Սուրեն Պողոսյան
Սուրեն Պողոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1908 Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 21, 1988 (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաբան, գինեգործ և ընտրասերիչ |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Կարեն Պողոսյան |
Սուրեն Համբարձումի Պողոսյան (դեկտեմբերի 23, 1908, Վերին Կարմիրաղբյուր, Հայաստան - նոյեմբերի 21, 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կենսաբան, խաղողագործ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1962), Լենինի անվան ՀամԳԳԱ թղթակից անդամ (1956), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀամԳԳԱ բուսաբուծության և սելեկցիայի բաժանմունքի խաղողագործության սեկցիայի նախագահ (1963), Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Պողոսյանը ծնվել է Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1938-1941 և 1945-1949 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ կենսաբանության ինստիտուտի բույսերի գենետիկայի բաժնի վարիչ, 1949 թվականից՝ Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ի խաղողի սելեկցիայի և խաղողագրության բաժնի վարիչ։ Մշակել է բարձր շաքարայնությամբ գինու և սեղանի խոշորապտուղ խաղողի, ինչպես նաև ցրտա-հիվանդադիմացկուն սննդային բարձրարժեք և հետերոզիսային սորտերի ստեղծման հիմունքները։ Ստեղծել է (աշխատակիցների հետ) սեղանի և գինու խաղողի սորտեր, որոնցից 20-ը («Սևան», «Զվարթնոց», «Մասիս», «Գեղարդ», «Շահումյանի», «Մուսկատ», «Սուսաննա», «Մուսկատ երևանյան», «Մուսկատ հայկական», «Տոկուն», «Հադիսի» և այլն) շրջանացված են ՀՀ Արարատյան դաշտում և հյուսիսարևելյան գոտում, իսկ «Կարմրահյութը»՝ Ուկրաինայում, «Ազատենին»՝ Ղրղզստանում։ Նրա հեղինակությամբ հրատարակվել է «ՀՍՍՀ ամպելոգրաֆիա» (հատոր 2, 3, 1962, 1981) աշխատությունը։
Գիտական աշխատանքները վերաբերում են խաղողի վազի գենետիկայի, սելեկցիայի և սորտաուսումնասիրության գիտությունների հիմունքների մշակմանը։ Սուրեն Պողոսյանը ՀԽՍՀ-ում խաղողի գիտական սելեկցիայի հիմնադիրն է[1][2]։
Թաղված է Երևանի «Շահումյան» գերեզմանատանը[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ ԳԱ Միչուրինի անվան ոսկե մեդալ, 1986
- ԽՍՀՄ ԺՏՆՑ 5 ոսկե և 5 արծաթե մեդալներ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Селекция столовых и технических сортов винограда, Ереван: Айастан, 1985 . 200 с.
- Методические указания по селекции винограда, Ереван: Айастан, 1974 . 228 с.
- Հայաստանի այգեգործության արտադրական մասնագիտացումը և սորտաշրջանցումը ըստ գյուղատնտեսական գոտիների, Երևան։ ՀՍՍՌ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտական գլխավոր վարչության հրատարակչություն, 1959։
- О природе семенных растений стародавних сортов корнесобственного винограда и их гибридов, Ереван: Изд-во АН АрмССР, 1955.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սուրեն Համբարձումի Պողոսյան(չաշխատող հղում)
- ↑ %20%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6%20%D5%80%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB, «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Պողոսյան, Սուրեն Համբարձումի»։ koha.anau.am։ Վերցված է 2016-11-11(չաշխատող հղում)
- ↑ «The memorial of Poghosyan Suren (Սուրեն Պողոսյան Համբարձումի) buried at Yerevan's Shahumyan cemetery»։ hush.am։ Վերցված է 2016-11-11
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 372)։ ![]() |
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Վերին Կարմիրաղբյուր գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1988 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կենսաբաններ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ խաղողագործ-սելեկցիոներներ
- Հայ գինեգործներ
- Հայ գիտնականներ