Քո կյանքի ժամերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քո կյանքի ժամերը
The Time of Your Life
Dowling-The-Time-of-Your-Life.jpg
«Քո Կյանքի Ժամերը» պիեսի ռեժիսոր Էդի Դոուլինգը գլխավոր դերակատարի կերպարով` Բրոդվեյ (թատրոն)ում 1939 թվականին:
ՀեղինակՎիլյամ Սարոյան
Տեսակպիես
Ժանրդրամա
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԿալիֆոռնիա
Ներկայացված էհոկտեմբերի 25, 1939
Հրատարակման տարեթիվ1939
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 25, 1939
Պարգև(ներ)Պուլիցերյան մրցանակ, Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակ

«Քո կյանքի ժամերը», հինգ գործողությամբ պիես, որը 1939 թվականին գրել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը: Պիեսն առաջին դրաման է եղել, որն արժանացել է և՛ Պուլիցերյան մրցանակին, և՛ Նյու Յորքի քննադատների հեղինակավոր գրական մրցանակին: Պիեսը բեմադրվել է 1939 թվականին Բրոդվեյ թատրոնում:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջո` դատարկապորտ մարդ, ով ունի փող և բարի սիրտ
  • Թոմ` նրա երկրպագուն, աշակերտը, հանձնարարություններ կատարող տղա, շողոքորթ և ընկեր
  • Քիթի Դյուվալ` երիտասարդ անցորդուհի, ով երազում է ավելի լավ կյանք ունենալու մասին
  • Նիք` ռեստորանի սեփականատեր
  • Արաբ ծերունի` արևելյան փիլիսոփա և հարմոնահար
  • Քիթ Քարսոն` մի ծեր հնդկացի մարտիկ
  • Մքքարթի` խելացի և բանիմաց մերձափնյա ձկնորս
  • Քրափ` նրա մանկության ընկերը, ծովափնյա ոստիկան, ով ատում է իր աշխատանքը, բայց չգիտի փոխարենն ինչով զբաղվի
  • Հարրի` պրոֆեսիոնալ պարող, ով ցանկանում է մարդկանց ստիպել ծիծաղել, բայց չի կարողանում
  • Վեսլի` սրամորթ տղա, ով նվագում է համեստ և թախծոտ երաժշտություն
  • Ուիլի` մանկական գնդակախաղի մոլագար
  • Դադլի` սիրահարված մի երիտասարդ
  • Էլզի` բուժքույր,այն միակը, ում նա սիրում է
  • Լորեն` ոչ գրավիչ մի կին
  • Մերի Լ.` առանձնահատուկ և հոյակապ գեղեցկության տեր դժբախտ մի կին
  • Բլիք` մի գռեհիկ մարդ

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լրագրավաճառ տղա
  • Հարբեցող
  • Նիքի մայրը
  • Նավաստի
  • Մարդասպան անցորդ
  • Մարդասպանի հանցակից
  • Բարձրաստիճան ջենտլմեն
  • Բարձրաստիճան լեդի
  • Ոստիկաններ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում Նիքի «Pacific Street Saloon» ռեստորանում, Սան Ֆրանցիսկոյի կիսավեր բարերից մեկում: Պիեսի գործողության հիմնական մասը կենտրոնանում է Ջոի շուրջը, մի երիտասարդ դատարկապորտ, ով շատ փող ունի և աջակցում է բարի բոլոր մշտական հաճախորդներին իրենց արտասովորության մեջ: Ջոն օգնում է ենթադրյալ պարող Հարրիին, կերտում է իր փխրուն Թոմին` անպատկառ Քիթի Դյուվալի հետ: Մի շարք գունագեղ կերպարներ հաճախ այցելում են բար` ներառյալ խելահեղ սիրահարված մի երիտասարդ և մի ծեր մարդ, ով նման է Քիթ Քարսոնին, և հարուստ մի բարձրաստիճան զույգ:

Նիքի բար ռեստորանը ստեղծված է Սան Ֆրանցիսկոյի սրճարաններից մեկի հիման վրա, որն աշխատացնում էր Իզի Գոմեսը և որտեղ հաճախ այցելում էր հենց ինքը Վիլյամ Սարոյանը[1]:

Բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը բեմադրվել է Գլազգոի Գիլդ թատրոնում: Նրա առաջնախաղը ներկայացվել է Բրոդվեյ (թատրոն)ում 1939 թվականի հոկտեմբերի 25-ին, փակվել է 1940 թվականի հունվարի 27-ին և կրկին բացվել է Գիլդ թատրոնում 1940 թվականի հունվարի 29-ին, ապրիլի 6-ին, և սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 25՝ ունենալով 249 բեմադրություն[2]: Բեմադրման ռեժիսորն էր Էդդի Դոուլինգը, ով նաև խաղացել է Ջոի և Վիլյամ Սարոյանի դերերը[3]: «Քո Կյանքի Ժամերը» վերաբեմադրվել է Բրոդվեյ (թատրոն)ում երեք անգամ՝ 1940 թվականին կրկին Սարոյանի և Դոուլինգի օգնությամբ, 1969 թվականին (ռեժիսոր Ջոն Հիրշ) և 1975 թվականին (ռեժիսոր Ջեք Օ՛ Բրայն): Պիեսը կրկին վերաբեմադրվել է 1972 թվականին Լոս Անջելեսի Հանթինգտոն Հարթֆորդ թատրոնում, որի ժամանակ դերակատարների մեջ են եղել Հենրի Ֆոնդան, Ռիչարդ Դրեյֆուսը, Ռոն Թոմսոնը, Գլորիա Գրահամը, Ստրոթեր Մարտինը և այլք: Բեմադրման ռեժիսորն էր Էդվին Շերինը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Landau and Heidi Coleman, Tina. "Time of Your Life Interview—Steppenwolf June 2002". Retrieved 12 April 2012.
  2. "'The Time of Your Life' 1939" playbillvault.com, accessed December 22, 2015
  3. Saroyan, William (1939). Time of Your Life. New York City: Harcourt. p. 247. OCLC 34643576.
  4. "WorldCat". Worldcat.org. Retrieved 2012-01-22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]