Սպորադներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սպորադներ, կղզիներ Եգեյան ծովում։ Պատկանում են Հունաստանին։ Բաղկացած են կղզիների երկու խմբից՝ Հյուսիսային Սպորադներ, Հարավային Սպորադներ։ ա․ Հյուսիսային Սպորադներ․։ Տարածությունը մոտ 540 կիլոմետր է։ Ընդգրկում են 77 կղզի։ Խոշորներն են Սկիրոսը, Սկոպելոսը, Սկիաթոսը, Իլիոդրոմիան։ Բարձրությունը՝ 500—793 մետր։ Կազմված են կրաքարերից։ Զարգացած է կարստը։ Կան մակվիսի մացառուտներ։ Զբաղվում են մերձարևադարձային հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Հարավային Սպորադներ․։ Տարածությունը 3541 կիլոմետր է։ Խոշոր կղզիներն են Հռոդոսը, Սամոսը, Իկարիան, Կոսը, Կարպաթոսը։ Գերակշռում են բլուրներն ու մինչև 1434 մ բարձրությամբ (Կերկետեֆս լեռ) լեռները։ Տարածված են միջերկրածովյան թփուտների մացառուտներ ու մշտականաչ անտառների հատվածներ։ Զբաղվում են հացահատիկի, ձիթատուների մշակությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ։ Քաղաք-նավահանգիստներն են Հռոդոսը, Սամոսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 81 CC-BY-SA-icon-80x15.png