Դոնի պետական հանրային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնի պետական հանրային գրադարան
DGPB Rostov-on-Don.jpg
Երկիր Ռուսաստան
Տեսակ գրադարան
Հիմնվել է հունվարի 7, 1886
Տեղադրություն Դոնի Ռոստով
Հասցե Ростов-на-Дону, ул. Пушкинская և 175а
Հավաքածուներ
Չափ 5 443 981 տպագիր օրինակ[1]
Հասանելիություն և օգտագործում
Մուտքի պահանջներ 14 տարեկանից բարձր, անձը հաստատող փաստաթղթի առկայություն[2]
Շրջանառություն տարեկան 2 մլն օրինակ
Անդամներ 89 695[1]
Այլ տվյալներ
Բյուջե 106 690 800 ռուբլի[3]
Տնօրեն Ե. Մ. Կոլեսնիկովա
Անձնակազմ 280[3]
Կայք dspl.ru
Կոորդինատներ: 47°13′41.00000010159″ հս․ լ. 39°43′35.000000100393″ ավ. ե. / 47.2280555555837722° հս․. լ. 39.72638888891677311° ավ. ե. / 47.2280555555837722; 39.72638888891677311
Գրադարանի ատրիումը

Դոնի պետական հանրային գրադարան (ռուս.՝ Донская государственная публичная библиотека, մինչև 1992 թվականը` Ռոստովի Կարլ Մարքսի անվան պետական գիտական գրադարան), Ռուսաստանի Ռոստովի մարզի կենտրոնական գրադարանը, որը գտնվում է Դոնի Ռոստով քաղաքում։ Ռուսաստանի հարավի հնագույն գրապահոցը հիմնադրվել է 1886 թվականին։ Ռոստովի մարզի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների կենտրոնական գրադարանների մեջ ամենամեծն է։ Նրա գրապահոցներում կա ավելի քան հինգ միլիոն օրինակ։

Դոնի հանրային գրադարանը Դոնի Ռոստովի խոշոր մշակութային կենտրոններից մեկն է։ Այստեղ անցկացվում են ֆիլմերի փառատոներ, կերպարվեստի, կիրառական արվեստի, մանկական նկարների անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսներ, լուսանկարչական և գրքերի ցուցահանդեսներ։

Պաշտոնական անվանումը`

  • ամբողջականը` Ռոստովի մարզի «Դոնի պետական հանրային գրադարան» մշակույթի պետական բյուջետային հաստատություն
  • կրճատը` ՌՄ «Դոնի պետական հանրային գրադարան» ՄՊԲՀ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովի հանրային գրադարանը, որը դարձել է առաջինը քաղաքում, բացվել է 1886 թվականի հունվարի 7-ին։ Նոր գրադարանի ֆոնդը 3000 գիրք էր, որոնք քաղաքի ղեկավարությունը ձեռք էր բերել մասնավոր գրադարանից 5000 ռուբլով։ Մինչև 1994 թվականը Ռոստովի հանրային գրադարանը, ինչպես և Դոնի Ռոստովի մյուս գրադարանները, փաստորեն չուներ սեփական շենք և տեղակայվում էր Բոլշայա Սադովայա փողոցի տարբեր մասնավոր առևտրական տներում։ 1921-1994 թվականներին գրադարանը տեղակայված էր Վելիկանովայի առանձնատանը Սերաֆիմովիչի փողոցում[4]։

Պատմության ընթացքում գրադարանում տեղի են ունեցել բազմաթիվ վերափոխումներ։ Սկզբում այն կոչվել է Ռոստովի հանրային գրադարան, այսուհետև` Ռոստովի Կ. Մարքսի անվան պետական հանրային գրադարան, Կ. Մարքսի անվան գրապահոց, Դոնի Կ. Մարքսի անվան հանրային գրադարան, Հյուսիսային Կովկասի Կ. Մարքսի անվան պետական գրադարան, Կ. Մարքսի անվան Ազով-Սևծովյան տարածաշրջանային գրադարան, Ռոստովի Կ. Մարքսի անվան պետական գիտական գրադարան, Ռոստովի Կ. Մարքսի անվան մարզային գիտական գրադարան և 1992 թվականից` Դոնի պետական հանրային գրադարան[5]։

1974 թվականին սկսվել է Պուշկինի փողոցում գրադարանի նոր շենքի կառուցումը։ Այն նախագծել էին ճարտարապետ Յան Զանիսը և ճարտարագետ Բ. Ն. Սիդելկովսկին, սակայն շինարարությունը ձգձգվել է 20 տարով և ավարտվել միայն 1994 թվականին։ Նույն թվականի մայիսի 25-ին գրադարանը տեղափոխվել է նոր շենք։ Մի քանի ամիս անց` սեպտեմբերին, գրադարանում կայացել է գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հանդիպումը ընթերցողների և քաղաքի հասարակության հետ[6]։ 1995 թվականին գրադարանին շնորհվել է Ռոստովի մարզի կենտրոնական գրադարանի կարգավիճակ[7]։

