Jump to content

Կարեն Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1932(1932-11-21)
Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 26, 2016(2016-03-26) (83 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունայգեգործ և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Հայաստանի գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն[1]
Գործունեության ոլորտխաղողագործություն[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան[1]
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1973)
ԿուսակցությունԽՄԿԿ
ՀայրՍուրեն Պողոսյան[1]

Կարեն Սուրենի Պողոսյան (նոյեմբերի 21, 1932(1932-11-21), Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2016(2016-03-26)), հայ այգեգործ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1988), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀԳԳԱ (1997) ակադեմիկոս։

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Պողոսյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից եղել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ (1999 թվականից՝ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն) բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1991), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998)։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, ՀՀ խիստ ցամաքային կլիմա ունեցող մարզերում վազի բարձրաբուն (առանց այգեթաղի) մշակությանը։ Մշակել է բազմամյա բույսերի ցրտադիմացկունության մեխանիզմի տեսական հիմունքները։ Մասնակցել է խաղողի ցրտադիմացկուն (մինչև -28 աստիճան) 9 նոր սորտերի ստեղծմանը[3]։

  • Ռուսաստանի Կ. Տիմիրյազևի անվան ոսկե մեդալ, 1981 թ.
  • Физиологические особенности морозоустойчивости виноградного растения. Е., 1975.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 370.
  2. ↑ https://www.sci.am/membersview.php?id=170&langid=1
  3. ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Պողոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 370)։