Jump to content

Հարություն Սուրխաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Սուրխաթյան
Ծնվել էմայիսի 5, 1882(1882-05-05)
Վախճանվել էապրիլի 9, 1938(1938-04-09) (55 տարեկան)
Մասնագիտությունգրականագետ, թարգմանիչ և հասարակական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Հարություն Սուրխաթյան Վիքիդարանում
 Harutyun Surkhatyan Վիքիպահեստում

Հարություն Սուրխաթյան (Հարություն Մանուկի Թումանյան), (մայիսի 5, 1882(1882-05-05) - ապրիլի 9, 1938(1938-04-09)), հայ գրականագետ, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Գրական անունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ծննդավայրը՝ Ղրիմի Հին Ղրիմ քաղաքը, ուներ իր երկրորդ, առավել հնավանդ անունը՝ Սուրխաթ, որից էլ գրականագետը ստեղծել է իր գրական անունը՝ Սուրխաթյան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 թվականի մայիսի 5-ին (նոր տոմարով՝ մայիսի 17-ին), Ղրիմի Հին Ղրիմ (Սուրխաթ) քաղաքում։ Ինը տարեկան հասակում կորցրել է հորը և սկսել աշխատել ծխախոտի պլանտացիայում։ Չնայած նյութական ծանր պայմաններին, նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ավարտել տեղի ծխական դպրոցը։ 1895 թվականին, տասներեքամյա Հարությունը մեկնում է Մելիտոպոլ և աշխատում որպես խանութի աշակերտ։ Այստեղից նա գնում է Կամենսկոյե և դարձյալ կատարում նույն ծանր աշխատանքը, որի պատճառով նա ստանում է թոքախտ հիվանդությունը։ Հետո մեկնում է Թիֆլիս և իր ազգականի՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի օգնությամբ աշխատանքի մտնում տեղի երգչախմբում։ Այստեղ նրա հիվանդությունը սաստկանում է, և ստիպված է լինում թողնել աշխատանքը, 1900 թվականին մեկնել Աշխաբադ և ուսուցչություն անել տեղի հայկական դպրոցում։ Այստեղ չի կարողանում մնալ և նորից վերադառնում է Ղրիմ։ Հեռակա քննություններ է հանձնում և ավարտում Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիան։ 1907 թվականին, կնոջ՝ Եկատերինա Մարտինովնայի հետ մեկնում է Խարկով, ընդունվում տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն դարձյալ առողջական վիճակի պատճառով չի կարողանում ավարտել այն։ 1910 թվականից մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում։ Այստեղ նա սկսում է դասավանդել տեղի գիմնազիայում և Հովնանյան դպրոցում։ 1918 թվականից աշխատակցում է «Պահակ» և «Կարմիր ծիլեր» բոլշևիկյան թերթերին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատում է որպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում, Արտասահմանի հետ մշակութային կապի Անդրկովկասյան կոմիտեի նախագահ։ Վրաստանի լուսավորության կոմիսարիատը լիազորում է նրան վերահսկելու հայկական նոր ուղղագրության անխախտ կիրառումը Վրաստանի դպրոցներում և տեխնիկումներում։ Սուրխաթյանը գրականության բազմաթիվ դասագրքերի հեղինակ է։ 1930-ական թվականներին հայկական միջնակարգ դպրոցներում պարապում էին այդ դասագրքերով։ Ըստ գրականագետի կնոջ՝ Եկատերինա Մարտինովնայի հավաստիացման, Սուրխաթյանը 1937 թվականին արդեն ավարտել էր բուհերի ու տեխնիկումների համար կազմած գրականության ձեռնարկը և «Սասունցի Դավթի» մասին մի ուսումնասիրություն։ Այդ երկու գործերի ձեռագրերը կորել են։ Սուրխաթյանը մահացել է 1938 թվականի ապրիլի 9-ին, Կարնակիում։

Հարություն Սուրխաթյանի Երկերի մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Սուրխաթյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրական տեղեկատու, Եր., 1981, 544 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Սուրխաթյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Սուրխաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 209