Հովսեփ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1887(1887-11-28)
Մահացել է1938
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՄԿԿ

Հովսեփ Համբարձումի Պողոսյան (Նոյեմբերի 28, 1887, գ․ Վերին Կարմիրաղբյուր (այժմ՝ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում)-1938)), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1906 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907) և Մոսկվայի առևտրի ինստիտուտը (1914)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է աշակերտական տարիներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, բոլշևիկյան աշխատանք է տարել և Ելիզավետպոլում (Կիրովաբադ) և Կովկասյան ռազմաճակատի թուրքեստանյան 2-րդ կորպուսի զորամասերում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ակտիվորեն մասնակցել է զինվորների դեպուտատների սովետների և կոմիտեների գործունեությանը, ընտրվել գնդի կոմիտեի նախագահ, կորպուսային կոմիտեի անդամ։ 1917 թվականի հուլիսյան օրերին ձերբակալվել է․ բայց շուտով ազատվել հեղափոխական զորամասերի պահանջով։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Թիֆլիսում մասնակցել է աշխատավորական ցույցերի կազմակերպմանը։ 1917 թվականի վերջին Հյուսիսային Կովկասում, Եկատերինոդարում (Կրասնոդար) մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մղված պայքարին, 1918 թվականի մարտին Բոնչ-Բրուևիչի և մի քանի այլ ընկերների հետ կազմակերպել Եկատերինոդարի ազատագրումը։ 1918 թվականի վերջին Հովսեփ Պողոսյան եկել է Հայաստան։ Մասնակցել է Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների 1919 թվականի սեպտեմբերյան խորհրդակցությանը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսին, ընտրվել Արմենկոմի անդամ, 1920 թվականի գարնանը արտաքսվել է Հայաստանից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png