Լյուսի Սարոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուսի Սարոյան անգլ.՝ Lucy Saroyan | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1946[1][2] |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 11, 2003[1][2] (57 տարեկան) |
Մահվան վայր | Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Արարատ Գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, լուսանկարիչ, մոդել և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Վիլյամ Սարոյան, մայր՝ Քերոլ Գրեյս |
Լյուսի Սարոյան (անգլ.՝ Lucy Saroyan, հունվարի 17, 1946[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 11, 2003[1][2], Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի դերասանուհի և լուսանկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուսի Սարոյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, (Կալիֆորնիա), գրող Վիլյամ Սարոյանի և դերասանուհի Քերոլ Գրեյսի դուստրն է։ Նրա եղբայրը գրող Արամ Սարոյանն է։ Ծնողների երկրորդ ամուսնալուծությունից հետո նրա մայրն ամուսնացել է դերասան Ուոլթեր Մեթյուի հետ[3] և Լյուսի Սարոյանն սկսել է աշխատել խորթ հոր հետ՝ նկարահանվելով նրա ֆիլմերում։ Խաղացել է փոքրիկ հատվածներ «Բրոդվեյ»[4], հեռուստատեսությունում՝ դրան զուգահեռ աշխատելով նաև ֆիլմադարանի արխիվագետ։ Նրա ամենաուշագրավ դերը Փոլ Շրեյդերի «Կապույտ օձիք» ֆիլմում է, որտեղ նա խաղում է Հարվի Քեյթելի կնոջը։
Լյուսի Սարոյանի հետմահու հայտնաբերված դիմանկարների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայի Քրեյգ Կրուլ պատկերասրահում 2010 թվականի հունվարի 16-ին։ Դենիս Հուփերի կողմից ստեղծված նրա դիմանկարը ընդգրկվեց Փարիզում և Ավստրալիայում տեղի ունեցած Հուփերի սեփական լուսանկարների հետահայաց ցուցահանդեսում։
Լյուսի Սարոյանը մահացել է Կալիֆորնիայում 2003 թվականի ապրիլի 11-ին, 57 տարեկանում հեպատիտ C-ից առաջացած լյարդի ցիռոզից[3]։ Նրա մայրը մահացել է նույն տարվա ամռանը։
Լյուսի Սարոյանի անձնական թղթերն այժմ գտնվում են Ֆրեզնոյի օկրուգի հանրային գրադարանի արխիվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 «Lucy Saroyan obituary». Pittsburgh Post-Gazette. 2003 թ․ մայիսի 27. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Lucy Saroyan - Ex-actress Was Daughter Of Renowned Playwright». Sarasota Herald-Tribune. 2003 թ․ մայիսի 26. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
|
- Հունվարի 17 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 11 մահեր
- 2003 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ դերասանուհիներ
- Ամերիկահայ լուսանկարիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Լյարդի ցիռոզից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկահայ մոդելներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք