Սկիաթոս
Սկիաթոս
հուն․՝ Σκιάθος | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 49.898 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 433 մ | |
Բնակչություն (2011) | 6,088 մարդ | |
Բնակչության խտությունը | 120 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
Սկիաթոս (հուն․՝ Σκιάθος), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովի հարավարևելյան հատվածում[1][2]:
Հունաստանի կարևոր զբոսաշրջային կղզիներից է: Կղզում գտնվող Լալարիա ծովափը համարվում է Հունաստանի ամենաարևոտ հանգստավայրերից մեկը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկիաթոս կղզին գտնվում է Եգեյան ծովի հարավ-արևելքում՝ Հունաստանի Հարավային Եգեյան կղզիներ վարչատարածքային միավորի կազմում:
Ծովի մակարդակից բարձրությունը զրոյական է, իսկ ամենաբարձր լեռնագագաթն ունի ընդամենը 433 մետր բարձրություն: Հիմնական քաղաքը՝ Սկիաթոսը (ըստ 2011 թվականի տվյալների ունի 4.883 մարդ բնակչություն) գտնվում է կղզու արևելքում:
Մյուս բնակավայրերն են Կալիվիան, Տրուլոսը, Հենեմոսը, Կուկունարիեսը և Ահլադիասը: Սկիաթոս կղզին զբաղեցնում է ընդհանուր առմամբ 49.898 կմ քառակուսի տարածք[3]: Չնայած իր փոքր տարածքի՝ Սկիաթոսը իր անտառներով և լանդշաֆտական գոտիներով հայտնի զբոսաշրջային վայր է: Անտառները գտնվում են հիմնականում կղզու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածում[4]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու վրա բնակվում է 6088 մարդ:
Կղզու հիմնական բնակիչները կղզիաբնակ հույներն են, որոնք հիմնականում ապրում են Սկիաթոս քաղաքում:
Բնակչությունը խոսում է դիալեկտիկ հունարենով, իսկ բնակչությունը դավանում է հույն ուղղափառություն:
Նույն թվականի մարդահամարի տվյալներով բնակչության միջին խտությունը կազմում է 120 մարդ կմ քառ.:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հունաստանի նշանավոր հանգստավայրեր»։ TargetMap։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2011-10-14
- ↑ «Ամեն ինչ Հունաստանի կղզիների մասին՝ Սկիաթոս»։ Tandfonline.com։ 2011-09-14։ Վերցված է 2011-10-14
- ↑ «2001 թվականի տվյալներ» (հունարեն)։ Հունաստանի ազգային վիճակագրական ծառայություն
- ↑ «Սկիաթոսի աշխարհագրություն»։ Greeka.com
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սկիաթոս կատեգորիայում։ |