպիսկոպոս սբ. Հուլիանոսը: Հենց նրան է նվիրված կիսակառույց Լե Մանի տաճարը, որը պետք է լիներ միջնադարյան Ֆրանսիայի ամենաբարձր տաճարներից մեկը:
Միջնադարում Լե Մանը եղել է Մեն կոմսության մայրաքաղաքը, որը Հենրի II Պլանտագենետի և նրա որդիների օրոք մտել է անգլիական թագավորության կազմի մեջ: Հարյուրամյա պատերազմի ժամանակ Լե Մանը անցել է ձեռքից ձեռք[3]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լե Մանի բնակչության փոփոխությունները 1800- 2008 թվականներին | |||||||||||||||
1800 | 1841 | 1876 | 1901 | 1911 | 1926 | 1936 | 1946 | 1954 | 1962 | 1968 | 1975 | 1990 | 1999 | 2008 | |
18 081 | 25 189 | 50 175 | 63 272 | 69 361 | 72 287 | 84 525 | 100 455 | 111 891 | 132 181 | 143 246 | 152 285 | 145 502 | 146 064 | 143 547 |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը համարվում է մինչ օրս կիսակառույց միջնադարյակ Լե Մանի տաճարը, որի հիմքը կառուցվել է ռոմանական ոճով, իսկ վերին մի քանի շերտերը գոթական ոճով: Տաճարը հայտնի է իր վիտրաժներով: Հին քաղաքը, որը շրջափակված է գալլո-հռոմեական պատերով, գոթական տաճարներով և վերածննդի դարաշրջանի պալատներով, որը համադրելի չէ շրջակա բետոնե շինություններին: Քաղաքի հին դարպասների մոտ է գտնվում ցիստերցիանական Լեպո աբբայությունը, որը հիմնադրվել է 1229 թվականին թագուհի Բերենգարիա Նավարացու կողմից: Վերջինս տեղափոխվել էր Լե Ման ամուսնու՝ Ռիչարդ I Առյուծասրտի մահվանից հետո: Մինչ օրս պահպանվել է նաև Մեն կոմսերի պալատը:
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարկ Դյուվալ (1530 (?)—1581) — ֆրանսիացի նկարիչ և փորագրող,
- Լեոն Բոլլե (1870 – 1913) — գիտնական: Լե Մանի մարզադաշտը կրում է Բոլլեի անունը,
- Սեբաստյան Բուրդե (ծնվ. 1979 թվականի փետրվարի 28) - ChampCar-ի քառակի չեմպիոն:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոսպորտի սիրահարներին Լե Մանը հայտնի է հանրահայտ «Լե Մանի 24 ժամ» ավտոմրցաշարով, որոնք ավանդաբար անց են կացվում «Սարտա» և «Բուգատտի» ավտոճանապարհներին: Քաղաքում գործում է հին ավտոմեքենաների թանգարանը: Բացի ավտոմրցաշարերից, 1953 թվականից Լե Մանում անց են կացվում հեծանվասպորտի միջազգային մրցաշարեր: Ֆրանսիական ֆուտբոլային լիգայում քաղաքը ներկայացնում է Լե Ման ֆուտբոլային ակումբը:
Պատմական իրադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի օգոստոսի 8-ին Լե Մանի ձիարշավարանում տեղի են ունեցել Ռայթ եղբայրների առաջին պաշտոնական ցուցադրական թռիչքները: Թռիչքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես մասնագետների, այնպես էլ բնակչության լայն զանգվածների շրջանում և հիմք հանդիսացել Եվրոպայում Ռայթ եղբայրների հաջողությունների սկսման համար:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պադերբորն, Գերմանիա (1967)
Բոլթոն, Մեծ Բրիտանիա (1974)
Կինտանար դե լա Օրդեն, Իսպանիա (1980)
Դոնի Ռոստով, Ռուսաստան (1981)
Հաուզա, Արևմտյան Սահարա (1982)
Վոլոս, Հունաստան (1983)
Սուձուկա, Ճապոնիա (1990)
Սյանյան, Չինաստան (2001)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code Officiel Géographique
- ↑ Recensement de la population 2015 — 2017.
- ↑ Division. United States. USAF Historical (1980)։ Air Force combat units of World War II : history and insignia։ Washington: Zenger Pub. Co։ ISBN 0892010924
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայք էջը(ֆր.)
- Զբոսաշրջային գրասենյակի պաշտոնական կայք էջ(ֆր.)(անգլ.)
- Լե Մանի տեսարժան վայրերի համառոտ նկարագիրը(ռուս.)
|