Թոմաս Հարդի
Jump to navigation
Jump to search
Թոմաս Հարդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Դորչեսթեր, Դորսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | հունվարի 11, 1928[5][1][2][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Դորչեսթեր, Դորսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն[6] և Stinsford[6] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն[1] |
Ազգություն | անգլիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ (1866)[7] |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Տեսսը Դէրբերվիլների տոհմից, Խելահեղ ամբոխից հեռու և Ջուդ Անտեսանելին |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | Վաստակի շքանշան[6] և Թագավորական գրական միության անդամ |
Ամուսին | Էմմա Լավինիա Գիֆորդ[6] և Ֆլորենս Դագդեյլ[8][6] |
![]() | |
Thomas Hardy Վիքիպահեստում |
Թոմաս Հարդի (անգլ.՝ Thomas Hardy, հունիսի 2, 1840[1][2][3][…], Դորչեսթեր, Դորսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 11, 1928[5][1][2][…], Դորչեսթեր, Դորսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ականավոր վիպասան և բանաստեղծ։ Կրթությամբ ճարտարապետ է, անգլիական խոշոր համալսարանների գիտությունների պատվավոր դոկտոր։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1871-1897 թվականներին հրատարակել է 14 վեպ, որոնք ըստ գաղափարագեղարվեստական բովանդակության բաժանել է երեք խմբի.
- «Բնավորության ու միջավայրի վեպեր»՝ «Կանաչ ծառի տակ» (1872), «Խելահեղ ամբոխից հեռու» (1874), «Վերադարձ դեպի հայրենիք» (1878), «Քեսթըրբրիջի քաղաքապետը» (1886, հայերեն հրտ. 1978), «Անտառների բնակիչները» (1887), «Տեսսը դ'Ուրբերվիլ տոհմից» (1891), «Աննկատելի Ջուդը» (1896)։
- «Հնարամիտ և փորձառական վեպեր»՝ «Ծայրահեղ միջոցներ», «Էթելբերթայի ձեռքը» (1876), «Անտարբերը» (1881)։
- «Ռոմանտիկ պատմություններ ու ֆանտազիաներ»՝ «Երկնագույն աչքեր» (1873), «Դրագունյան գնդի ավագ փողհարը» (1880), «Երկուսը աշտարակի վրա» (1882), «Սիրելին» (1892)։
Հրատարակել է պատմվածքների 4 և բանաստեղծական 8 ժողովածու։
Հարդին նորագույն ժամանակների քնարական խոշոր բանաստեղծներից է։ Պատմության իր փիլիսոփայությունը Հարդին արտահայտել է «Դինաստներ» (մաս 1-3, 1903-08) էպիկական չափածո դրամայում, որի թեման նապոլեոնյան պատերազմների ժամանակվա Եվրոպան է։ Հարդու չափածոն արտառոց խորն է ու սքանչելի, չնայած մետրիկայի առումով Հարդին ոչ մի նորության չէր ձգտում։ Գրում էր դասական մետրերով, բայց ասելիքի կառուցվածքն ու դասավորությունն «բանաձևերի» անսպասելիությունն ու խորությունն այնքան արտառոց էին, որ Հարդուն համաշխարհային փառք բերեցին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lothe J. Store norske leksikon (нюнорск) — 1978.
- ↑ 5,0 5,1 5,2 Харди Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Thomas Hardy
- ↑ Pall Mall Gazette — 1914. — Iss. 15219. — P. 1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մերուժան Հարությունյան Թարգմանելու արվեստը, Երևան 2008 էջ 209 Archived 2016-03-05 at the Wayback Machine.
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 2 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Հունվարի 11 մահեր
- 1928 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի արձակագիրներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի ճարտարապետներ
- 19-րդ դարի անգլիացի վիպասաններ