Առաջին էլեկտրոնային հրատարակությունները հայտնվել են 1996 թվականին, իսկ երեք տարի անց բացվել է էլեկտրոնային ընթերցասրահը[8]։ 2004 թվականին գրադարանային ֆոնդի անվտանգության ապահովման համար ներդրվել է գրքերի անվտանգության պիտակավորման էլեկտրամագնիսական պաշտպանիչ համակարգ[9]։

2010 թվականի մայիսի 8-9-ին Դոնի պետական հանրային գրադարանում տեղի է ունեցել ռուսաստանյան չորրորդ Վիքիկոնֆերանսը։ Գրադարանն ամեն տարի կազմակերպում է տիկնիկների փառատոն։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի մասնաշենքերը միմյանց ուղղահայաց են։ 16-հարկանի (ներառյալ ստորգետնյա հարկերը) մոնոլիտ բետոնե գրապահոցը գրեթե զուրկ է որևէ ճարտարապետական ​​դեկորից։ Գրապահոցի արտաքինի միակ քանդակագործական տարրը ճակատի վերին անկյունը եզրակալող ռելիեֆն է։ Մոսկվացի նկարիչ մոնումենտալիստներ Վ. Ս. Լեմպորտը և Ն. Ա. Սիլիսը ստեղծել են կերպար-նշանների ոճավորված հավաքածու, որոնք ներառում են «մարդկության հանճարների դեմքերի» պատկերները գրքի էջերի միջև։ Ընթերցասրահները զբաղեցնում են եռահարկ բլոկները, որոնք կառուցված են ճարտարապետական ​​նույն ոճով[4]։

Գրադարանային համալիրի մասնաշենքերի արտաքին տեսքի միտումնավոր զսպվածությունը զուգորդվում է գրադարանի ինտերիերի բազմազանությամբ։ Պատերը դրվագված են սպիտակ գրանիտով և մարմարով։ Դահլիճները զարդարում են ջրվեժներն ու ավազանները։ Այս ամենը լրացվում է բուսականության և տարբեր քանդակագործական հորինվածքների առատությամբ[4]։

Ֆոնդեր և ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարի դրությամբ գրադարանի ֆոնդերը պարունակում էին ավելի քան 5 միլիոն տպագիր հրատարակություն ռուսերեն և օտար լեզուներով։ Գրադարան ամեն օր այցելոմ է ավելի քան 1500 մարդ, յուրաքանչյուր տարի ընթերցողներին տրվում է շուրջ 2 մլն փաստաթուղթ:

Կազմակերպական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը բաղկացած է 29 բաժիններից, ներառյալ բաժանորդագրությունը, էլեկտրոնային ռեսուրսների կենտրոնը, գավառագիտության բաժինը, մշակութային ծրագրերի կենտրոնը, ունիվերսալ ընթերցասրահը, արվեստի բաժինը, գիտամեթոդաբանական և տեղեկատվական-մատենագիտական բաժինը։

Էլեկտրոնային ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի էլեկտրոնային կատալոգը պարունակում է ավելի քան 360 հազար գրառում, կատալոգը հասանելի է գրադարանի կայքում, ներառյալ հոդվածների կատալոգը, հազվագյուտ հրատարակությունների կատալոգը, պարբերականների կատալոգը և գրադարանի գավառագիտական կատալոգը[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասցեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Донская государственная публичная библиотека» (ռուսերեն)։ Министерство культуры Ростовской области։ Վերցված է 2017-02-04 
  2. «Как стать читателем» (ռուսերեն)։ Донская государственная публичная библиотека։ Վերցված է 2017-02-04 
  3. 3,0 3,1 «Отчёт о результатах деятельности» (ռուսերեն)։ Донская государственная публичная библиотека։ Վերցված է 2017-03-21 
  4. 4,0 4,1 4,2 «История и легенды Ростова: Публичная библиотека. В поисках красоты.» (ռուսերեն)։ Выходной։ Վերցված է 2017-02-04 
  5. Министерство культуры Ростовской области - "Донская государственная публичная библиотека" Արխիվացված է Հուլիս 7, 2009 Wayback Machine-ի միջոցով:
  6. «Хроника 1994» (ռուսերեն)։ Донская государственная публичная библиотека։ Վերցված է 2017-02-04 
  7. «Хроника 1995» (ռուսերեն)։ Донская государственная публичная библиотека։ Վերցված է 2017-02-04 
  8. «Хроника 1996» (ռուսերեն)։ Донская государственная публичная библиотека։ Վերցված է 2017-02-04 
  9. «Хроника 2004» (ռուսերեն)։ Донская государственная публичная библиотека։ Վերցված է 2017-02-04 
  10. Электронные каталоги библиотеки

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]