Իտալերեն Վիքիպեդիա
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Wikipedia in italiano | |
|---|---|
| URL՝ | it.wikipedia.org |
| Կոմերցիոն՝ | Բարեգործական |
| Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
| Գրանցում | Ոչ պարտադիր |
| Լեզու | Իտալերեն |
| Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
| Աշխատանքի սկսում | 11 հունիս 2001 |
| Հոդվածների թիվ՝ | 1 964 904 |
| Էջերի թիվ՝ | 8 705 466 |
| Խմբագրումների թիվ՝ | 149 868 919 |
| Գրանցված մասնակիցներ՝ | 2 956 015 |
| Ակտիվ մասնակիցներ՝ | 28 775 |
| Ադմինիստրատորներ՝ | 105 |
| Խորություն: | 202.6 |
Իտալերեն Վիքիպեդիա (իտալ.՝ Wikipedia in italiano), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի իտալալեզու տարբերակն է։ Ստեղծվել է 2001 թվականի հունիսի 11-ին։
Ինչպես մնացած բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Իտալերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է փոփոխել, հարստացնել, օգտագործել և տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկբզունքներով և նշվում են հեղինակիները։
Պատմություն և Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր՝ 12 ապրիլի 2026-ին Վիքիպեդիայի իտալերեն բաժինը ունի 1 964 904 հոդված։ Գրանցված են 2 956 015 մասնակից, նրանցից 28 775 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 105 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 149 868 919-ը։
Հոդվածների քանակի աճը
[խմբագրել | խմբագրել կոդը]- մայիսի 4, 2004 թվական - 10 հազ. հոդված.
- հուլիսի 22, 2004 թվական - 20 հազ. հոդված.
- նոյեմբերի 22, 2004 թվական - 30 հազ. հոդված.
- ապրիլի 19, 2005 թվական - 40 հազ. հոդված.
- հուլիսի 3, 2005 թվական - 50 հազ. հոդված.
- օգոստոսի 19, 2005 թվական - 60 հազ. հոդված.
- սեպտեմբերի 1, 2005 թվական - 70 հազ. հոդված.
- սեպտեմբերի 5, 2005 թվական - 80 հազ. հոդված.
- սեպտեմբերի 8, 2005 թվական - 90 հազ. հոդված.
- սեպտեմբերի 9, 2005 թվական - 100 հազ. հոդված.
- սեպտեմբերի 27, 2006 թվական - 200 հազ. հոդված.
- մայիսի 21, 2007 թվական - 300 հազ. հոդված.
- հունվարի 22, 2008 թվական - 400 հազ. հոդված.
- հոկտեմբերի 3, 2008 թվական - 500 հազ. հոդված.
- հունիսի 28, 2009 թվական - 400 հազ. գրանցված մասնակից
- օգոստոսի 28, 2009 թվական - 600 հազ. հոդված.
- դեկտեմբերի 17, 2009 թվական - Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների թվով նորից անցնում է Ճապոներեն Վիքիպեդիայից
- ապրիլի 13, 2010 թվական - 500 հազ. գրանցված մասնակից
- հունիսի 22, 2010 թվական - 700 հազ. հոդված (Robie House).
- մայիսի 12, 2011 թվական - 800 հազ. հոդված։ Իտալերեն Վիքիպեդիան հոդվածների թվով նորից անցնում է Լեհերեն Վիքիպեդիայից և հայտնվում չորրորդ հորիզոնականում
- մարտի 12, 2012 թվական - 900 հազ. հոդված.
- հունվարի 22, 2013 թվական - 1 մլն. հոդված
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իտալերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |
