Սկիրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկիրոս
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորSkyros Municipality?
ՎայրԵգեյան ծով
Մասն էՍպորադներ
Մակերես209 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Սկիրոս (հուն․՝ Σκύρος[1]), Հունաստանին պատկանող կղզի Էգեյան ծովում՝ Հյուսիսային Սպորադներ կղզեխմբի (արշիպելագի) ծայր հարավային մասում։ Այդ կղզեխմբի ամենամեծ կղզին է. զբաղեցնում է 208,594 քառակուսի կիլոմետր տարածք[2]։ Առողջավայր է, զբոսաշրջային կենտրոն, ունի մանրավազ լողափեր։ Վարչականորեն մտնում է Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի Էվբեա միավորի Սկիրոս համայնքի կազմի մեջ[1] (համայնքի կազմում ընդգրկված են 15 բնակավայր ու ևս 4 կղզի` 223,1 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով[2].)։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 2.994[1]։ Վարչական կենտրոնը Սկիրոս քաղաքն է, որտեղ գործող հնագիտական թանգարանում պահվում են մինոսյան դարաշրջանի արտեֆակտներ[3]։

Հաշվի առնելով կղզու ռազմավարական կարևոր դիրքը Էգեյան ծովի կենտրոնում՝ հելլենական օդուժն այստեղ հիմնել է ռազմա-օդային խոշոր բազա, որի օդանավակայանն սպասարկում է նաև զբոսաշրջիկների ու քաղաքացիական այլ անձանց։ Կղզու արևմտյան ափին գործում է Լինարիա նավահանգիստը, որտեղ ուղևորների ու բեռների լաստանավային փոխադրումներ է իրականացնում «Սկիրոս» ընկերությունը[4]։ Լաստանավը կրում է "Achilleas SKYROS SHIPPING CO." (Greek։ Αχιλλέας ΣΚΥΡΟΣ ΝΑΥΤΙΚΗ ΕΤΑΙΡΙΑ) անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիրոսը բնակեցված է եղել դեռևս քարեդարյան ժամանակներում, ինչի մասին վկայում են Կաստրո սարի շրջանում հայտնաբերված հնագիտական գտածոները[5]։ Հին հունական քաղաքակրթության ծաղկման ժամանակաշրջանում կղզին համբավվել է մարմարի, մուգ օքրայի, ոսկու հանքավայրերով[6]։

Ըստ հունական դիցաբանության՝ Թեսևսը Աթենքից վտարվելուց հետո եկել է Սկիրոս, որտեղ էլ սպանվել է Լիկոմեդոս արքայի կողմից[7][7]։

Հին հունական հերոսներից Աքիլլեսը նույնպես ապրել է Սկիրոսում. Տրոյական պատերազմին մասնացելուց խուսափելու նպատակով նա կնոջ տարազով թաքնվել է այստեղ, բեղմնավորել է Լիկոմեդոսի դստերը՝ Դեյդամիային[8]։ Սկիրոսում է ծնվել Աքիլլեսի Նեոպտղոմեոս որդին[8][9]։ «Աքիլլեսը Սկիրոսում» թեման արտացոլվել է երեք տասնյակից ավելի կոմպոզիտորների, այդ թվում՝ Հենդելի, Սկառլատիի, Մետաստազիոյի, Կավալլիի, Կալդարայի, Պաիզիելլոյի օպերաներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Բնակչ., մարդ
1991 2931[10]
2001 2711[10]
2011 2994[1]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիրոսին բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ մեղմ ձմեռներով ուհաճելի ամառներով։

Սկիրոսի օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 12.3
(54.1)
12.7
(54.9)
14.1
(57.4)
17.7
(63.9)
22
(72)
26.3
(79.3)
27.9
(82.2)
27.6
(81.7)
24.7
(76.5)
20.8
(69.4)
17.2
(63)
13.9
(57)
19.77
(67.62)
Միջին ցածր °C (°F) 7.4
(45.3)
7.4
(45.3)
8.7
(47.7)
11.4
(52.5)
15
(59)
19.3
(66.7)
21.7
(71.1)
21.7
(71.1)
18.8
(65.8)
15.5
(59.9)
12
(54)
9.1
(48.4)
14
(57.23)
Տեղումներ մմ (դյույմ) 70.6
(2.78)
55.3
(2.177)
49.9
(1.965)
24.3
(0.957)
15.4
(0.606)
6.5
(0.256)
5.9
(0.232)
8.4
(0.331)
19.4
(0.764)
36.7
(1.445)
54.6
(2.15)
81.1
(3.193)
428.1
(16.856)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 344. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
  3. «Αρχαιολογικό Mουσείο Σκύρου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Skyros Island Beach Guide». Greek Islands Postcards. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին.
  5. «История острова Скирос». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. Эллинистическая техника: Сборник статей / Под ред. акад. И. И. Толстого. — М.; Л.: 1-я тип. Изд-ва Акад. наук СССР в Л., 1948. — 368 с.«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. 7,0 7,1 Jerônimo de Estridão, Chronicon
  8. 8,0 8,1 Pseudo-Apolodoro, Biblioteca, 3.13.8
  9. Sófocles, Filoctetes, linha 239
  10. 10,0 10,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hart Peter - Gallipoli։ editorial=Profile Books, Londres, 2013, isbn 978-1-84668-161-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկիրոս» հոդվածին։