Վիլյամ Սարոյանի անվան թատրոն (Ֆրեզնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Սարոյանի անվան թատրոն
The Fresno Convention Center
Տեսակմարզադաշտ
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՖրեզնո, Կալիֆոռնիա
Հիմնադրման ամսաթիվ1966, հոկտեմբեր
Կայքfresnoconventioncenter.com
 Fresno Convention Center Վիքիպահեստում

Վիլյամ Սարոյանի անվան թատրոն (անգլ.՝ William Saroyan Theatre կամ The Fresno Convention Center), բացվել է 1966 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Կենտրոնը բաղկացած է՝

  • Վիլյամ Սարոյանի թատրոնից
  • Selland արենայից
  • Ernest E. Valdez սրահից

Վիլյամ Սարոյանի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Սարոյանի թատրոնի ճակատային մասը (Ֆրեզնո, Կալիֆորնիա)

1966 թվականի հոկտեմբերին Ֆրեզնո քաղաքում բացված The Fresno Convention Center -ը դարձավ ԱՄՆ ամենահաջողակ մշակութային օջախներից մեկը։ Սկզբում համալիրը բաղկացած էր երեք առանձին կառույցներից, որոնք իրարից 90 ոտնաչափ հեռավորության վրա էին գտնվում, և դրանցից կարևորը թատրոնի շենքն էր, որն անվանվել է ի պատիվ քաղաքի ամենահայտնի բնակիչ Վիլյամ Սարոյանի։ Իր հրաշալի ակուստիկ տվյալով հայտնի դահլիճը, նախատեսված 2 353 հանդիսատեսի համար, գործածվում էր ներկայացումների, համերգների և այլ միջոցառումների համար։ Թատրոնի բեմում ելույթներ են ունեցել Միխայիլ Բարիշնիկովը, Արթուր Ֆիդլերը, Իսահակ Շտերնը, աշխարհահռչակ աճպարար Դևիդ Կոպերֆիլդը։ Բացի այդ, Վիլյամ Սարոյանի անվան թատրոնը յուրօրինակ «տնական» հարթակ է Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆրեզնոյի Օպերայի համար[1][2]։

Selland Arena[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սելանդ հարթակը» անվանվել է ի պատիվ Ֆրեզնոյի քաղաքապետ Արթուր Սելանդի։ Զբաղեցնում է 24,200 ոտնաչափ տարածք և տեղավորում է ավելի քան 9000 մարդ։ Այստեղ անցկացվում են տարբեր համերգներ, սպորտային իրադարձություններ։

Բասկետբոլի առաջնություն Սելանդ արենայում

Ernest E. Valdez Hall[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էրնեստ Վալդես սրահը» Fresno Convention & Entertainment կենտրոնի ամենամեծ տարածքն է, որտեղ տեղի են ունենում հասարակական միջոցառումներ՝ պարեր, խնջույքներ, հարսանիքներ, ժողովներ, համաժողովներ և այլ իրադարձություններ։ Այս բազմակի օգտագործման, առանց սյուների սրահն ունի 32,000 ոտնաչափ տարածք, կից խոհանոց, ներկայացումների բեմ և երկու կանաչ սենյակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Fresno Convention Center -ի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  2. «Վիլյամ Սարոյանի անվան թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Սարոյանի անվան թատրոն (Ֆրեզնո)» հոդվածին։