Նորա Բարնաքլ
Նորա Բարնաքլ | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1884[1] |
Ծննդավայր | Գոլուեյ, Կոննախտ, Իռլանդիա |
Մահացել է | ապրիլի 10, 1951[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գերեզման | Ֆլունտերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող |
Ամուսին | Ջեյմս Ջոյս |
Երեխաներ | Լուսիա Ջոյս և Giorgio Joyce? |
Նորա Բարնաքլ (անգլ.՝ Nora Barnacle, մարտի 21, 1884[1], Գոլուեյ, Կոննախտ, Իռլանդիա - ապրիլի 10, 1951[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի կինը և մուսան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորա Բարնաքլը ծնվել է Իռլանդիայի Գոլուեյ քաղաքում։ Նրա ծննդյան օրը տարբեր աղբյուրներում տարբեր է նշված՝ 1884 թվականի մարտի 21-ից մինչև մարտի 24։ Նորայի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը նշված է մարտի 21[2]։ Նրա հայրը՝ Թոմաս Բարնաքլը, Քոննեմարից հացթուխ էր, մայրը՝ Աննա Հոնորիա Հեյլին, դերձակուհի էր։
Նորան աղախին է աշխատել Դուբլինի Finn’s Hotel հյուրանոցում, որտեղ 1904 թվականի հունիսի 16-ին տեղի է ունեցել առաջին հանդիպումը Ջոյսի հետ։
Գրողը որոշել է անմահացնել այդ օրը իր «Ուլիսես» վեպում, և ներկայումս նրա երկրպագուները նշում են այդ ամսաթիվը որպես Բլումի օր տոն։ 1931 թվականին Նորա Բարնաքլը և Ջեյմս Ջոյսը ամուսնացել են[3]։ 1941 թվականին Ցյուրիխում Ջոյսի մահից հետո Նորան որոշել է մնալ այնտեղ։ Նա մահացել է 1951 թվականին Ցյուրիխում, 67 տարեկանում։
Նորան «Ուլիսես» վեպի կերպար Մոլլի Բլումի նախատիպն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
- ↑ «General Registrar's Office»։ IrishGenealogy.ie։ Վերցված է մարտի 24, 2017
- ↑ «James (Augustine Aloysius) Joyce Biography (1882–1941)»։ Վերցված է հունիսի 8, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brenda Maddox. Nora:A Biography of Nora Joyce. — London, 1988. — ISBN 0-7493-9014-X
- 1901 Census of Ireland, entry on Bowling Green, Galway for Barnacle family. (Specific listing: Barnacle, Norah. Bowling Green, Galway North, Urban, Galway. Age 18, Female)
- PDF of scanned image off 1901 Census data, listing household members at Barnacle house.
- PDF of scanned image off 1901 Census data, listing house and building return for Barnacle house and buildings.
|